Ոստիկանությունն իրեն փորձում է պահել ադրբեջանական ոստիկանության նման. Արծվիկ Մինասյան

«ԱԺ առանձին պատգամավորներ այսօր պատգամավորին ոչ վայել, խուլիգանական վարքագծով աչքի ընկան՝ փորձելով հրահրել բախումներ քաղաքացիների հետ: Տեսանք, թե Ոստիկանությունն ինչպիսի հրահանգ էր ստացել ու ԱԺ առանձին պատգամավորներ ինչպես էին իրենց պահում՝ պատգամավորին ոչ վայել, խուլիգանական վարքագծով աչքի ընկնելով եւ փորձելով հրահրել բախումներ քաղաքացիների հետ: Սրա արդյունքում ոստիկանությունը ոչ միայն դուրս եկավ իր լիազորությունների շրջանակից՝ ցուցաբերելով ակնհայտ ապօրինի վարքագիծ, այլ նաեւ բերման ենթարկվեցին տարբեր բաժիններ 3 տասնյակի կարգի քաղաքացիներ»,-  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Ակցիայի ընթացքում եւ բերման ենթարկվելուց հետո Ոստիկանության տարբեր բաժիններում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես, դրանցից մեկով էլ ես ինքս եմ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, որտեղ շատ հստակ եւ պատկերավոր ներկայացված են դրվագներ, թե ինչպես են Ոստիկանության ծառայողները խախտելով հավաքների ազատության մասին օրենքը, խոչընդոտել եւ արգելափակել են քաղաքացիների խաղաղ ակցիա իրականացնելու իրավունքը: Ակցիայի մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ կիրառելով զրկել են ազատությունից: Այս բոլորի պատասխանատուն, բնականաբար, թիվ մեկ դավաճանն է, որի ապօրինի հրահանգները Ոստիկանությունը սկսել է շատ ավելի կոպիտ եւ բիրտ ձեւով իրականացնել»,-ասաց նա:

Նա շեշտեց, որ բոլորը պատասխան են տալու, այդտեղ երկրորդ կարծիք չկա. «Որովհետեւ այն, ինչ իրենք իրականացնում են, ընդամենը փորձում են քողարկել դավաճանական ցանցի մի ամբողջ գործունեությունը, որը քրեորեն պատժելի արարք է, որի շրջանակներում բոլոր մեղավոր անձինք վաղ թե ուշ պատասխան են տալու։ 44 օր հասարակությանը պահելով պետական աննորմալ տեղեկատվության պայմաններում, արգելելով այլընտրանքային տեղեկատվությունը, հրամցնելով հասարակությանը ակնհայտ սուտ տեղեկատվություն ռազմաճակատից։ Երբ նոյեմբերի 9-ին հայտնի եռակողմ կապիտույացիայի մասին հայտարարությունը հրապարակեց, բնականաբար, քաղաքացիները սկսեցին ընդվզել։ Եթե Փաշինյանի հիշողությունը կարճ է, ես կարող եմ հիշեցնել, որ հենց ամսի 11-ին, երբ առաջին խոշոր հանրահավաքը տեղի ունեցավ Ազատության հրապարակում, հենց այդ օրը բիրտ ուժի կիրառմամբ փորձեցին ցրել, բերման ենթարկել, ձեբակալել քաղաքացիներին։ Մենք ունենք տեղեկատվություն, թե ինչպես է ինքը ցնցումների մեջ ընկել, երբ դատարանը կայացրեց որոշում, որ հավաքների ազատության արգելքը կասեցվում է։ Երբ իրենք հասկացան, որ չեն կարող դիմագրավել դատարանի որոշմանը, կառավարությունը ձեւականորեն հանեց հավաքների ազատության մասին օրենքը»։

Անդրադառնալով ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելուն՝ Մինասյանն ասաց. «Եթե նախկինում հնարավոր էր լինում որոշակի երկխոսության միջոցով գալ ընդհանուր եզրակացության, արդեն մի քանի օր է, հավանաբար դա կապված է կադրային նոր նշանակման հետ, ոստիկանությունն իրեն փորձում է պահել ադրբեջանական ոստիկանության նման՝ հանդեպ հայ ժողովրդի»։

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային Տեղումները կշարունակվեն, ինչ ջերմաստիճան է սպասվում Ադրբեջանի թիրախում Ստեփանակերտի մայր եկեղեցին է. monumentwatch Ու՞մ թշնամու հետ ես ուզում գնալ․․․ Պուտինը Հայաստանին կոնկրետ մի բան ասաց․ Գագիկ Ծառուկյան (video) Ի՞նչ եք պայմանավորվել Պապիկյանի հետ․ թեժ խոսակցություն Գեղամ Մանուկյանի և Հայկ Սարգսյանի միջև (video) «Սա ինչ-որ ծայրաստիճան շիզոֆրենիա է՝ բարձրացված պետական քաղաքականության աստիճանի. Մեղա քեզ Տեր Աստված…». Աբովյան Իրանը կտա վճռական ու համապարփակ պատասխան. Իրանի ԱԳՆ #ՀԻՄԱ․ Ռուսաստանում Նիկոլին «ծեծել են»․ Պուտինն ասել է՝ չե՛ս խաբելու․ Տիգրան Չոբանյան (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նորապատում. մոտ 15 հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 43-ամյա տղամարդուն Կոտայքում «Nissan»-ը բախվել է քարերին ու հողաթմբերին և հայտնվել բնակչի տան տարածքում. կա վիրավոր Իրանի հարցով միջնորդները վերջին ջանքերն են գործադրում 45-օրյա հրադադար հաստատելու առաջարկի շուրջ Սպանվել է ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավարը Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում 41 հանքագործ արգելափակված է գետնի տակ «Փաշինյանը էդ տիրադավ հոգևորականներին գիտե՞ք՝ ինչ է արել»․ վանաձորցիների պատասխանը (video) Պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի․ Ծառուկյան Ովքեր իրենց ձայնը կտան իշխանությանը, իրենց ուղիղ մասնակցությամբ նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am