Մեր ազգն այնքան է ընկել, որ ցավոք չունի անգամ մի գնդապետ Սուրետ Հուսեյնով, որը գնաց և իր զինվորներով սատկացրեց պարտված Էլչիբեյին և վերջ տվեց նրա իշխանությանը. Անդրանիկ Միհրանյան

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը կարծում է, որ ներկայումս Հայաստանում ստեղծված քաղաքական, պետական և ռազմական ճգնաժամը կարող է լուծվել ապստամբության և դիկտատուրայի հաստատման միջոցով։

<<Եթե ճիշտ են այն բոլոր մեղադրանքները, որոնց մասին ասվում է, ինչ բացթողումներ և ոչ կոմպետենտ կառավարում է իրականացվել պատերազմի ժամանակ, ինչեր են վաճառել և ինչ կոռուպցիոն գործարքի ու դավաճանական քայլերի են գնացել, իբր թե կոռուպցիայի դեմ պայքարի համար իշխանության եկած այս տգետները, ապա սրանց հանդեպ գործադրվող ցանկացած քայլ կլինի արդարացված և օրինական, որովհետև իրենք իրենց սահմանադրությունից դուրս են դրել>>,- hayeli.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանաբանակ քաղաքագետը՝ մեկնաբանելով իշխանափոխության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու՝ ընդդիմության որդեգրած քայլերի արդյունավետության հարցը։

Նրա կարծիքով՝ երբ իշխանությունը դառնում է բռնատիրական, ոչ պետական, դավաճանական, ապա և՛ ամերիկյան, և՛ եվրոպական, և՛ ընդհանրապես բոլոր դեմոկրատական սահմանադրություններով նախատեսվում է, որ ժողովուրդն իրավունք ունի դիմելու ապստամբության։ <<Բոլոր դեմոկրատական սահմանադրությունները նախատեսում են ապստամբության իրավունք։ Եթե իշխանությունը ոչ կոմպետենտ է, դավաճանական է ու պարտված, ապա ապստամբությունը միակ ճանապարհն է․
պետք է գնալ և վերցնել կառավարությունը, Ազգային Ժողովը, ձևավորել միապետություն և ստեղծել նորմալ պետականություն։ Ցավոք, մենք չունեք մի այնպիսի գեներալ, որն այդ ռիսկին կգնա և դավաճանին կհեռացնի։ Մենք չունենք ոչ Նապոլեոն Բոնապարտ, ոչ Ֆրանցիսկո Ֆրանկո, ինչպես ֆրանսիացիները․․․․ Մեր ազգն այնքան է ընկել, որ ցավոք չունի անգամ մի գնդապետ Սուրետ Հուսեյնով, որը գնաց և իր զինվորներով սատկացրեց պարտված Էլչիբեյին և վերջ տվեց նրա իշխանությանը։ Նրանք չներեցին Էլչիբեյին՝ պարտության համար։ Դրանից հետո եկավ Ալիևը, սկսեց իր ծրագիրը։ Փաշինյանը ավելի ստոր և զազրելի կերպար է, քան Էլչիբեյը, խայտառակ ձևով պարտություն է կրել, բայց մենք չունենք հայկական Էլչիբեյին հեռացնող մեր գնդապետ Հուսեյնովին։ Սա իրապես խայտառակ երևույթ է, որը բացատրություն չունի>>,- նշում է Միհրանյանը։

Քաղաքագետը կարծում է, որ այժմ Հայաստանում պետք է ուժեղ միապետություն հաստատվի, և անկախ նրանից, թե ով կլինի միապետը, նա պետք է հստակ նպատակ դնի՝ փրկել պետությունը․ << Այո՛, հիմա Հայաստանում պիտի դիկտատուրա հաստատվի։
Հազար կողմից արհավիրք ու մարտահրավեր է գալիս․ թշնամին, որ կարծում է, թե ծնկի է բերել հայ ժողովրդին, պիտի փորձի հնարավորինս շատ բան պոկել Հայաստանից։ Պետք է հաստատել դիկտատուրա և պահել պետությունը, թե չէ հրապարակներում կանգնած ճառեր ասելով, առանց ուժեղ միապետության, ոչ մի հարց չի լուծվելու։ Մենք կորցնելու ենք պետականությունը։ Այսօր հրապարակից հնչող ընդդիմադիրների ճառերը ծաղրուծանակի առարկա են դարձնելու հայ ժողովրդին և կործանելու են պետությունը։ Հիմա ճառ ասելու ժամանակը չէ, պետք է պետականությունը փրկել կործանումից>>,- իր միտքն ամփոփեց Անդրանիկ Միհրանյանը՝ կոչ անելով անիմաստ ճառերից անցնել կտրուկ գործողությունների։

Hayeli.am

դիտվել է 4744 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am