Անհայտ կորած ազատամարտիկների հարազատները երեկ «Գոյամարտ» բարեգործական ընկերությունում մասնակցում էին «Արաբո» ջոկատի 25-ամյակին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման կազմակերպիչ՝ ջոկատի հրամանատար, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Մանվել Եղիազարյանը պատասխանեց մի քանի հարցի։
– Պարոն Եղիազարյան, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը» խորհրդարան մուտք չգործելուց հետո նախընտրում է լռություն պահպանել։ Դաշինքի առաջնորդների պլանների, գործունեության մասին տարբեր վարկածներ են շրջանառվում մամուլում։
– Ես ՕՐՕ դաշինքի ղեկավարներից ոչ մեկի հետ չեմ հանդիպել։ Հանդիպել եմ միայն Վարդան Օսկանյանի հետ՝ 15 օր առաջ։ Քանի որ քաղաքական իրավիճակը հասու չէ, քաղաքական դաշտը տեսանելի չէ, սպասողական վիճակ է։ Վարդան Օսկանյանի հետ պայմանավորվել ենք, որ դեպքերի զարգացման հետ կապված՝ կանենք հայտարարություն։ «Համախմբում» կուսակցությունը կշարունակի մնալ։ Իսկ դաշինքները կարող են այսօր ձեւավորվել, վաղը քանդվել, ինչպես դա ընդունված է Հայաստանում։ Ես Վարդան Օսկանյանից հետաքրքրվել եմ, թե ինչ կարող ենք անել, ինչով զբաղվենք, նա էլ ասել է, որ պետք է պասիվանանք, հենց քաղաքական դաշտն ակտիվանա, մենք էլ գործունեություն կծավալենք։ Այդպիսի զրույց եմ ունեցել ես Վարդան Օսկանյանի հետ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը