Սկանդալային նամակ՝ դավաճանական լռության հիմք. Իսկ եթե Խաչատուրովը տեղում լիներ

Պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նամակ է գրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և կցում է փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում ռազմական շտաբային զորավարժություններ անցկացնել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 5. Երազանքներ» վերտառությամբ տեսանյութում օրերս բացահայտեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ նշելով, թե Զասը նամակում նկարագրել է այն պատերազմը, որը տեղի ունեցավ։

«Նա նկարագրում է այն պատերազմը, որին պետք է պատրաստվի Հայաստանը, և Հայաստանին կոչ է անում դիմել ՀԱՊԿ՝ պատերազմի սկսվելուց առաջ, որովհետև, ըստ այդ փաստաթղթի, Հայաստանն անկարող էր դիմանալ այն պատերազմին, որը նկարագրված էր ՀԱԿՊ գաղտնի նամակում»,-նշեց Մինասյանը՝ հավելելով, որ հաղորդումից հետո նյութերը հրապարակելու է, և մասնագետները կարող են կարդալ, որովհետև այնտեղ կա ամեն ինչ։ «Նկարագրված էր, որ ՀՀ-ում 2019-ից գործում են գաղտնի գործակալական ցանցեր՝ ահաբեկիչներից բաղկացած, որոնք պատրաստվում էին և պատրաստվել են պատերազմի ժամանակ անել ինֆորմացիոն և ռազմական «տեռակտներ»։ Եվ ԱԱԾ-ն պետք է նրանց իդենտիֆիկացներ և նեյտրալիզացներ։ Այդ նույն նամակում գրված է, որ 2018-ից սկսված՝ խախտվել է ռազմական բալանսը՝ հօգուտ Ադրբեջանի»: Մինասյանի փոխանցմամբ՝ նամակում նշված է նաև, որ Նախիջևանի դիրքային զիջումները ռազմավարական խնդիր են առաջացրել Հայաստանի և Արցախի անվտանգության համար։ «Այդ նամակում և փաստաթղթերում նկարագրված է, որ Հայաստանն արդեն 2 տարի տանուլ է տալիս ինֆորմացիոն և դիվանագիտական պատերազմը, և սպասվում է խայտառակ պարտություն։ Նամակում գրված է, որ, հաշվի առնելով բոլոր տիպի խնդիրները, Հայաստանը և Արցախը կռվելու են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այդ նույն նամակում գրված է, որ այդ երկու երկրները Սիրիայից և ուրիշ երկրներից ներգրավելու են տեռորիստների, վարձկանների»,- ասել է նա՝ նշելով, որ նամակն ու փաստաթղթերը կարդալու դեպքում ընթերցողների մազերը կսպիտակեն։

Այսինքն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը և կից փաստաթղթերը դիվանագիտական զգուշացումներ են, դրանք ուղիղ մեսիջ էին Հայաստանի իշխանություններին՝ դիմեք ՀԱՊԿ, հակառակ դեպքում տանուլ եք տալու:

Այսպես, հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը չդիմեց ՀԱՊԿ-ին...

Ընդ որում, Մինասյանը հրապարակեց Արցախի պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի ուղարկած գաղտնի նամակը, որում նկարագրված է սպասվող պատերազմը։

Այսինքն, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ո´չ պատերազմի նախօրեին, ո´չ էլ դրա ընթացքում չի դիմել ՀԱՊԿ՝ ունենալով հենց ՀԱՊԿ-ի կողմից փաստերի արձանագրումներ: Հայտնի է, որ ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:

Մեկ օր մտածելուց հետո Անվտանգության խորհրդի գրասենյակը հանդես եկավ պարզաբանմամբ:

«Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից ս.թ. սեպտեմբերի 1-ին ուղղված իբր «գաղտնի» գրության պատճենը: Չմանրամասնելով Մ. Մինասյանի կողմից այդ գրության հետքերով արված անհեթեթ և իրականությունից կտրված մեկնաբանությունները, որոնք նպատակ են հետապնդում ապակողմնորոշելու հայ հանրությանը՝ հերթական վարժանքների պլանը ներկայացնելով իբրև սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմական գործողությունների նախազգուշացում, հարկ ենք համարում հայտնել հետևյալը: Ցավալի է, որ տարբերություն չի դրվում «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագրերի միջև: Հարկ է նշել, որ եթե փաստաթուղթը ծառայողական օգտագործման համար է, ապա դրա բովանդակությունը գաղտնի չէ, ուղղակի նախատեսված է բուն նշանակությամբ օգտագործման, այլ ոչ թե հրապարակման համար, մինչդեռ փորձ է արվում այդ գրությունը ներկայացնել իբրև գաղտնի նամակ, որը թաքցվել է հայ հանրությունից», - ասված է պարզաբանման մեջ:

Անդրադառնալով նշյալ գրության բովանդակությանը՝ Անվտանգության խորհրդից նշում են, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի գրությունը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին. «Հատկանշական է, որ նման շտաբային վարժանքները և զորավարժությունները կրում են մշտական բնույթ և նախատեսվում են ՀԱՊԿ ամենամյա պլաններով: Հարկ է նաև նշել, որ հրապարակված գրությունում նշված նույնաբովանդակ զորավարժություններ են տեղի ունեցել նաև նախկինում, որտեղ մտահղացումները կազմվել են նույն սցենարով: Բացի դրանից պրն. Մինասյանը սուտ պնդումներ է անում, թե իբր նամակով ՀԱՊԿ-ին դիմելու առաջարկ է եղել։

Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նշյալ գրության հիման վրա իրականացվել են համապատասխան աշխատանքներ՝ շտաբային վարժանքին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ»: Ըստ ԱԽ գրասենյակի` ըստ կարգի Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությանը իրենք ներգրավել են վերոնշյալ թեմայով շտաբային վարժանքներում, որը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակոնֆերանսի միջոցով։

Ինչպես ասում են՝ գլխավոր հարցից խուսափել: Նախ՝ արձանագրենք, որ ողջ 44 օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ԱԽՔ-ը չկար, ասելիք չուներ, հետևաբար՝ անելիք էլ չուներ: Պարզ չէ, թե ինչ կարևոր գործերով էր զբաղված: Իսկ եթե ավելի լուրջ՝ նրան, ուրեմն, հրահանգել են չխառնվել ու լռել:

Անվտանգության խորհրդից, ըստ էության, հաստատել են, որ Մինասյանի բացահայտած փաստաթուղթը գոյություն ունի՝ իրականություն է:

Իրականություն է նաև այն, որ Փաշինյանի իշխանությունը չի պատասխանում հարցին՝ թե ինչո՞ւ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին, չէ՞ որ Հայաստանի տարածքի վրա էլ ոտնձգություններ կատարվել են պատերազմի ընթացքում, հետևաբար՝ Պուտինի հայտարարությունները, թե ռազմական գործողությունները, եթե Հայաստանի տարածքում չեն, ՌԴ-ն չի կարող խառնվել, կարելի էր ապացույցներով ներկայացնել ՀԱՊԿ-ին և պնդել, որ ՀՀ-ն ենթարկվում է ադրբեջանական ագրեսիայի:

Իսկ մի պահ պատկերացնենք, եթե Յուրի Խարատուրովը լիներ ՀԱՊԿ-ում, ընդհանրապես՝ պատերազմ կսկվե՞ր, կամ՝ եթե սկսվեր՝ ՀՀ իշխանությունը որևէ ելք չէ՞ր գտնի հայկական կողմի համար ավելի բարենպաստ վիճակ ապահովելու ու ճկուն որոշումներ կայացնելու համար: Ուրեմն, Խաչատուրովից ձերբազատվելը ևս դավաճանական ծրագրի մի մաս էր...

Եվ ընդհանրապես, ինչո՞ւ է Արմեն Գրիգորյանը շարունակում մինչ օրս մնալ պաշտոնին: Խորիմաստ լռություն պահպանելու համա՞ր, թե՞ այլ արժանիքներ էլ ունի...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 14854 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am