Դատաիրավական համակարգի աշխատակիցների թոշակները բարձրացնելու մասին օրենքը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու բնույթ ունի: «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Մենք կարող ենք ստեղծել հակակոռուպցիոն 10 մարմին, բայց պետք է տեսնենք, թե արդյոք այդ մարմնի գործունեության սկզբունքները տալի՞ս են այդ հնարավորությունները, որ այդ մարմինն արդյունավետ գործի»,- ասաց նա:
Ինչպես հիշեցրեց՝ 2013թ.-ին, երբ ընդունվեց քննիչների, դատավորների, դատախազների թոշակները բարձրացնելու մասին օրենքը, այն լուրջ խնդիրներ առաջացրեց, որովհետև 20-ամյա աշխատանքային ստաժ ունեցող փորձառու մասնագետները լքեցին համակարգը՝ բարձր թոշակ ստանալու պատճառով:
«Այդ մարդիկ համատարած գնում էին թոշակի և ստացվում էր, որ թոշակի գնացած դատախազն ավելի շատ փող էր ստանում, քան այդ պահին գործող դատախազը: Աբսուրդ»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը