Նիկոլ Փաշինյանը սպասում է տրանսգենդերների ու ԼԳԲՏ-ների արձագանքին

Հայտնի փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացիայի մեծ վարպետ է, դրանում համոզվել է ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիները, իհարկե, ոչ ժեխը : Ցավալի է, սակայն, որ հայրենի ընդդիմությունը դեռ <ուտում> է Փաշինյանի կտերը, ենթարկվում նրա սադրանքներին, մանիպուլացիաներին տրվելով գլխավորը ստորադասում երկրորդականին եւ այսպես շարունակ: Իշխանական շրջանակները անցած շաբաթ լուրեր տարածեցին, որ հարձակում են պատրաստում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հոր՝ վեհափառի դեմ, որ բողոքի ակցիա կանեն Մայր Աթոռի դիմաց, կաթողիկոսին կշեն այնտեղից: Կիրակի օրը ընդդիմությունը մի բռունցք դարձած առավոտ լույսը չբացված արդեն տեղում էր՝ Էջմիածնում, որպեսզի պաշտպանեին վեհափառին հարձակումներից: Իսկ ակցիան այդպես էլ չկայացավ, քանի որ վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը լավ ռեժիսոր է եւ նման սցենար էր շրջանառության մեջ դրել, որպեսզի կարեւոր հարցերից ուշադրությունը սահուն շեղի այլ աղմկոտ թեմաների կողմը: Իիսկ այդ ընթացքում Արցախում շարունակվում էր անհանգիստ վիճակը, նույն գիշեր լուրեր տարածվեցին Հադրութում մարտեր վերսկսելու մասին, Սյունիքում թշնամին տեղադրեց՝ Բարի գալուստ Ադրբեջան վահանակը ու այսպես շարունակ: Իսկ ընդդիմությունը զբաղված էր կաթողիկոսի պաշտպանությամբ

Մեկ շաբաթվա ընթացքում ցուցադրած հաջորդ մանիպուլացիան այն էր, երբ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, թե իր հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցերը աջակցություն չստացան ՀՀ քաղաքացիների կողմից, իսկ մի քանի հազար մարդու՝ փողոցներում ակցիաներ իրականացնելը չեն կարող իր հրաժարականի պատճառ դառնալ: Հետեւաբար ինքն առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնել եկող տարի:
Զարմանալի է, որ այս խայծն էլ կուլ տվեցին ընդդիմադիրները: Վազգեն Մանուկյանի մակարդակով դժգոհություններ են լսվում, թե , իսկապես, ժողովուրդը փողոց դուրս չի գալիս: Կներեք, բայց ժողովուրդը առնվազն երկու շաբաթ դուրս է եկել, մենք տեսել ենք 20-30-50 հազարանոց ցույցեր, երթեր: Այնպես որ պետք չէ առաջնորդվել Փաշինյանի հրապարակ նետած օրակարգով: Էլ չենք ասում, որ երիրը հանձնած դավաճանի, մի քանի սերունդ վարի տված վարչապետին սահմանադրական ճանապարհով հեռացնելու մասին խոսակցությունները ծիծաղելի են:

Անհիմն են նաեւ այն փաստարկները, թե մարդիկ պիտի փողոց դուրս գան: Մարդիկ երկուսուկես տարի առաջ փողոց դուրս են եկել, քնել են ասֆալտներին, փառկել ավտոբուսների տակ, իսկ այսօր դրա հետեւանքը հայրենիքի կորուստն է: Այսքանից հետո հեշտ չէ մարդկանց փողոց հրավիրել, ասել, որ այն ժամանակ, իշխանության, իսկ հիմա հայրենիքի փրկության կռիվ է գնում:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը հնչել է հանրության գրեթե բոլոր շերտերի կողմից՝ նախկին նախագահներ, կաթողիկոսներ, փաստաբաններ, համայնքապետեր, մտավորականներ եւ այլք: Նիկոլ Փաշինյանին մերժում են անգամ համայնքներում, թույլ չեն տալիս ազատ տեղաշարժվել: Էլ ովքեր պետք է պահանջեն նրա հրաժարականը, մնացել են ԼԳԲՏ համայնքն ու տրանսգենդերները, թերեւս Փաշինյանը նրանց է սպասում:
Հուսով ենք, որ ընդդիմադիրներն այլեւս չեն մտնի Փաշինյանի հրապարակ նետած խաղի մեջ եւ չեն առաջնորդվի իր թելադրած կանոններով ու կգտնեն ճանապարհը նրան ժամ առաջ հեռացնելու իր աթոռից:

Անի Սահակյան

դիտվել է 6245 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am