Արցախի կարգավիճակը «ջրում» են. Փաշինյանի մնալու կործանիչ հետագիծը

Միջազգային ճգնաժամային խումբը ԼՂ վերաբերյալ ծավալուն զեկույց է հրապարակել: Տրամաբանական կարող է լինել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ֆորմալ չլուծված թողնելն առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ տեղահանվածներն՝ ինչպես հայերն, այնպես էլ ադրբեջանցիները չեն վերադարձել և չեն հաստատվել նոր տնտեսական հարաբերություններ համայնքների միջև, կարծում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը տասնամյակներ շարունակ հետևող Միջազգային ճգնաժամային խումբը, որտեղ ընդգրկված են նախկին բարձրաստիճան դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու վերլուծաբաններ:

«Ղարաբաղյան պատերազմից հետո խաղաղության հեռանկարների բարելավում» վերտառությամբ ծավալուն զեկույցում խումբը նոր կարգի կարևորագույն բաղադրիչ է համարում առևտրատնտեսական կապերի բացումը, որը կարող է վերջ դնել Հայաստանի 30 տարվա մեկուսացմանը։ Ըստ «Ազատության»՝ զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տնտեսական կապերին, ինչը ենթադրում է, որ Հայաստանն առևտրային կապեր կհաստատի թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։

Միջազգային փորձագետները մեջբերում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որի համաձայն, նպատակ ունի ստեղծել «վեցակողմ հարթակ»՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Հայաստանի միջև։ Զեկույցի հեղինակները միևնույն ժամանակ փաստում են՝ այդ կապերի և ենթակառուցվածքների վերականգնման համար ժամանակ կպահանջվի։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա փորձագետների գնահատմամբ, հեռանկարները մոտ ապագայում մշուշոտ են, բազմաթիվ են ենթակառուցվածքային խնդիրները՝ գազի մատակարարում, նաև ջրամատակարարման նոր ծրագրի անհրաժեշտություն, քանի որ Ստեփանակերտ հոսող Շուշիի մերձակայքի ջրամբարի ջուրն այլևս Ադրբեջանի վերահսկողության տակ է։ «Հստակ չէ նաև գյուղատնտեսության ապագան, որը ղարաբաղյան տնտեսության հիմնական ճյուղերից մեկն էր։ Պատերազմի հետևանքով մշակվող տարածքների մեծ մասն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ», - նաև ասվում է հեղինակավոր կառույցի զեկույցում։

Վերադառնալով Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցին՝ Միջազգային ճգնաժամային խումը փաստում է, որ սա թերևս ամենամեծ և կենտրոնական հարցն է։ Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի այն հատվածի կարգավիճակի հարցը, որը չի գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ, որտեղ տեղակայված են ռուսաստանյան զորքեր և որտեղ բնակության են վերադառնում էթնիկ հայերը։

Խումբը հիշեցնում է Ալիևի վարչակազմի հայտարարությունները, ըստ որոնց, «այդ տարածքները Ադրբեջանինն են և այնտեղ բնակվող բոլոր հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են»։ «Բաքուն մերժում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ցանկացած քննարկում, և չի ցանկանում առաջարկել ոչինչ, բացի տեղական ինչ-որ չափի վերահսկողությունից։ Հայերն իրենց հերթին շարունակում են պնդել, որ կարգավիճակը պետք է արտացոլի Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման ձգտումը»։
Հստակ չէ խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագան։ Միջազգային ճգնաժամային խմբի կարծիքով, եթե կարգավիճակի և տարածաշրջանի երկարաժամկետ ապագայի շուրջ բանակցությունները արդյունք չտան, Մինսկի խմբի համանախագահները և մյուսները կարող են քայլեր ձեռնարկել պատերազմում տուժածների պայմանների բարելավման ուղղությամբ։ «Երբ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները վերադառնան, նոր համակեցություն կստեղծվի և ոչ մեծ մարդասիրական քայլերն ինչ-որ ձևով կարող են օգնել կայունության և խաղաղության զարգացմանը»։

Զեկույցի հեղինակները կարծում են, որ ԵԱՀԿ-ն, որպես կառույց, կարող է իր դերակատարությունն ունենալ՝ ուղարկել սեփական առաքելությունը և դիվանագետներին՝ հակամարտող և շահագրգիռ կողմերի հետ տեղում աշխատելու՝ ապահովելու հումանիտար օգնություն, լսելու մարդու իրավունքների և կամ այլ խնդիրների մասին։ ԵԱՀԿ-ի ներկայության առավելություններից կլինի կառույցի զեկույցները, որոնք, եթե հրապարակվեն, ինչ-որ չափով կարող են նպաստել տարածվող կողմնակալ տեղեկատվության և ապատեղեկատվության դեմ պայքարին։

Ինչպես տեսնում ենք, միջազգային կառույցն արձանագրում է անորոշությունը, որը առկա ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ: Սա նշանակում է, որ մոտ ապագայում ոչ մի բանակցություն էլ չի կարող տեղի ունենալ, այն էլ՝ Արցախի հայկական մնացած կարգավիճակի շուրջ:
Այսպիսի անորոշության, Փաշինյանի իշխանության գոյության պայմաններում արդյունքում միջազգային հանրությունը կարող է հանգել այն կարծիքի, որ պետք չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ որոշել: Ավելին՝ թող ադրբեջանցիներն էլ վերադառնան, հետո ինչ-որ ձևով կորոշեն ինչպես են կոչում հայկական մնացած Արցախը:
Սա է իրավիճակը, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելուց հետո բերեց Փաշինյանի իշխանությանը մնալը: Ու կործանման փուլը շարունակվում է...

«Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»,- այսօր հայտարարել է Փաշինյանը։

Իսկ NEWS.am-ին Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը հայտնել է. «Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում: Մոտ մի 20 րոպե առաջ են եկել, 12 տան գլխին են՝ մայրուղում, չափուձև են անում։ Իրենք են, ռուսները, մեր սահմանապահները»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6294 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am