«Ելք» խմբակցության պատգամավորները «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ մտահոգություն հայտնեցին, որ առաջարկվող փոփոխությունը, որով նախատեսվում է ՀՀ տարածքում թվային ռադիոհեռարձակման անցնելու շրջանակում ռադիոհաճախականությունների նոր մրցույթներ հայտարարել, կարող է խախտել խոսքի ազատության իրավունքը, քանի որ Հայաստանում կան ռադիոընկերություններ, որոնք լրատվական բնույթի են, իսկ դրանց թվայնացումը կարող է խնդիրներ առաջացնել:
«Առաջարկում եմ իմ այցելությունը «Ելք» խմբակցություն` սպառիչ պատասխաններ տալու համար»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը և հավելեց, որ սա նաև արվում է անվտանգության նկատառումով՝ ադրբեջանական եւ թուրքական ռադիոհաճախականությունները ՀՀ տարածքում արգելափակելու նպատակով և հեգնեց, որ եթե խախտվի, ապա նրանց խոսքի ազատությունը պետք է խախտվի ՀՀ տարածքում:
Նիկոլ Փաշինյանը հորդորեց պատեհ-անպատեհ չօգտագործել «Թուրքիա- Ադրբեջան» տերմինաբանությունը՝ որպես ընդդիմությանը հակազդելու միջոց:
«Երբ դուք խոսեք Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին, ես ձեզ հիշեցնելու եմ, որ դուք միակ իշխանությունն եք, որը զինադադարից հետո տարածք է զիջել Ադրբեջանին:
Չհամաձարկվեք ամեն անգամ մեզ հիշեցնել Թուրքիայի, Ադրբեջանի մասին, հակառակ դեպքում կհիշեցնենք քառօրյա պատերազմը, Արցախն ու Հայաստանը պաշտպանելու ձեր ձախողումը, դեռեւս չի քննվել, թե ՀՀԿ-ական որ բարձրաստիճան ներկայացուցիչները ձախողեցին պատշաճ պաշտպանությունը: Կոչ եմ անում մյուս անգամ մեր խմբակցության հարցերին ի պատասխան հայրենասիրական դրոշներ չբարձրացնել կոնտեքստից դուրս»,- ասաց Փաշինյանը:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը