ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվել է միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը: Նախագծի փոփոխությունները ներկայացրել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը և ասել, որ կառավարությունն առաջարկում է ԱԺ-ին հնարավորություն տալ չեղյալ համարելու կամ վավերացնելու միջազգային պայմանագրերը:«Կառավարության կողմից ձեզ ներկայացված նախագծում կարգավորված են այն դրույթները, որոնք թույլ են տալու Ազգային ժողովին այսուհետև միջազգային պայմանագրերը վավերացնել կամ չեղյալ համարել ոչ թե Ազգային ժողովի որոշմամբ, այլ համապատասխան օրենքով: Համապատասխան օրենա դրական նախաձեռնության իրավունքը պատկանում է կառավարությանը: Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելու է կառավարությունը, և կառավարության ներկայացուցիչը պատգամավորներին ներկայացնելու է համապատասխան համաձայնագիրը»,- նշել է Շավարշ Քոչարյանը:
ԱԳ փոխնախարարի խոսքով, ԱԺ-ում, օրինակ, 30-ից ավելի միջազգային պայմանագրեր են կուտակվել, և կառավարությանը 1 ամիս է տրվում դրանց վերաբերյալ օրենք պատրաստելու ու Ազգային ժողովին ներկայացնելու համար:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը