Նոր մարտահրավեր Պուտինի համար Ղարաբաղում. Ռուսաստանը կվերցնի թուրքական «ձեռնոցը»

Թուրքիան Գյանջայում ռազմական ավիաբազա է կառուցում, այս մասին երեկ տեղեկացրեցին ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ @wargonzo նախագծի աղբյուրները։

«Մեր տվյալներով՝ Անկարան արդեն սկսել է ռազմական և ռազմավարական օբյեկտի շինարարությունը՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման անվան տակ։

Ռուսական կողմն էլ ակտիվորեն զբաղվում է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման նախապատրաստական աշխատանքներով։ Այսինքն, ի հակակշիռ՝ պաշտոնական Անկարան էլ իր պատասխան քայլն է անում. ձեռնամուխ է եղել Գյանջայում ավիաբազայի կառուցմանը։

«Wargonzo-ի աղբյուրների տեղեկատվության համաձայն, բացի ուղղաթիռներից և անձնակազմից, Գյանջայում կտեղակայվեն նաև F-16-եր»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Էրդողանը ոչ այնքան գոհ է մնացել Արցախյան երկրորդ պատերազմում ունեցան արդյունքներից, նրան դուր չի գալիս այն դերակատարումը, որը ստացել են ռուս խաղաղապահները, ինչը չստացան թուրքերը:

Այն, որ Էրդողանին դուր չեն գալիս ռուսական զորքերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում՝ դա անհերքելի իրողություն է: Եվ դեռ պետք է սպասել, որ թուրքերը՝ ադրբեջանցիների միջոցով սադրանքներ կհրահրեն, որպեսզի դուրս մղեն ռուս խաղաղապահներից Ղարաբաղից՝ առնվազն 5 տարի հետո, երբ առաջ կգա՝ խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգման պահը:

Եթե Թուրքիան Գյանջայում, իսկապես ռազմական ավիաբազա է կառուցում՝ սա էլ իր հերթին մարտահրավեր է Ռուսաստանին: ՆԱՏՕ-ի անդամ պետության՝ Թուրքիայի ռազմաբազան՝ Ադրբեջանում: Միայն հիշենք, թե ինչպես էր արձագանքում Ռուսաստանը՝ Սաակաշվիլիի Վրաստանի ՆԱՏՕ-ական մղումներին. Մինչ օրս այդ մոտեցումների համար Ռուսաստանում ատում են Սաակաշվիլիին:

Ինչևէ, այսօր Սոչիում հանդիպելու են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն, վստահաբար նրանք կքննարկեն Ղարաբաղյան բանակցությունները, ինչպես նաև ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությունն Ադրբեջանում:

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն Ադրբեջանում կսկսի գործել հունվարից․ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները բրիգադային գեներալի հրամանատարությամբ ուղևորվել են Ադրբեջան, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Թուրքական NTV հեռուստաընկերության հետ զրույցում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անցած շաբաթ հայտնել էր, որ խոսքը վեց տասնյակ թուրք զինվորականներից կազմված անձնակազմի մասին է։ 30-60 զինվորականներ, ըստ թուրք նախարարի, անմիջականորեն ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ուղղված վերահսկողական աշխատանքներում։ «Ադրբեջանում նրանց տեղակայման ժամկետները թուրքական կողմը պետք է քննարկի Ռուսաստանի հետ»,- ըստ «Ազատության», ասել էր Աքարը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հրադադարի վերահսկման այդ կենտրոնը տեղակայվելու է Աղդամի շրջանում։

Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը տարածաշրջանում նախատեսում է բացառապես ռուսաստանյան խաղաղապահների ներկայություն։ Թուրքիա բառն այդ փաստաթղթում հիշատակված չէ։ Եռակողմ պայմանավորվածության ձեռքբերումից հետո, սակայն, Բաքուն հայտնեց, թե տարածաշրջանում իր ներկայությունը կունենա նաև թուրքական զինվորական անձնակազմը, հաջորդ օրը Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին:

Ըստ այդ փաստաթղթի՝ կենտրոնը հավաքագրելու է հրադադարի պահպանման մասին տեղեկատվությունը և ուսումնասիրի համապատասխան բողոքները։ Ռուս-թուրքական համատեղ առաքելության մասին կողմերն առ այժմ այլ մանրամասներ չեն հայտնում։
Իսկ Թուրքիան, որը 44-օրյա պատերազմում բացահայտ աջակցում էր Ադրբեջանին, Ֆրանսիայի, Ռուսաստանի իշխանությունների պնդմամբ,սիրիացի վարձկաններ ուղարկում Ադրբեջան՝ հայկական կողմի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար, հրադադարի շուրջ պայմանավորվածություններից հետո հայտարարեց, թե Անկարան Մոսկվայի հետ իր տեղը կունենա Ղարաբաղում խաղաղապահների շարքում։

Միջազգային լրատվական աղբյուրների տվյալներով՝ ի սկզբանե Թուրքիան պնդում էր հակամարտության գոտում անկախ թուրքական ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման տարբերակը։ Շաբաթներ տևած բանակցությունների արդյունքում, ինչպես հայտարարվեց, կողմերն ընդհանուր հայտարարի եկան համատեղ կենտրոնի շուրջ, որը կտեղակայվի ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ՝ Ադրբեջանում։ «Որևէ թուրք խաղաղապահ չի ուղարկվի Լեռնային Ղարաբաղ»,- հավաստիացնում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, որ թուրք դիտորդների տեղաշարժի սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնի գտնվելու վայրով․ - «Թուրքական դիտորդների շարժունակության սահմանները սահմանափակվում են այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք կսահմանվեն Ադրբեջանի տարածքում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի համար։ Դա Ադրբեջանի այն տարածքն է, որը մոտ չէ Ղարաբաղին և հավելյալ կհամաձայնեցվի»։

Սպասենք՝ այսօրվա ռուս-թուրքական բանակցությունների արդյունքներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 13668 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am