Թուրքիայից Ադրբեջան «Բայրաքթարների» նոր խմբաքանակ է հասել. Ալիևն ու Էրդողանը պլաններ ունեն, Նիկոլը՝ ևս

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Նախատեսվում է մանրամասն քննարկել հարցերը, որոնք կապված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կյանքի կոչման հետ: Շեշտադրումը կկատարվի հավանական բախումների ռիսկի նվազեցման, երկրներին հումանիտար օգնություն ցույց տալու վրա:

Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների և կրակի դադարեցման նկատմամբ հսկողության ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեության հարցը»,- ասել է Զախարովան:
Արցախում կայունության հաստատման հարցերն, այսպիսով, քննարկելու են Ռուսաստանն ու Թուրքիան: Ու սա տեղի է ունենալու Ադրբեջանի կողմից ռազմական բյուջեն ավելացնելու ու ամրանալու մասին հավաստիացումների ֆոնին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հաջորդ տարի բյուջեում ռազմական ծախսերի ավելացում է նախաձեռնել: Համաձայն 2021-ին Ադրբեջանի պետբյուջեի նախագծի՝ երկրի պաշտպանական ծախսերը նախատեսված են 2,7 մլրդ դոլարի մակարդակով, ինչը 550 մլն դոլարով շատ է անցած տարվա համեմատ:

«Հետագայում ևս կշարունակենք ուժեղացնել մեր բանակը: Այժմ քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն: Առաջին հերթին այն պատճառով, որ պատերազմի ընթացքում մենք շատ զենք և զինամթերք են օգտագործել: Միևնույն ժամանակ, ծրագրվում է ժամանակակից տեխնիկա գնել»,-Ալիևի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:

Հայաստանի կապիտուլյացված իշխանության մոտ հարց չի ծագում, թե ինչու է Ալիևը մտադիր ժամանակակից տեխնիկա գնել, եթե այսպես ասած՝ հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր է կնքվել:

Առհասարակ, Հայաստանն ուշադրությո՞ւն է դարձնում տարածաշրջանային իրադարձություններում ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի քայլերին:
Ամերիկյան Axios տեղեկատվական-վերլուծական պորտալը հրապարակել է քաղաքական վերլուծաբան Բարաք Ռավիդի հոդվածը, որում հոդվածագիրը, հղում տալով Իսրայելի պաշտոնյաների շրջանակում իր աղբյուրներին, նշում է, որ Ադրբեջանը ցանկանում է միջնորդական ջանքերով հաշտեցնել Թուրքիային և Իսրայելին:

Հոդվածում, մասնավորապես ասվում է, որ Թուրքիան և Իսրայելը կարևոր դեր են խաղացել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Հայաստանի նկատմամբ վերջերս տարած հաղթանակում: Այժմ ՝ հրադադարից մի քանի շաբաթ անց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է կարգավորել հարաբերությունները իր երկու դաշնակիցների միջև:

Եվ Թուրքիայից, և Իսրայելից ստացված անօդաչու թռչող սարքերը և այլ զենքերը օգնել են Ադրբեջանին ռազմական գերակայություն ձեռք բերել Հայաստանի նկատմամբ: Սակայն վերջին տասնամյակի մեծ մասը Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները սառեցված են:

Իսրայելցի պաշտոնյաները հայտնել են, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը վերջերս Էրդողանի հետ ունեցած զրույցում բարձրացրել է Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարվածության հարցը: Ալիևի խորհրդականներն իսրայելցի իրենց գործընկերներին ասել են, որ Էրդողանը դրական է արձագանքել հարաբերությունների բարելավման գաղափարին:

Էրդողանն Իսրայելի հասցեին ռազմատենչ հայտարարությունների պատմություն ունի, բայց Ալիևի խորհրդականները պնդում են, որ նա հակաիսրայելական չէ, նրան Իսրայելի դեմ հրահրել են օգնականները, որոնք, սակայն, այլևս նրան խորհուրդ չեն տալիս:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր իսրայելցի գործընկեր Գաբի Աշքենազիի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ադրբեջանի կարծիքով՝ Իսրայելի և Թուրքիայի համար լավ պահ է հասունացել «ցանկապատերը շտկելու» համար: «Ալիևը և նրա ավագ խորհրդականները հաղորդել են, որ ցանկանում են տեսնել իրենց երկու լավ ընկերների՝ Թուրքիայի և Իսրայելի վերադարձը բնականոն հարաբերությունների, և նրանք պատրաստ են օգնել այդ հարցում»,-ասել է հոդվածագրին իսրայելցի պաշտոնյաներից մեկը: Միևնույն ժամանակ այս լուրը հրաժարվել են մեկնաբանել և Իսրայելի ԱԳՆ-ն և Ալիևի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը:

Ահա, այսպիսի Ադրբեջանի հետ գործ ունի Հայաստանը, որի ղեկավարն արդեն հավակնում է հարթել Թուրքիա-Իսրայել հարաբերությունները:

Միաժամանակ Ալիևը երեկ «մեծահոգաբար» խոստովանել է, թե Ադրբեջանը ի վիճակի է Հայաստանի տարածքում անցկացնել ցանկացած օպերացիա, բայց՝ չի անի:
Ի դեպ, ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենյոկը երեկ տելեգրամի իր ալիքում հայտնեց, որ թուրքական ռազմական փոխադրողը բեռնված Սումգայիթ է թռչում: Նա գրել էր իր աղբյուրներին հղում անելով, որ Թուրքիայից Ադրբեջան էր ուղևորվում «Բայրաքթարների» հերթական խմբաքանակը:

Իսկ Հայաստանի իշխանություններին հետաքրքրո՞ւմ են նման «մանր-մունր» բաները... Ինչո՞վ է այսօր զբաղված Փաշինյանի իշխանությունը: Ձեռքերը ծալած, նստած նայում են, թե ինչպես է թշնամին հասել Սյունիք GPS-ով, թե ինչպես են հայկական բնակավայրերն անցնում ադրբեջանական կողմին: Իսկ Փաշինյանը ելույթ է ունենում «կարող է ցավոտ» հարցեր լինեն՝ ավետում է, «պարտքը» կատարած համարելով՝ գնում իր գործին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9040 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am