Առաջիկա օրերին անցկացվելիք ավարտական քննությունների ժամանակ արդյոք նոր թեստե՞ր են լինելու, թե՞ աշակերտներին առաջարկվելու են այն նույն թեստերը, որոնք արդեն իսկ կիրառվել են նախորդ կիսամյակի վերջում կազմակերպված քննությունների ժամանակ՝ դրանց բովանդակությանը հասանելի դարձնելով ավելի ուշ քննություն հանձնող շրջանավարտներին։ Հիշեցնենք, որ եզրագծին մոտեցող ուսումնական տարում ավարտական քննությունները կազմակերպվեցին այլ սկզբունքով. 12-րդ դասարանցիներին իրավունք տրվեց ավարտական քննությունները, ցանկության դեպքում, հանձնել դեկտեմբերին՝ նախորդ կիսամյակի ավարտին, եթե սովորողը չէր ունենալու տվյալ առարկայից միասնական քննություն հանձնելու անհրաժեշտություն՝ բուհ ընդունվելու համար։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը հարցին պատասխանելով՝ ասաց, որ ավարտական քննությունների թեստերը կլինեն նոր եւ չեն կրկնի նախորդ կիսամյակում կիրառվածները։
«Նոր քննական շրջանում կլինեն նոր թեստեր։ Բնականաբար, այդ թեստերը պատրաստված կլինեն ավարտական քննության համար՝ պահպանելով համարժեքության սկզբունքը։ Այսինքն՝ կլինեն մոտավորապես նույն բարդության, նույն տեսակների, նույն, այսպես ասենք, խնդիրների մակարդակի, բայց դրանք կլինեն լրիվ տարբեր առաջադրանքներից եւ տարբեր թեստեր»,- նշեց նա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը