Ինչու էր իրականում Ծառուկյանը գնացել Նիկոլ Փաշինյանի մոտ

Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմության հասցեին վիրավորանքների եւ պիտակավորումների, երեկ ԲՀԿ ղեկավարը հանդիպեց Նիկոլ Փաշինյանին: Մի քանի օր առաջ , հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարեց 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին եւ խորհրդարանական ու հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին խորհրդակցությունների համար հանդիպման հրավիրեց: Ճիշտ նույն հարցազրույցում Փաշինյանն ասաց, թե ընդդիմության ակցիաները ժողովրդի մոտ բավարար աջակցություն չստացան ու փողոցները չողողվեցին բազմահազար մարդկանցով: Նա ոչ միայն ընդդիմադիրներին քննադատեց՝ <<նախկին թալանչիները, երկիրը գողացողներ>> ավանդական ժանրում, այլեւ իր հրաժարականի պահանջը դնող հասարակական խմբերին, թե բա դասախոսների այն մասն է իր հրաժարականը պահանջում, ովքեր նախկինների ժամանակ կաշառքով գնահատական են դրել ու տուն պահե, մտավորականների այն շերտը, ովքեր նախկինների գրպանում են եղել, իր հրաժարականը պահանջում են բենթլի քշող կաթողիկոսները, նախկին համայնքապետերը, դե իսկ նախագահների մասին խոսք լինել չի կարող: Ուստի ըստ Նիկոլ Փաշինյանի չի կարելի պնդել, թե կա հանրային պահանջ: Փաշինյանը ըստ էության ընդդիմության երեսին նետեց, թե իրենք իր հրաժարականը պահանջելու բարոյական իրավունք չունեն, քանզի թալանչի են, կաշառակեր եւ այլն: Այսքանից հետո ընդդիմադիր ուժերը գնում էին հանդիպեին, որ ինչ անեին: Եթե Էդմոն Մարուքյանի պարագան հասկանալի է, նա Փաշինյանի գրպանային ընդդիմությունն է եւ նրա հրաժարականն էլ փեւեկան պահանջում է իր կաբինետում նստած ու այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի անում, ապա ինչով է բացատրվում Ծառուկյանի հանդիպումը:
Նշենք, որ մինչ հանդիպումը մամուլը գրեց, որ հանդիպելու հարցում Հայրենիքի փրկության ճակատում միակարծություն չկա, որոշ ուժեր կտրականապես դեմ են եղել հանդիպման փաստին՝ համարելով, որ հայրենիք հանձնած դավաճանի հետ որեւէ այլ հար, քան հրաժարականի պահանջն է, քննարկելու չկա: Իսկ այդ պահանջն արդեն ներկայացված է, մնում է կատարել: Շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նույնպես հրապարակային նման տեսակետ հայտնեց՝ ասելով, թե իմաստ չունի հանդիպել Փաշինյանի հետ: Ավելին, անգամ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունում կան արմատական դիրքորոշման կողմնակիցներ, ովքեր հրապարակային հայտնեցին, որ հանդիպման մասին խոսք լինել չի կարող:
Ինքը Ծառուկյանը հանդիպումից հետո վստահեցրեց, որ քննարկված միակ հարցը Փաշինյանի հրաժարականի շուրջ է եղել.«Իմ դիրքորոշումը չի փոխվել: Ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել, հանդիպել եմ: Ինչ հրապարակային ասել եմ, իրեն էլ եմ ասել: Ասել եմ, որ ստեղծված իրավիճակից միակ ելքն իր հրաժարականն է վայրկյան շուտ»,- ասաց Ծառուկյանը: հավելեց, որ մնացած հարցերը պետք է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ծառուկյանի մեկնաբանություններն էլ ավելի խորացրեցին կասկածները՝ չէ՞ որ շարժումը մեկ ամսից ավելին հենց այդ մասին է խոսում: Եթե պարոն Ծառուկյանը գնացել է, որ Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական անվտանգության հարցում երաշխիքներ տա անձամբ, ոչ թե միջնորդավորված, ինչի մասին, ի դեպ, կան տեղեկություններ, ապա դա էլ է անհասկանալի մի պարզ պատճառով, որ այսօր Հայաստանում չի գտնվի այդպիսի մեկը, որ կտա նման երաշխիքներ, քանզի հիգ հազար զոհերի, մի քանի հազար անհետ կորածների, տնազուրկների վերքը միայն իրենց է ցավեցնում եւ ոչ մեկ չի կարող այդ մարդկանց փոխարեն երաշխիքներ տալ…
Ուստի այս արարացումն էլ չուի հիմք եւ հիմնական կասկածը մնում է օդում կախված, որ քաղաքական ուժը փորձում է գործարքի գնալ, առաջնորդվել Փաշինյանի օրակարգով: Ստացվում է, որ Սերժ Սսարգսյանը չէր սխալվում, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք:

Անի Սահակյան

դիտվել է 6414 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am