Թուրքը տեսնում է կոտրված ողնաշարով բանակ, կապիտուլյացված իշխանություն, ու մեր բոլոր հարևանները զինվում են

Վրաստանը պատրաստվում է հարվածային, հետախուզական և օպերատիվ մարտավարական ԱԹՍ-ներ գնել

2021 թվականին Վրաստանը պատրաստվում է հարվածային, հետախուզական և օպերատիվ մարտավարական անօդաչու թռչող սարքեր գնել, Վրաստանի խորհրդարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։ Խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում կառավարություն է ձևավորվում, քաղաքական իշխող ուժը նույն է մնացել, կառավարությունը մնում է նույնը, բայց, ֆորմալ առումով, նախարարներին հաստատելու լսումները պետք է տեղի ունենան։

Վրաստանը պլանավորում է դրոնների մի մասը կապել հրետանային համակարգերին, որն արդեն կկարողանա դրոններից ստացված տվյալների հիման վրա հրետանային ճշգրիտ կրակ բացել թիրախների վրա։ «Մենք պատրաստվում ենք նաև հատուկ նշանակության և հրետանային ստորաբաժանումները հագեցնել ժամանակակից հետախուզական թռչող սարքերով։ Զարգացնելու ենք նաև ռադիոէլեկտրոնային և հետախուզական դիտարկման միջոցները», նշել է Վրաստանի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ այդ պլանների իրականացումը կկատարելագործի երկրի օդային պաշտպանությունը, որի արդիականացումը սկսվել էր Ֆրանսիայի հետ։

«2018 թվականին ավարտվեց ֆրանսիական ծրագրի առաջին փուլի իրականացումը։ Մենք ստացել ենք ֆրանսիական արտադրության օդային դիտարկման ռադարներ, հրամանատարական մոբիլ հենակետ և ''Mistral 3'' տիպի զենիթահրթիռային 3 համակարգեր։ 2021 թվականին կավարտվի ֆրանսիական ծրագրի երկրորդ փուլը։ Մենք վերջերս նաև համաձայնագիր ենք ստորագրել Իսրայելի գործընկերների հետ` մեր հակաօդային համակարգն ամբողջովին արդիականացնելու և թարմացնելու համար», - ըստ «Ազատության», խորհրդարանական լսումներին ասել է Ղարիբաշվիլին։
Այս պլաններին զուգահեռ գալիք տարի Վրաստանը շարունակելու է զարգացնել նաև սեփական ռազմաարդյունաբերության համալիրը։ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ վրացական արտադրության շուրջ չորս տասնյակ ծանր զրահատեխնիկա արդեն գտնվում է զինված ուժերի տրամադրության տակ։

Ղարաբաղյան պատերազմից հետո երկրները վերանայում են զինված ուժերի մակարդակը՝ հաշվի առնելով դրոնների գործոնը

Ղարաբաղյան պատերազմից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ զարգացած, վերանայում, կամ առնվազն քննարկում են զինված ուժերի մակարդակը՝ հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի գործոնը։

Մարտական գործողություններում դրոններն առաջին անգամ չէին օգտագործվում, բայց նախկինում դրանց կիրառումն ավելի շուտ հետախուզական բնույթ էր կրում, կամ հարվածային դրոններով որևէ մի կոնկրետ օբյեկտ էր ոչնչացվում, ահաբեկչական ինչ-որ խմբավորման պարագլուխ, մասնավորապես, «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում դրոններ էր օգտագործել Միացյալ Նահանգները։ Վերջին շրջանում Սիրիայում և Լիբիայում Թուրքիան է իր «Բայրաքթար» դրոնները կիրառում։

Դրոնները նորություն չէին, սակայն ղարաբաղյան պատերազմում շատ փորձագետներ նշում են դրանց վճռական ազդեցությունը պատերազմի ելքի վրա․ առաջին իսկ օրերին հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով ոչնչացվել էր Ղարաբաղի հակաօդային պաշտպանության համակարգի մեծ մասը, որից հետո արդեն ավելի հեշտ էր թիրախավորել զրահամեքենաներ, տանկեր, զինամթերք կամ զինվորներ տեղափոխող բեռնատարներ։

Մինչ հիմա տեղի ունեցած պատերազմների, ռազմական բախումների համեմատ Ղարաբաղյան պատերազմը փորձագետները շրջադարձային կետ են համարում՝ նշելով, որ փոխվեցին ավանդական շատ պատկերացումներ մարտական գործողություններ պլանավորելու և իրականացնելու համար։

Ավանդական օդուժի համեմատ դրոններն ավելի էժան են, դրանց ստեղծելը և կիրառելն ավելի դյուրին է, իրենց փոքր ծավալի շնորհիվ կարող են աննկատ մնալ հակաօդային պաշտպանության համակարգերից, ճշգրիտ նշանառությամբ կարող են թիրախներ խոցել նաև թշնամու թիկունքում, բայց ռազմական ոլորտում դրոնների հեղափոխության հոռետեսներ ևս կան․ ըստ «Մեդուզա» կենտրոնի իմի բերած կարծիքի, հոռետեսներն էլ գտնում են, որ Ադրբեջանը և Թուրքիան ոչ մի նորություն չեն ցուցադրել, պարզապես հայկական ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը հնացած էին և հակառակորդն օգտվել է այդ հանգամանքից։ Ըստ նրանց, ուժեղ հակառակորդի դեմ դրոնների զանգվածային կիրառումը նույն արդյունքը չի տա ինչ՝ Ղարաբաղում։

Արցախում պատերազմն, իսկապես, փոխել է իրադրությունը ողջ տարածաշրջանում, իհայտ են եկել նոր իրողություններ: Տպավորություն է, որ բոլորը, բացի Հայաստանի իշխանություններից գիտակցում են, որ մենք ունենք լիովին այլ տարածաշրջան:
Հայաստանի իշխանությունները, մինչդեռ, պատերազմից հետո ոչ հրաժարական են ներկայացնում, ոչ էլ զբաղվում երկրի պաշտպանությամբ: Մի բան պարզ է. կապիտուլյացված Հայաստանն ու Արցախն այսօր կանգնած են դեմ հանդիման Թուրքիայի, չկա Ադրբեջան, չկա Ալիև, կա՝ Թուրքիա ու Էրդողան: Մինչդեռ արդեն Հայաստանի սահմաններից ներս հավակնություններ ցուցաբերող թշնամու առջև չունենք իշխանություն, որը դիմադրում է:

Ու ի՞նչ է տեսնում մեր թշնամին՝ կոտրված ողնաշարով բանակ, կապիտուլյացված իշխանություն, որին չի հետաքրքրում Հայաստանի սահմանների պաշտպանությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3738 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am