Դավաճանի խարանից մաքրվելու մեկ ճանապարհ կա

Նոյեմբերի 9-ից հետո թվում էր, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա 88 խամաճիկները պետք է փասա-փուսաները հավաքեին ու հեռանան՝ սկզբի համար ներողություն խնդրելով ազգից, որ պարտվեցին այս պատերազմը, հինգ հազարից ավելի երիտասարդ մի քանի սերունդ տարան ոչնչացման , Արցախի 70-ը տոկոսը հանձնեցին թշնամուն, իսկ Հայաստանն էլ դրեցին թշնամու երախում, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանը եւ ոչ էլ թիմը դեռեւս չի կարողանում հասկանալ կատարվածի ողբերգությունը, այլապես վայրկյան առաջ պատասխանատվություն կստանձնեին իրավիճակի: Մի բան փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ է ստորագրել կապիտոիլացիայի հայտնի ակտը, եւ այդ մասին հայտարարեցին իրքայլականները: Դրանից բացի հրապարակ նետվեցին սենսացիոն տեղեկություններ, որ  հանձնումը կայացել է հինգ միլիոն դոլարի դիմաց: Պատերազմի ընթացքում իշխանությունների թույլ տված բազում թերություններն ու միտումնավոր քայլերը, զորօրինակ զորահամալրումը երրորդ օրը դադարեցնելու Փաշինյանի հրամանը, որի մասին բացահայտեց Մովսես Հակոբյյանը, հուշում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելու դավաճանական ծրագիր է իրականացրել, ուստի հենց այնպես հրաժարական չի տալու՝ հասկանալով, որ իրեն իրավական պատասխանատվությունից զատ Նեմեսիս է սպասվում: Բայց ինչ անուն տալ նրա թիմակիցներին, որոնք գնալով դառնում են հայրենիքի դավաճանի հանցակիցներ: Նոյեմբերի 9-ից հետո մի որոշները վայր դրեցին մանդատները, որոշները դուրս եկան խմբակցությունից, բայց մեծ հաշվով մեծամասնությունը դեբիլիզմի մրցաշարի է մասնակցում եւ անհեթեթ ու չհիմնավորված հայտարարություններով փորձում արդարացնել տեղի ունեցածը, հիմնականում դա գցել նախկինների վրա, ասել, թե հողերը ծախել էին, թե թալանել էին եւ կռվելու զենք չունեինք: Մի խոսքով ինչ էշություն ու դեբիլություն ասես չլսեցին պատգամավոր կոչվող նախկին ասֆալտչիկների բերանից, անգամ այս օրերին, երբ սահուն քայլերով զիջում ենք նաեւ Սյունիքից, ամեն բան լսեցինք, բայց ոչ պատասխանատվության ու մեղքի զգացում:
«Իմքայլականներն» իսկապես չեն հասկանում, թե ինչ են արել իրենց շեֆի գլխավորությամբ: Այնպիսի տպավորություն է, որ եթե մեզ մնա Երեւանի մի երկու վարչական շրջան, նրանք դարձյալ պինդ գրկելու են իրենց մանդատները ու շարունակելու են ինչ-որ ճառեր արտասանել: Հիմա, երբ ամեն բան գրեթե պարզ ու հասկանալի է իմքայլականները մեկ ճանապարհ ունեն, մնացյալը դավաճանություն է:

Եթե իսկապես ցանկանում են մաքրվել դավաճանության խարանից, եթե չեն ուզում մտնել Նիկոլ Փաշինյանի ստորագրածի մեղքի տակ, ապա ժամ առաջ պետք է հայտարարեն ֆրակցիայից դուրս գալու, բայց ոչ մանդատը դնելու մասին, ու պատրաստակամություն հայտնեն պետության ղեկից հեռացնել կապիտուլացիայի հեղինակին: Հակառակ պարագայում մենք կանգնած ենք ինքնիշխանության կորստի առջեւ, որից այն կողմ իրենց մանտադներն այլեւս գրոշ արժեք չեն ունենալու:

Անի Սահակյան

դիտվել է 8535 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am