Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են ամեն պահի թիկունքից հարվածել Մոսկվային

«Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից։ Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան», երեկ ֆեսյբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է. «Երկար տարիներ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականությունը բերեց նրան, որ 2016թ. հունվարին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքների (5+2) վերադարձ առանց ԼՂ կարգավիճակի որևէ ճշգրտման։ Ինչու՞ Ռուսաստանը հանդես եկավ նման առաջարկով։ Մի պարզ պատճառով՝ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում մադրիդյան պրոցեսը մտել էր փակուղի, որովհետև Արցախը Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ»։

Այսպես, քաղաքական օրակարգում Ռուսաստանի վրա ԼՂ կարգավորման հիմնական դերակատարին մատնանշելու հարցում Փաշինյանը հերթական քայլն է արել:
Ռուսաստանը, որն այսօր Արցախում խաղաղության միակ պաշտպանն է՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ներկայացվում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հիմնական որոշողը, ասել կուզի՝ մեղավորը: Փաշինյանն իր ոճի մեջ՝ ռուսական կողմին ներկայացնում է որպես Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ անհերքելի առաջարկներ ներկայացնող, ակամայից հասկացնել տալով, թե ուզեինք-չուզեինք, ես լինեի, թե չլինեի՝ մեկ է ռուսների հովանու ներքո 7 շրջանները պետք է վերադարձվեին:

Փաշինյանի ուշացած պարզաբանումները ծիծաղ են առաջացնում, որովհետև նա երկուսուկես տարի ասել է, թե իր կետից է բանակցում Ալիևի հետ: Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ ռուսական՝ 5+2 տարածքների վերադարձին ավելացավ թուրք-ադրբեջանական պատերազմը, այդքան զոհերն ու կապիտուլյացիոն փաստաթուղթը...
Ինչևէ, Փաշինյանի անկեղծացումից ժամեր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ուղերձում, մասնավորապես նշված է. «Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ։ Վստահ եմ, որ հայ-ռուսական բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը համահունչ է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ոգով»։

Հավասարակշռությունը պահելու համար երեկ էլ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ալի Ասադովի հետ։ Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի վերականգնման հարցով համատեղ ջանքերը, այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան կառավարության մամուլի ծառայությունը։ Ըստ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության` Միշուստինն ու Ասադովը քննարկել են նաև ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր` հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկ, արդյունաբերական, տրանսպորտային և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը:

Ռուսական կողմն իրականում հայտնվել է ադրբեջանական բավական նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարող իշխանության և մյուս կողմից՝ Հայաստանի, ռուսներին ամեն պահի թիկունքից հարվածելու ունակ մի ապաշնորհ իշխանությանը դեմ հանդիման:

Դժվար է՝ լինել խաղաղապահ, հայ հասարակությանը ցույց տալ այն առաքելությունը, որի համար այսօր նրանք մեր տարածաշրջանում են, մյուս կողմից՝ ադրբեջանական կողմի փոխշահավետ կեցվածքը, որի տակ թաքնված է Թուրքիայի խաղը ու հակակշռել Հայաստանի, բառիս բուն իմաստով՝ դատարկ, անբովանդակ, քաղաքականապես զրո իշխանության հետ, այն էլ՝ Հայաստանի համար այսքան վտանգավոր իրավիճակում:

Իրականում, թե՛ Փաշինյանը՝ բոլորին, բացի իրենից մեղադրելու պահվածքով, թե՛ Ալիևը՝ Էրդողանի մարիոնետի կարգավիճակում, պատրաստ են լինելու՝ ինչ-ինչ քաղաքական, աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում հարված հասցնել ռուսական խաղաղասիրական առաքելությանն Արցախում: Ինչպես երևում է, դրա նախանշանները կամաց-կամաց նշմարվում են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5425 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am