Ով կընդունի Փաշինյանի հրավերը, ինքն էլ է հայասպան ու ցեղասպան

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Նաեւ պատրաստ է ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։
«Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»։
Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ է առաջարկում, քանի որ ինչպես ինքն է ասում՝ ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։
«Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ եւ բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլեւ նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա՝ պարզաբանելով, որ այդուհանդերձ ինքը կարծում է, որ պետք է պատասխան տա ժողովրդի առջեւ եւ դրա համար էլ գնում է արտահերթ ընտրության:

Նախ զարմանալի է, թե ինչու կապիտուլանտը վերստին հիշեց ժողովրդին, որին մոռացել էր արդեն մի քանի ամիս է: Այն ժողովրդին, ում խոստանում էր Արցախի հարցը իրենից թաքուն չլուծել, լուծել հրապարակում ՝ ժողովրդի հետ քննարկելուց հետո: Սակայն մեկ գիշերվա մեջ ստորագրել կապիտուլացիայի խայտառակ փաստաթուղթը:
Երկրորդ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ընդդիմության շարժումը ժողովրդական աջակցություն չստացավ, կամ կտրված է իրականությունից, կամ տեսողության խնդիր ունի: Մոտ երկու ամիս է եղանակային այս անբարենպաստ պայմաններում քաղաքացիները չեն հրաժարվում զանգվածային բողոքի ակցիաներից, մի քանի շաբաթ առաջ 50-60 հազար մարդ էր փողոց դուրս եկել: Եւ ընդհանրապես, միթե փողոցն է այս հարցում ցուցիչը: Երկրի մտավորական էլիտան՝ նախկին նախագահներ, կաթողիկոսներ, բժիշկներ ու մտավորականներ, համայնքապետեր, էլ մարդ չմնաց, ով չպահանջեց այս մարդասպան, ցեղասպանի հրաժարականը, իսկ, այն, որ փողոցներում հարյուր հազարներով չեն, դա էլ բազում պատճառներ ունի: Մարդիկ սգի մեջ են, մարդկանց մոտ շոկ է, որը հնարավոր չէ արագ հաղթահարել, ոմանք, այո, դուրս չեկան, քանի որ բեմահարթակում 17 ուժերն էին, բայց դա չի նշանակում, որ կողմ են կապիտուլանտ մարդասպանին: Առավել եւս կողմ չեն լինելու նրա վերարտադրությանը: Իսկ արտահերթ ընտրություն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ այլ բան չի նշանակում: Իսկ սա լինելու է մեր հոշոտված արժանապատվության վախճանը: Արցախը թուրքին հանձնած հայասպանը լավ հասկանալով, որ օրերը հաշված են , դրա համար էլ առաջարկում է այդ ճանապարհը՝ փորձելով վերջնականապես սպանել հայի արժանապատվությունը: Եւ ուրեմն, այն ուժն ու անհատը ով կփորձի գործարքի գնալ դավաճան վիժվածքի հետ նա ոչ միայն ստորագրելու է իր քաղաքական վախճանը, այլեւ ստորագրելու է կապիտուլացիայի փաստաթղթի տակ, նա ստորագրելու է 5000-ից ավել զոհված մեր եղբայրների թափված արյան տակ, նա դառնալու է նույնքան ցեղասպան, որքան Նիկոլը:
Հայաստանում այսօր կա մեկ օրակարգ՝ դավաճան վիժվածքի հեռացումը:

Անի Սահակյան

դիտվել է 5826 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am