Ստապետության վերջը

Նիկոլ Փաշինյանը վրեժխնդիր է լինում Սյունիքի համայնքապետերի նկատմամբ: Մի քանի օր է մենք տեսնում ենք, որ հերթով ձերբակալվում են նախ Գորիսի, ապա Քաջարանի, վաղն էլ, հավանաբար, մյուս համայնքի ղեկավարները: Իսկ վրեժը Սյունիքի այցի պատճառով է: Սյունիքը, դեկտեմբերի 21-ին, ինչպես տեսանք կարողացավ ինքնապաշտպանվել: Դա ներքին ինքնապաշտպանություն էր: Եվ դրսևորվեց այնպես, որ այլևս մերժված Նիկոլ Փաշինյանը Սիսիանից ստիպված էր հետ վերադառնալ, ընդհատել այցը :
Գործնականում սյունեցիները ցույց տվեցին, որ Փաշինյանը ոչ մի իշխանություն էլ չունի: Կամ ունի արդեն միմիայն ու բացառապես ռեպրեսիվ կառույցների, այն էլ՝ դրանցից ոչ բոլորի վրա հենված իշխանություն: Հիշեցնենք, որ Սիսիանում Փաշինյանի քարոզչական թիմն աչքի ընկավ  էժանագին շոուներ բեմադրելու եւ շեֆին ցուցադրելու էժանագին անտաղանդությամբ: Ինչու էժանագին, քանի որ միայն սրանց նման անհայրենիք էժաննեի մտքով կարող է անցնել թատրոնի մասնակից դարձնել պատերազմում զոհվածների հարազատներին ու ընտանիքներին:

Այստեղ ցուցադրվեցին Հիսուսի երկրորդ գալստյան մոտիվներով բեմադրություններ՝ միգուցե ժեխի մոտ տպավորություն գործելով, որ Նիկոլ Փաշինյանը վստահություն ունի ժողովրդի մոտ:

Իսկ իրականում Փաշինյանը հենց Սիսիանում հասկացավ, որ ինքն այլեւս չունի իշխանություն եւ չշարունակեց այցը Գորիս, Կապան եւ Մեղրի քաղաքներ, որտեղ սյունեցիները նրան սպասում էին ճանապարհը փակած: Նիկոլ Փաշինյանը էժանագին կրուտիտ ներկայացրեց, թե սգո օրով չի ցանկանում բախումներ հրահրել, իբր ոստիկանությանը հրահանգել բացել ճանապարհը, այդ պատճառով էլ չի շարունակում. «Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում»։

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մարզ կատարած այցին ու Սիսիանի բնակիչների հետ հանդիպմանը բավական ուշագրավ բացահայտումներ արեց երեկ. «Մենք կարող էինք փակել հենց Սիսիանի մուտքը, որ Սիսիան չմտներ պարոն վարչապետը։ Բայց մենք միտումնավոր թողել ենք, որ մտնի»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ բոլորը ցույց են տալիս, որ իշխանությունները հիացած են այդ հանդիպումից, բայց նկարները կան։ «Բոլորդ կարող եք հաշվել, թե քանի մարդ է եղել։ Այնտեղ եղել է ընդամենը 280 մարդ, որից 80-ը եղել է վարչապետի անվտանգությունը։ Պաշտոնական տվյալներով, որ զեկուցել են վարչապետին, ասել են՝ եղել է 400 մարդ։ Հաշվենք եղել է 400 մարդ, Սիսիան համայնքն ունի 30 486 բնակիչ, ունի 24 հազար ընտրող, վարչապետի հետ հանդիպման եկել են 400 մարդ։ Դա նշանակում է 1,5 տոկոս։ Եթե 1,5 տոկոսը վարչապետի համար տենց ողջունելի է, մենք էլ ենք ողջունում։ Ես՝ որպես համայնքի ղեկավար, եթե իմանայի՝ այդքան քիչ մարդ է գալու, իմ համակիրներին կհրավիրեի այնտեղ, որ գոնե 2 տոկոսը դզվեր»,- ասաց Սիսիանի քաղաքապետը։
Խոսելով բախումներ չհրահրելու Փաշինյանի հայտարարության մասին , ասաց, թե իրականում Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ոստիկաններին բացել ճանապարհը ,սակայն նրանք հրաժարվել են: Քաղաքապետը քամահրանքով հիեցրել է, թե ինչպես սգո օրով Փաշինյանը Եռաբլուրում գնաց բախումների:
Փաշինյանի մյուս սուտն էլ այն է, որ Սիսիանում վստահեցնում էր, թե լրիվ պատահական են առաջինը Սիսիանում կայանել, իբր փորձում էր ցույց տալ, որ իր ընդունելությունը բեմադրված շոու չէ, սիսիանցիները չգիտեին էլ, որ ինքը այցի է գալու: Սակայն համացանցում այցից մեկ օր առաջ սիսիանցի իմքայլականներից մեկը ֆեյսբուքում ավետել էր շեֆի գալստյան մասին:

Անի Սահակյան

դիտվել է 9816 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am