Դավաճանահպատակի անաստված ասպատակությունները

Մի քանի օր է սոցցանցերում կոչեր են հնչում իշխանական շրջանակների կողմից, որ կիրակի՝ դեկտեմբերի 27-ին, ակցիա են որոշել իրականացնել Մայր Աթոռի տարածքում, Վեհափառի դեմ՝ «համահայկական փիլոնազրկում 2020» խորագրով։ Սիսիանում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած դեպքից հետո, երբ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պարգեւ քահանա Զեյնալյանը հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը՝ այդպիսով արտահայտելով իր քաղաքացիական կեցվածքն ու դիրքորոշումը, կրկին սրվել են եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունները։ Եթե այս միջադեպին էլ գումարենք Վեհափառի՝ Փաշինյանին ուղղված հրաժարականի հորդորը, ապա պատկերն ամբողջական կդառնա;
Մայր Աթոռը Սիսիանի դեպքին արձագանքել էր, որ քահանան նույնպես ՀՀ քաղաքացի է եւ նույնպես կարող է արտահայտել իր քաղաքացիական կեցվածքը, երբ վիրավորված է նրա ազգային արժանապատվությունը եւ վտանգված հայրենիքի անվտանգությունը: Սակայն, ա չմեղմեց բորբոքված կրքերը եւ ակցիայի մասին իրազեկումը լայն թափով շարունակվեց տարածել: Կոչը տարածվում է՝ «Նկարը քաշեք տարեք տարածեք անխնա, բեթմենին պիտի լարենք Մայր Աթոռից», «համահայկական փիլոնազրկում 2020» վերտառությամբ եւ թեգերով, մասնավորապես միմյանց կոչ անելով կիրակի օրը՝ դեկտեմբերի 27-ին, հավաքվել Մայր Աթոռի տարածքում եւ նմանատիպ ակցիա իրականացնել Գարեգին Բ-ի դեմ։
Եւ, ահա, եկեղեցու դեմ բռնության կոչերին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել մի անհասկանալի կոչով եւ հորդորում է զերծ մնալ  «վիրավորական, ըստ էության, ատելության խոսքին բնորոշ արտահայտություններից»:
«Հարգանքով մոտենալով օրենքով չարգելված հավաքներ անցկացնելու քաղաքացիական իրավունքի իրացման հետ կապված հարաբերություններին՝ այդուհանդերձ, նման արտահայտությունները, ձևակերպումներն իրենց մեջ պարունակում են այդ ակցիաների ընթացքում հնարավոր բռնությունների, հասարակական կարգի խախտման հանգեցնող, ինչպես նաև ապօրինի այլ գործողությունների էական ռիսկեր:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես ակցիայի նախաձեռնողներից, այնպես էլ հնարավոր մասնակիցներից պահանջում է զերծ մնալ նման բովանդակությամբ հրապարակային հայտարարություններ անելուց և այդպիսիք արդարացնելուց, ինչպես նաև այնպիսի գործողություններ իրագործելուց, որոնք կարող են խաթարել հոգևոր կենտրոնի և հոգևորականների բնականոն գործունեությունը, ս. Էջմիածին այցելող քաղաքացիների այլ իրավունքները, ոտնահարել և վիրավորել վերջններիս հոգևոր զգացմունքները և կարող են հանգեցնել միջխմբային բախումների»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրությամբ:
Ինչպես տեսնում եք՝ Նիկոլ Փաշինյանի հպատակ Արթուր Դավթյանի ղեկավարած հիմարկում խառն են, ինչպես կասեն՝ շա՜տ խառը: Ու չի հասկացվում՝ սրանց կոչը հայոց պետականության վերջին պատը քանդողների, թե պաշտպանողներին է ուղղված, մարդկանց, որոնք ի պատասխան բարբարոսների հայտարարել են, թե կիրակի լինելու են Մայր Աթոռում թույլ չտալու եկեղեցու դեմ որեւէ ոտնձգություն: Դատախազությունն այստեղ մեկ անելիք ուներ՝ հայտնաբերել կոչը տարածողին ու հասկանալ, թե այդ ինչպես են «լարելու» կաթողիկոսին, պարզ է չէ, որ երգելով կամ արտասանելով չեն անելու եւ սա բռնության սպառնալիքի դասական օրինակ է: Այս հիմնարկում նման մանր հարցերով զբաղվելու թերեւս ժամանակ չունեն, քանզի աչք չեն բացում ընդդիմադիրների դեմ գործեր կարելուց:

Անի Սահակյան

դիտվել է 7621 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am