Վարչապետը ցույց է տալիս Սերժ Սարգսյանի կադրային բանկի մտավոր սնանկությունը

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ, ԱԺ-ում հինգ տարի պատգամավոր աշխատած, բայց զրո ելույթ ունեցած Կարեն Բոթոյանին նշանակելիս վարչապետ Կարեն Կարապետյանը նրան էլ ուղարկեց Ամերիկյան համալսարան ուսանելու, ինչպես կարգադրել էր բոլոր մարզպետներին: Մինչ այդ պահը հույս կար, թե տեխնոկրատ Կարեն Կարապետյանը թեթեւի մեջ հումոր էր արել կառավարության անցած շաբաթների նիստերից մեկի ժամանակ՝ հայտնելով մարզպետների ուսուցման ծրագրի մասին, ավաղ, պարզվեց, որ այս ծրագիրն իրական է եւ հայրենի իշխանությունը նորից ծաղրուծանակի առարկա է դառնում: Դեռեւս մայիսի սկզբներին Կարեն Կարապետյանը դժգոհել էր ՏԻՄ մարմինների ղեկավարների, մարզպետների աշխատանքից: «Նախորդ տարեվերջին համայնքների ղեկավարներին տրվել էր համայնքների զարգացման ծրագրի կազմման նոր մեթոդաբանությունը: Բայց համայնքների բնակիչների հետ հանդիպումները փաստում են, որ համայնքների ղեկավարները դրանք շատ քիչ են քննարկել բնակիչների հետ: Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչներն առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ»,- կառավարության նիստերից մեկում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը ու կարևորել համայնքների ղեկավարների ու մարզպետների կրթվելը: Նա տեղեկացրել է, որ Գերմանիայի կառավարության հետ իրականացվող ծրագրի շրջանակներում 250 համայնքների ղեկավարների ուսուցման աշխատանքները պետք է արագացնել: Ամերիկյան համալսարանի հետ պայմանագիր է կնքվել, բոլոր մարզպետները Ամերիկյան համալսարանում համապատասխան դասընթացներ են անցնելու ռեգիոնալ կառավարման վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում կադրային քաղաքականության գլխավոր մոդերատորը մեկ անձ է, հատուկենտ բացառությամբ Սերժ Սարգսյանը կարող է հաշվի նստել ասենք վարչապետի ներկայացրած կադրերի հետ՝ ընդունելով նրանց տարբերակը: Կոնկրետ քննվող նյութում խոսքը մարզպետների մասին է, որոնք նշանակվել են, երբ դեռ Կարեն Կարապետյանը վարչապետ չէ, բացառությամբ մեկի՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի: Այսինքն՝ մեծ հաշվով մարզպետները բոլորն էլ Սերժ Սարգսյանի կադրերն են: Այսինքն՝ Կարեն Կարապետյանը սույն ծրագրով ցույց է տալիս Սերժ Սարգսյանի կադրային բանկի մտավոր սնանկությունը և փորձում է դրանց կրթել արտասահմանյան ծրագրերից մեկով: Իհարկե սովորել միշտ էլ կարելի եւ պետք է, բայց սա այս դեպքին չի վերաբերում, երբ կառավարման պոստերը, մի ամբողջ ժողովրդի հանձնել են անկիրթ մարդկանց ձեռքին, հետո նոր որոշել նրանց կրթել համալսարաններում: Մեզ մոտ կադրային քաղաքականության չափանիշներն ու սկզբունքները բոլորիս են հայտնի: Նշանակումները տեղի են ունենում ծանոթ-բարեկամ-քավոր-սանիկ-որդի-դուստր եւ այսօրինակ տրամաբանության մեջ: Բա, ո՜նց կլինի պաշտոններ տան ոչ իրենց <<կռուգից>> մեկին, ոչ ՀՀԿ-ականի, ասենք գործից տեղյակ, բանիմաց մեկին, թեպետ ՀՀԿ-ում էլ կարելի է գտնել բանիմաց մարդկանց, որոնք, սակայն, ոչ ամուր թիկունք ունեն, ոչ էլ այնքան միջոց, որ վճարեն այդ պաշտոնի դիմաց: Բայց , ախր, պարոն վարչապետը ծուռը նստենք, դուզը խոսենք, շատ էլ որ մարզպետները Սերժ Սարգսյանի կադրերն են, շատ էլ որ հիմա դուք այնքան էլ լավ չեք իրար հետ ու ուզում եք այսպես ասած <<կեղտեր>> բռնել բոյով-բուսաթով ջիգիթ մարզպետների վրա, բայց մտածել եք ասենք պարոն Բոթոյանին ոնց կրթես, կամ ի՞նչը կրթես մագիստրոս երիտասարդի,ոչինչ, որ տղան թիկնապահից դարձել է պատգամավոր, բայց չէ՞ որ հասցրել է 2011թ. ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան ու մագիստրոսի կոչում ստացել: Կամ ասենք ինչը կրթես, գեներալ Աշոտ Ղահրամանյանի, Սանկտ-Պպետերբուրգի ինստիտուտը կարմիր դիպլոմով ավարտած Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, էլ չենք խոսում գիտությունների դոկտոր մեծն Լիսկայի մասին: Անի Սահակյան

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am