Լավրովը զարմացել է Տիգրան Ավինյանի եւ Մհեր Գրիգորյանի անտարբերությունից

Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլացիոն փաստաթղթում գերիների փոխանակման ժամկետների մասին ինչպես հայտնի է որեւէ հստակեցում չկա: Նիկոլ Փաշինյանին իսկզբանե չեն հուզել մարդկային կյանքերը, այլապես այդ համաձայնագրի ամենակարեւոր հարցը պետք է լիներ ողջերին փրկելու հարցի հստակությունը: Սակայն դա չխանգարեց, որ երկրի թիվ մեկ դավաճաը, հողատուն գերիների հարցն էլ մանիպուլացիայի ենթարկի եւ ամեն ինչ շրջի ընդդիմադիր ուժերի կողմը: Հրադադարից մոտ երկու ամիս է անցել, սակայն անհետ կորածների եւ ռազմագերիների հարցով կարելի է ասել սայլը տեղից չի շարժվում: Ադրբեջանը թերեւս չի շտապում մեզ վերադարձնել մեր տղաներին, հակառակը, անցած շաբաթ Հին Թաղեր եւ Խծաբերդ համայնքներից 150-ից ավելի նոր գերիներ են նրանք վերցրել: Ինչ է անում ՀՀ իշխանությունն այս ուղղությամբ, որ թվաքանակ է հրապարակում, ոչ էլ գործուն քայլեր են իրականացվում: Մինչ այս պահը Հայաստան են վերադարձել 44 ռազմագերիներ, որոնց մեր տեղեկություններով Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել Ռուսաստանի ղեկավարի հորդորով, իսկ Վլադիմիր Պուտինի հետ հարցով քննարկում է ունեցել Ռոբերտ Քոչարյանը:
Փոխարենը Նիկոլ Փաշինյանն ու վարչախումբը գերիների չվերադարձնելու մեղքը փորձում են գցել ընդդիմության վզով, ասելով, թե երկրում ապակայուն իրավիճակը թույլ չի տալիս զբաղվել այդ հարցերով: Փաշինյանը հերթով իր մոտ ընդունում է նրանց ծնողներին, չգիտես ինչ քննարկում է ծավալվում, բայց դատելով որոշների հրապարակային գործողություններից, կարելի է հասկանալ, թե որ ուղղոթյամբ ա աշխատում Նիկոլ Փաշինյանը: Ինչպես տեսանք անցած հինգշաբթի, երբ Հայրենիքի փրկության շարժման մասնակիցները եւ քաղաքացիները շրջափակել էին կառավարության շենքը, նրանց վրա անսպասելի հարձակվեցին գերիների հարազատներն ու ծնողները՝ հորդորելով դադարեցնել իրենց ակցիաները, քանի որ այդպիսով ապակայունացնում են իրավիճակը, խանգարում պրոցեսներին, թե ինչպես, բնականաբար, չասացին, եւ չէին էլ կարող ասել, քանի որ ամենամանիպուլատոր վարչապետի ուղեղում անգամ նման պատճառաբանություն չէր փայլատակել: Մոտ մեկ շաբաթ է ընդդիմությունը կարելի է ասել անցել է պասիվ ռեժիմի, մեծ հանրահավաքներ, երթեր չի իրականացնում, բայց ինչպես տեսնում ենք, սայլը կրկին տեղից չի շարժվում: Քանզի ՀՀ-ում այս իշխանության որեւէ պաշտոնյայի այդ հարցը չի հետաքրքրում: Մեր տեղեություններով Մոսկվա գործուղված փոխվարչապետեր ոչ Տիգրան Ավինյանը, ոչ Մհեր Գրիգորյանը ռուս գործընկերների հետ չեն քննարկել այս հարցը: Նրանց վարքագիծը զարմացրել, նույնիսկ հունից հանել է Լավրովին: ՌԴ արտգործնախարարը չի թաքցրել զայրույթը, հայ պաշտոնյաներին նախատելով, թե ինչ հայ եք, որ այս հարցով անգամ չեք հետաքրքրվում.<Ես կիսով չափ եմ հայ, բայց այդ միտքը ինձ հանգիստ չի տալիս> մոտավորապես ասել է նա:
Եւ այդուհանդերձ իշխանություններին վարչապետի մակարդակով հաջողվում է հարցը շուռ տալ ընդդիմության դեմ եւ ասել, որ նրանք են մեղավոր, որ մինչ այս պահը մեր տղաները տուն չեն վերադարձել:

Անի Սահակյան

դիտվել է 19887 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am