Պուտինի թասիբն ու Փաշինյանի դավաճանական-պարտվողական դերը

Արցախի կարգավիճակի որոշումը պահանջում է լրացուցիչ բանակցություններ: Ռուսաստանն ակնկալում է այդ հարցում, այդ թվում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների աջակցությունը: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն մամուլի ասուլիսում:

«Փակագծերից դուրս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պահանջում է լրացուցիչ բանակցություններ: Մենք, անկասկած, ակնկալում ենք ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ նախագահների և այլ պետությունների ջանքերը, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի գործընթացում: Դեռ շատ բարդ աշխատանք է սպասվում»,- ասել է Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ այդ հակամարտությունը «ծխացել է, բորբոքվել, շարունակվել ավելի քան 30 տարի և լուծում չի ստացել»: «Մենք դադարեցրինք զոհերը, թույլ չտվեցինք հակամարտության հետագա սրում, նոր մարդկային զոհեր: Դա շատ բարդ համաձայնագիր էր, դրան հասնելը հեշտ չի եղել: Հավատացեք, ես գիտեմ, որ այն ծանր, օր ու գիշեր լարված համաձայնեցման աշխատանքների արդյունք էր: Այսօր հենց ռուս խաղաղապահներն են հակամարտության գոտում պահպանում այդ համաձայնագիրը, թույլ չեն տալիս խախտել դրա պայմանները, վերադառնալ զինված բախումներին, նպաստում են խաղաղ կյանքի ձևավորմանը, փախստականների վերադարձին»,- ասել է Մատվիենկոն:

Մատվիենկոն նաև հավելել է, որ Ռուսաստանը չի միջամտում ԱՊՀ երկրների ներքին հակամարտություններին, բայց պատրաստ է աջակցություն ցուցաբերել համապատասխան խնդրանքի դեպքում: «Ռուսաստանն իրեն թույլ չի տա ներգրավվել ներքին հակամարտություններին և՛ ԱՊՀ տարածքում, և՛ ցանկացած այլ երկրում: Բայց մենք պատրաստ ենք աջակցություն, օգնություն ցուցաբերել, եթե մեզ նման բան խնդրեն, բայց մենք չենք պարտադրում մեր տեսակետը, չենք փորձում ինչ-որ քայքայիչ գործունեությամբ ազդել այս կամ այն իրավիճակի վրա, չնայած լավ գիտենք և հասկանում ենք, որ շատ գործընթացներ, այդ թվում հետխորհրդային տարածությունում տեղի են ունենում մի շարք պետությունների միջամտությամբ»,- ասել է Մատվիենկոն:
Մոսկվան, Մատվիենկոյի մակարդակով, այսպիսով, հստակ հասկացրել է տվել, որ ամենաբարդը, ինչ կարելի էր անել՝ կանգնեցրել արյունահեղությունը և կայունություն հաստատել Ղարաբաղում՝ Մոսկվան արել է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելուն՝ պահանջում են լրացուցիչ բանակցություններ:

Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չե՞ն կարող դա կազմակերպել... Մանավանդ, որ Մոսկվան պատրաստ է դրան: Թե՞ դա էլ ի վերջո կմնա Մոսկվա-Անկարա մակարդակում:

Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելը համարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենակարևոր որոշումներից մեկը: «Նախագահի կայացրած կարևոր որոշումների թվում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հաստատված պայմանավորվածությունը, որը դադարեցրեց ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Դա թույլ տվեց կանգնեցնել արյունահեղությունը և պահպանել մարդկային կյանքերը»,- ասել է Վոլոդինը:

Նա հավելել է, որ, եթե պայմանավորվածությունը ձեռք չբերվեր, ապա Ռուսաստանը շատ մոտ և մեծ խնդիր կունենար:

Երեկ, նշենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել և հետագա համագործակցությունը ամրապնդելու վստահություն հայտնել, հաղորդում է պաշտոնական Բաքուն։ «Զրույցի ընթացքում կողմերը նշել են բոլոր ոլորտներում ռազմավարական հարաբերությունների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացումը և վստահություն են հայտնել համագործակցությունը հետագայում ընդարձակելու և ամրապնդելու վերաբերյալ»,- հայտարարել է Ալիևի նախագահական աշխատակազմը։ Իսկ Կրեմլի հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ նախագահ Պուտինը ջերմորեն շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ։

Իրականում, Հայաստանը, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, բայց որի Փաշինյանի իշխանությունը փչացրեց հարաբերությունները, որքան ուժ ուներ՝ ծանր դրության մեջ էր հայտնվել...

Պատերազմի ողջ ընթացքում հայկական կողմը զենքի պակաս չի զգացել: Քաղաքական առումով պատերազմից օրեր անց Մոսկվան ստանձնել է ակտիվ միջնորդի դեր՝ առաջարկելով ինչ-ինչ պայմաններով խաղաղություն, որին Փաշինյանը չի համաձայնել:

Նույնիսկ Փաշինյանի նկատմամբ իր վերաբերմունքի պայմաններում Պուտինն արել է այն, ինչ պետք է աներ, ինչ պահանջում էր Ռուսաստանի շահը: Որ հայկական կողմը կապիտուլյացիայի է ենթարկվել՝ ռուսական կողմի խնդիրը չէ: Ի վերջո, Մոսկվան դեռ 2000-ականներից էր ստանձնել ԼՂ խնդիրը կարգավորելու դեր: Այդ փորձերը հաջողությամբ չէին պսակվում: Պարզ էր, որ ռուսական կողմը ցանկանում էր լուծում, հակառակ դեպքում ի հայտ չէր գար «Լավրովի պլանը»:

Իրականում, ստացվել է այնպես, որ ռուսական թասիբը՝ տարածաշրջանում Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորության տեսանկյունից, ավելին էր՝ քան Փաշինյանինը: Պուտինը, այսպես ասած, բախվեց Փաշինյանի դավաճանական-պարտվողական կեցվածքին, իսկ դա, վստահաբար, ռուսական կողմի համար էլ էր տհաճ անակնկալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9249 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am