Առանց Պուտինի` չի լինի, բայց նրան ներելն էլ հեշտ գործ չի լինելու

Երեկ կարևոր հանդիպում էր՝ աշխարհաքաղաքական իմաստով. երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնած Մակրոնը Պուտինին ընդունեց Վերսալի պալատում, ինչը, ըստ ֆրանսիական մամուլի, հազվադեպ երևույթ է: Ֆրանսիական լրատվամիջոցները նկատում էին, որ նախկին նախագահներից Ֆրանսուա Օլանդը ընդամենը երկու ընդունելություն է կազմակերպել Վերսալի թագավորական պալատում, իսկ Նիկոլա Սարկոզին՝ միայն մեկ, երբ 2007թ. հյուրընկալել էր Լիբիայի բռնապետ Քադաֆիին: Վերլուծաբանները ենթադրում են, որ Պետրոս Առաջինին նվիրված ցուցահանդեսը Մակրոնի համար Պուտինի հետ հանդիպելու ամենահարման առիթն էր: «Երկխոսություն և պահանջ»․ այսպես էր Ֆրանսիայի նախագահը վերնագրել Թվիթերում տեղադրած կարճ տեսանյութը Պուտինի հետ հանդիպման մասին: Հանդիպումից առաջ Մակրոնը հայտարարել էր, թե չի հավատում «հրապարակային մեղադրանքների դիվանագիտությանը», բայց և չի պատրաստվում զիջել: Պուտինի հետ շուրջ երեք ժամ տևած բանակցություններից հետո կողմերը հանդես են եկել մամլո ասուլիսով: Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը կցանկանար Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ համագործակցել կոալիցիայից դուրս: Մակրոնի կարծիքով, անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում, որը խաղաղություն և կայունություն կհաստատի Սիրիայում: Շարունակելով սիրիական հակամարտության թեման՝ նախագահ Պուտինը իր հերթին շեշտել է, որ համագործակցության գլխավոր խնդիրը ահաբեկչության դեմ պայքարն է․ - «Մոսկվան ու Փարիզը լի են վճռականությամբ սիրիական խնդրին համատեղ լուծում գտնելու հարցում»: Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցին, Ֆրանսիայի նախագահն ասել էր, թե դրանք վերացնելու հարցը պայմանավորված է նրանով, թե ինչպես կկատարի Մոսկվան մինսկյան համաձայնագրերը: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահը համոզված է, որ առանց Մոսկվայի հետ համագործակցելու հնարավոր չէ կարգավորել մի շարք խնդիրներ՝ ներառյալ Սիրիայի ճգնաժամը: Փաստացի, Մակրոնը հասկացնել է տվել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին: Նա ասել է, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե Ուկրաինայի արևելքում իրավիճակը սրվի: «Ես հաստատում եմ, որ ասել եմ՝ անհրաժեշտության դեպքում կուժեղացվեն պատժամիջոցները, բայց եթե լինի էսկալացիա։ Եթե դեէսկալացիա լինի, ապա նման բան տեղի չի ունենա»։ Մակրոնը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ցանկանում է, որպեսզի լինի դեէսկալացիա: Հաջորդ կարևոր մեսիջը, որ հնչել է ռուս-ֆրանսիական բանակցություններում` հետևյալն է. կարևորագույն համաշխարհային խնդիրները հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի հետ երկխոսության: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանի նախագահի հետ առաջնահերթության կարգով քննարկել են Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին առնչվող հարցեր: «Անհրաժեշտ է այս ճգնաժամին տալ քաղաքական լուծում և խաղաղություն վերահաստատել»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ քիմիական զենքի կիրառման հարցում իրենք «կարմիր գիծ» են տեսնում: Մակրոնն ընդգծել է, որ քննարկման թեմաների թվում է եղել նաև իրավիճակը Ուկրաինայում, և վստահություն է հայտնել, որ պետք է շարունակել աշխատանքը նորմանդական ֆորմատում: Հայտնի է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է Ռուսաստան. «Նա հիշեցրեց, որ Պյոտր Առաջինը մի քանի շաբաթով հյուրընկալվել է Ֆրանսիայում, և, ինչպես հայտնի է, դիվանագիտական աշխարհում ամեն ինչ արվում է փոխադարձելիության հիմքի վրա: Ես նույնպես պարոն նախագահին հրավիրում եմ Ռուսաստան»,- ասել է Պուտինը՝ հույս հայտնելով, որ Մակրոնը կկարողանա մի քանի շաբաթով հյուրընկալվել Մոսկվայում: Այսպես, ռուս-ֆրանսիական երեկվա բանակցությունները, թեև թվում է, բարենպաստ մթնոլորտում են անցել, այնուամենայնիվ, նկատվում է, Ֆրանսիայի նորընտիր նախագահը հակված չի եղել զիջելու: Մասնավորապես Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պահպանելու հարցում Ֆրանսիայի նորընտիր նախագահը ապացուցել է, որ չի փոխելու դիրքորոշումը: Թամար Բագրատունի

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am