«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մնացել է օդում կախված։ Թեեւ պատերազմից հետո Փաշինյանը, ենթարկվելով մի քանի պատգամավորների «շանտաժին», թե կմիանան անվստահություն հայտնողների բանակին, եթե ԱԽՔ-ին ազատի, նրան չազատեց պաշտոնից, սակայն իշխանական աղբյուրները պնդում են, որ Գրիգորյանի պաշտոնանկությունը հասունանում է։
Սորոսական պատգամավորների պահանջով այդ հարցի լուծումն ընդամենը հետաձգվել է, բայց չի փակվել։ Հիմա, երբ Փաշինյանին հաջողվել է «Իմ քայլում» որոշակի կայունություն հաստատել, նա այլեւս չի վախենում այդ մեկ տասնյակի չափ պատգամավորներից։
Արմեն Գրիգորյանին խաղից հանելու ծրագրի շրջանակում անցած շաբաթ «Իմ քայլը» նրան հրավիրել է ԱԺ եւ փակ նիստում հորդորել՝ ինքնակամ հրաժարական ներկայացնել, քանի որ նա եւս տապալել է իր գործառույթները եւ չի իրականացրել այն, ինչ պետք է աներ ի պաշտոնե:
Իսկ երեկ, երբ հայտնի դարձավ, որ Սյունիքի Որոտան եւ Շուռնուխ համայնքներում, ինչպես Փաշինյանն ասաց՝ «ցավոտ» գործընթաց է գնում, Փաշինյանի գրպանային պատգամավորներից մեկը պատասխանատվության սլաքներն ուղղեց ԱԽՔ-ի կողմը՝ դժգոհելով պետական մարմինների եւ մասնավորապես ԱԽՔ-ի անգործությունից ու հող պատրաստելով այս պաշտոնանկության համար»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը