Այսօր ԱԺ-ում ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Հայաստանում երբեք չի եղել ու չի լինի իդեալական իշխանություն:
«Մենք ընդունում ենք, որ այն իշխանությունը չենք, որն իդեալական է. Հայաստանում երբեք չի եղել ու չի լինի իդեալական իշխանություն։ Բայց մեր աշխատանքի գնահատականը տվել է ապրիլի 2-ի ընտրություններին մեր հանրության մեծամասնությունը»,- ի պատասխան «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը ասաց նա:
Նշենք, որ Փաշինյանը ասել էր, որ այս իշխանությունների օրոք զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանին տարածքներ ենք զիջել:
«Գերմանիայի նման երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Կիպրոսի, Սլովակիայի նման երկրները, նույնիսկ ժխտողականությունն են ընդունել, և առաջին անգամ բանակցային գործընթացում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արել են հասցեական՝ հակաադրբեջանական հայտարարություն։ Իսկ ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին, ապա մեր բոլորիս ջանքերով մենք կարողացել ենք ձախողել Ադրբեջանի ղեկավարության պլանները»,- նկատեց Շարմազանովը:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը