Մեր տեղեկություններով, Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը եւ որոշել է մասնակցել քաղաքական խորհրդակցություններին։ Վաղը Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպելու են Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Կողմերից յուրաքանչյուրն իր օրակարգով է մասնակցելու այդ հանդիպմանը։
Նիկոլ Փաշինյանը որոշել է իր կողմը գրավել երկրի երկրորդ քաղաքական ուժին, ուստի մտադիր է առաջարկել Համաձայնության կառավարություն ձեւավորել՝ ԲՀԿ-ի մասնակցությամբ, որտեղ ընդդիմադիր երկրորդ ուժը կունենա մի քանի նախարարական պորտֆել եւ ընտրությունների ժամանակ ավելի շահեկան ստարտային վիճակ։ Ընդ որում՝ առաջարկելու է ստեղծել կոալիցիոն կառավարություն եւ դրանից հետո գնալ ընտրությունների՝ առաջիկա 6 ամսվա ընթացքում։ Իսկ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ մի օրակարգով է հանդիպում՝ հրաժարականի պահանջով։
Ընդ որում, Հայրենիքի փրկության ճակատի լիդերները քննարկել են այդ հանդիպման հարցը եւ կարծիքները բաժանվել են, որոշ ուժեր կտրականապես դեմ են նման հանդիպմանը, մյուսները՝ կողմ են, բայց միայն հրաժարականի հարցը քննարկելու համար։
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը