Սերժ Սարգսյանի պարտքը

Եվրամիությունը լիահույս է, որ Հայաստանն այս անգամ կստորագրի՝ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիստերն հրավիրված մամուլի ասուլիսին պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց, որ այդ համոզմանն է եկել նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկման արդյունքում: «Այո, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, գիտենք, թե ինչ կատարվեց 2013 թվականին, բայց այժմ նախագահ Սարգսյանը պատրաստ է հավակնոտ համաձայնագիր ստորագրել Եվրոպական միության հետ և սա կարևոր է մեզ՝ Եվրամիության համար», - նշեց Մաքալիստերը: - «Հույս ունեմ, որ այս մանրակրկիտ և բարդ բանակցային գործընթացը կհասնի ավարտին, քանի որ դա շահեկան կլինի Հայաստանի ժողովրդի և բիզնեսի համար», - հավելեց նա: Եվրամիությունը, հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի հետ բանակցում էր մեկ այլ՝ Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ։ 2013 թվականի սեպտեմբերին, սակայն, մոտ երեք տարվա բանակցություններից հետո շատերի համար անսպասելիորեն նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Մոսկվայի նախաձեռնությամբ ստեղծված Եվրասիական տնտեսական միությունը։ Հայաստանի և Բրյուսելի միջև նոր շրջանակային համաձայնագիրն, ըստ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցչի ամենայն հավանականությամբ կստորագրվի նոյեմբերին։ Նկատենք, որ Եվրամիության արտաքին հարաբերության և անվտանգության հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում Հայաստան-ԵՄ խորհրդի նիստից հետո Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտնել էր Հայաստանի հետ հարաբերությունը խորացնելու Եվրամիության պատրաստակամությունը: Կողմերը հույս էին հայտնել նաև, որ աշնանը Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության Վեհաժողովում Հայաստանն ու ԵՄ-ն կստորագրեն հարաբերության նոր համաձայնագիրը: Փաստորեն, Բրյուսելում այդ հանդիպումից հետո Երևան է ժամանել նաև Եվրախորհրդարանի պատվիրակությունը, որը Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներում ամփոփել է համաձայնագրի շուրջ բանակցության ներկայիս փուլի արդյունքը: ԵՄ-ի հետ ապագայում ստորագրվելիք համաձայնագիրը չի լինելու նախկինում բանակցված ու տապալված ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Այն կունենա որոշակի քաղաքական և տնտեսական մաս, բայց չի կարող հակասել Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության պարտավորություններին, այն ինչի անվերջ մի քանի տարի կրկնում էին Հայաստանի իշխանությունները:  Այսինքն, նոր համաձայնագիրը չի կարող ունենալ՝ Հայաստան-ԵՄ ազատ, անմաքս առևտուրի գաղափարը, ինչը Հայաստանի ելքը ԵՄ-ի մեծ շուկա ուղիղ ճանապարհ էր: Բայց ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրն էլ, թեև նկատելիորեն հետ կլինի Ասոցացման համաձայնագրից, այնուամենայնիվ, քայլ է, որով իշխանությունները որոշակի շանս են ստանալու  Հայաստանում դրական փոփոխություններ իրականացնել` գործնականում: Իհարկե, նրանք կարող են, ինչպես ասում են` թուղթ ստորագրել, բայց իրականում ոչ մի նշանակալի բան էլ չանել, այսինքն, հասարակությունը չզգա, որ Հայաստանը մի կարևոր քայլ է իրականացրել: Չէ որ նախադեպերի պակաս չունենք` միայն թղթի վրա եղածը` ցույց տալ, որ կիրառելի չէ առօրյայում: Այստեղ կա, իհարկե, նաև Մոսկվայի գործոնը: Կարո՞ղ է Մոսկվան վերջին պահին որոշել, որ Հայաստանը նույնիսկ այդպիսի համաձայնագիր չպետք է ստորագրի ԵՄ-ի հետ... Ամեն ինչ հնարավոր է: Սակայն, եթե կա հնարավորություն և այդ հնարավորությունը կյանքի կոչվի` Հայաստանի իշխանությունը երկրի ներսում իր քաղաքացիներին է, նախևառաջ, պարտավոր ապացուցել, որ չպետք է ամեն լավ բան վարկաբեկել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am