Պայթած նիվայից մինչև Արցախ. Հոգով վաճառականը, երբ փողը կարեւոր է ամեն ինչից

Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի խմբագիր եղած տարիներին Հայկական ժամանակ թերթում աշխատած լրագրող Ավետիս Բաբաջանյանն վերջերս մի պատմություն հրապարակայնացրեց Նիկոլ Փաշինյանի մասին: Առաջին հայացքից մանր դետալ թվացող այդ պատմությունը ըստ էության բացահայտում է Փաշինյանի ողջ էությունը, նրա սկզբունքները մարդկանց եւ կյանքի նկատմամբ, ի մասնավորի՝ Փաշինյանի անկաշառ լինել չլինելու եւ առհասարակ մարդկային բարոյական կերպարի մասին:
Այսպիսով՝ Բաբաջանյանը իր էջում գրեց.<< 1999թ. դեկտեմբերին Գագիկ Ծառուկյանը իր թիկնազորով մտավ Հայկական ժամանակ օրաթերթի խմբագրություն և ծեծի ենթարկեց խմբագրակազմի տղամարդկանց: Խմբագիր Նիկոլ Փաշինյանը չդիմեց ոչ իրավապահ մարմիններին, ոչ էլ միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպություններին որպիսի բացահայտեն հանցագործությունը կամ հրապարակային դատապարտեն խմբագրության վրա հարձակումն ու լրագրողների ծեծը: Նա նույնիսկ այնպես արեց, որ դրան չանդրադառնա մամուլը, թեև որոշ լրագրողներ դիմել էին նրան հարցազրույց տալու համար: Դրա փոխարեն նա միջնորդների մջոցով առևտուր սկսեց Ծառուկյանի հետ, ու վաճառեց իր և խմբագրակազմի ծեծը, որոշ տեղեկություններով 30-50 հազար դոլար, որը այն ժամանակվա համար ահռելի մեծ, կարելի է ասել աստղաբաշխական գումար էր: Գործարքի իրական թիվը կարող է ասել Ծառուկյանը: Ընդ որում առևտրի մասին խմբագրակազմում խոսում էին, ու թաքուն բողոքում, որ ծեծը եղել է կոլեկտիվ, իսկ փողը ստացել է միայն Նիկոլը: Եթե մի մարդ 24 տարեկանում կարող է վաճառքի հանել իր ու իր խմբագրակազմի արժանապատվությունը, և դրա վրա փող աշախտել, արդյոք նույն մարդը չի կարող վաճառքի հանել իր հայրենիքն ու իր հայրենակիցների կյանքերը, արդեն 45 տարեկան հասակում: Հ.Գ.Ես Հայկական ժամանակ աշխատանքի եմ ընդունվել 2000թ. հունվարի տոներից հետո, ծեծից մեկ ամիս անց և բարեբախտաբար ծեծի չեմ ենթարկվել>> գրել է Բաբաջանյանը:
Ցավալի է, որ նրա հարցադրումներն արդիական են այսօր: Պատահական եւ անիրական չէ Արցախը 5 միլիարդով ծախելու մասին լուրերը: Հետպատերազմական զարգացումները հուշում են, որ Նիկոլ Փաշինյանը կարծես թե շարունակում է իր առեւտուրը: Մարդը, ով ինչպես իր կոլեգաներն են փաստում , մեծացել է վաշխառուի հոգեբանությամբ, նույն հոգեբանությամբ էլ թերեւս շարունակում է պետություն կառավարել: Այդ գործարքի արդյունքն էլ եղավ հայրենիքի կորուստ, մի քանի սերնդի կորուստ, արժանապատվության, հույսի եւ երազանքների փոշիացում, չհաշված Հայաստանի սուվերենության եւ տարածքային կորուստ: Տպավորություն է, որ առեւտուրը իր եղբայրների հետ մինչ օրս էլ շարունակվում է եւ հենց դրա արդյունքում ենք մենք ամեն օր մի կտոր հայրենիք հանձնում թուրքին:
Քանի դեռ մեզ չի հաջողվել հեռացնել այս վաճառականին, նա ազարտի ընկած կարող է վաճառել ողջ Հայաստանը, այս մարդու ամենամեծ սրբությունը փողն է:

Անի Սահակյան

դիտվել է 8762 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am