Ժեխ չեք, բա ինչ եք

«Իմ քայլը» խմբակցությունը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին ցանկանում է հեռացնել Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Խմբակցությունը հարցի վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ, այն ընդգրկված է նաեւ երկուշաբթի կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: Նախագծում որպես հիմնավորում նշվում է, որ «Զոհրաբյանի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող եւ վիրավորանք պարունակող հայտարարություններ»։ Օրինակ են բերվում պատգամավորի ֆեյսբուքյան մի քանի գրառումներ, որոնցից մեկը դեկտեմբերի 17-ին է արվել․ «Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։ Ըստ նախագծի հեղինակների՝ Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Պարզից էլ պարզ է, որ գործընթացի պատճառը Զոհրաբյանի ելույթներն են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Հակառակ պարագայում իմքայլականները բազում առիթներ են ունեցել , բայց անտեսել են մարդկանց անօտարելի իրավունքները ոտնահարող ելույթ-կոչերի նկատմամբ: Զորօրինակ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի պաշտոնանկության հարց այդպես էլ չբարձրացրեցին, երբ տիկինը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր մի քանի ֆեյք կռվածների, կամավորականների ուղերձը՝ լի սպառնալիքներով, այդ թվում նույն Նաիրա Զոհրաբյանին ներքնազգեստ ուտեցնելու սպառնալիքով։ Իմքայլականները չմտահոգվեցին, երբ իրենց շեֆը՝ դավաճան հողատուն դատավորներին «վնգստացող» էր անվանում, դիվանագետներին էլ՝ «կոշիկ լիզող»։
Իսկ առհասարակ, ով եք դուք, որ մի հատ էլ իրավունք եք վերապահում քննել ուրիշների պաշտոնանկության հարցը: Դուք ոչ միայն վերջացած իշխանություն եք, այլ վերջացած մարդ, որոնց համար հայրենիք հանձնելը մտահոգիչ չէ, մոտ հինգ հազար մարդու գլուխ ուտելը մտահոգիչ չէ, Հայաստանի դռները թշնամու առջեւ բացելը մտահոգիչ չէ, դուք չեք մտահոգվում ոչ գերիների, ոչ անհետ կորածների ու վիրավորների հարցով, բայց, այ, մտահոգված, վշտացած եք, երբ ձեզ  ձերպեսներին հայրենիքի զգացողություն ունեցող մարդը ժեխ է անվանել: Բա ժեք չեք, ինչ եք: Ժեխ չլինեիք, նոյմեբերի 9-ից հետո կամ փասափուսաներդ կհավաքեիք ու անձայն կհեռանայիք՝ ներողության մի տեքստ հրապարակելով, կամ էլ մեղքի ու ամոթի զգացումից ինքնասպան կլինեիք:

Անի Սահակյան

դիտվել է 6717 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am