Փաշինյանը փորձում է արհեստական հարցեր առաջ քաշել, շեղել հանրության ուշադրությունը և մոռացության մատնել կապիտուլյացիան

«Փաստ» թերթը գրում է․ «Հայաստանյան ներքաղաքական դաշտում ակտիվ գործընթացներ են տեղի ունենում։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության ստորագրումից հետո հասունացել է կառավարության հրաժարականի հարցը։ Հենց այդ օրակարգի շուրջ է, որ ընդդիմադիր ուժերը և մեծ թվով քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և անհնազանդության ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բայց այս պահանջը լոկ իշխանափոխության ցանկություն չէ։ Խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունները՝ որպես մեր պետականության սուվերենության խորհրդանիշ, ուղղակի գոյություն չունեն։ Նրանց համար կարևորագույն հարցերը պետք է լուծի ՌԴ-ն։ Իսկ եթե Ռուսաստանը պետք է լուծի սահմանների, անվտանգության, գերիների փոխանակման և այլ հարցեր, ապա այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի Հայաստանում այս իշխանության գոյությունը։


Նույն կերպ հարցը վերաբերում է, օրինակ՝ Հադրութի շրջանում Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից հարձակմանը և հրադադարի խախտմանը, երբ մեր իշխանությունը, որպես հրադադարի հայտարարությունը ստորագրած կողմ, խուսափում է դրան արձագանքելուց, իսկ վարչապետի խոսնակն էլ հայտարարում է, թե դրան պետք է արձագանքեն ռուսները։ Բացի այդ, այլ կարծիք չի կարող լինել այն հարցում, որ մեզ խայտառակ պարտությանը հասցրած իշխանությունները պետք է հեռանան, քանի որ նրանք բացահայտորեն նույնականացվում են կապիտուլյացիայի հետ և ի զորու չեն առաջնորդել երկիրը ճգնաժամային փուլում և դուրս հանել գլորված փոսից։ Բայց ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակում։

Ինչպես պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսների ներքո մարդկանց ուղեղալվացում կատարեցին ու առաջնորդեցին դեպի պարտություն, այնպես էլ պատերազմի ավարտից հետո Փաշինյանի ու նրա թիմի հույսը մանիպուլյացիաներն են։ Վերջինս փորձում է արհեստական հարցեր առաջ քաշել, դրանով շեղել հանրության ուշադրությունը և մոռացության տալ կապիտուլյացիան, զոհերին ու տարածքային կորուստները։ Ու ամեն անգամ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով մի թեմա են հորինում, գցում հանրային քննարկման դաշտ և կեղծ հակադրություն ու աղմուկ ստեղծում դրա շուրջ։ Այդպես Փաշինյանը սկզբում փորձեց փոփոխությունների իմիտացիա ստեղծել՝ մի շարք նախարարների ու մարզպետների փոխելու և կադրային փոխատեղումներ կատարելու միջոցով։

Բայց երբ տեսավ, որ դրա միջոցով չի ստացվում ժամանակ շահել, փորձեց ներկայացնել վեցամսյա ճանապարհային քարտեզ, թե իրենք կարևոր խնդիրներ ունեն առաջիկայում լուծելու։ Եթե չստացվի, ապա այդ դեպքում արդեն միասին կորոշեն ընդառաջ գնալ քաղաքացիների պահանջներին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դժգոհությունները դրանից հետո ևս չեն նվազում։ Եվ այս անգամ էլ Փաշինյանի թեթև ձեռքով շրջանառության մեջ դրվեց «էլիտար բունտի» մասին թեզը, թե իբր կառավարության հրաժարականը պահանջում է ոչ թե ժողովուրդը, այլ նախկին իշխանությունները և նրանց հետ կապված շրջանակները, որոնք զրկվել են իրենց նախկին արտոնություններից։ Ու այդ նպատակից է հետևում այն, որ Փաշինյանը փորձում է խուսափել պարտության պատասխանատվությունից և այն միտումնավոր տարածել նաև նախկինների վրա։

Դրա համար էլ վերջինս փորփրել և գտել է 2010 թ. վարչատարածքային բաժանման մի օրենք, թե իբր այդ օրենքով սահմաններն արդեն գծվել են նախկին իշխանությունների օրոք և իրեն մեղադրելու տեղ չկա։ Այլ հարց է, թե ներքին օրենքն ինչ կապ կարող է ունենալ միջպետական համաձայնագրի հետ: Բայց դա էլ նույնիսկ մի կողմ. չէ՞ որ Փաշինյանի իշխանությունն ուներ բոլոր հնարավորությունները և լիազորությունները այդ օրենքը փոխելու համար։ Չէ՞ որ իրենք այս երկուսուկես տարվա ընթացքում նախկինից եկող բազմաթիվ օրենքներ և օրենսդրական նախաձեռնություններ են փոխել։ Իսկ ինչո՞ւ այդ օրենքը չեն փոխել, եթե այն ձեռք չէր տալիս։ Ու ընդհանրապես, երկիրը կապիտուլյացիայի հասցնելու համար ինչ-որ օրենք վկայակոչելը աբսուրդի ժանրից է։ Էլիտար շրջանակներին ու նախկիններին մեղադրելու փոխարեն ավելի նախընտրելի կլիներ, որ վերջինս գոնե համարձակություն ունենար արձագանքել Ադրբեջանի նախագահ Ալիևի հոխորտանքներին։

Առնվազն դրանով Փաշինյանը ցույց կտար, որ իշխանությունն արժանապատվություն ունի և երկիր է ներկայացնում։ Քաղաքացիներն էլ կտեսնեին, որ իրենք իշխանություն ունեն, որը քիչ թե շատ կատարում է իր առաքելությունը։ Այնինչ երկրում տոտալ անիշխանություն է, Փաշինյանը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև միակ խնդիրը, որ անթերի կատարում է, անընդմեջ ընդառաջ է գնում հակառակորդի անտրամաբանական պահանջներին, դրա համար էլ իրեն հանրության գիտակից հատվածը մերժում է»:

դիտվել է 629 անգամ
Լրահոս
Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video) Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ «Հերիքա՛ այ շիստյորկա, հերիքա՛ այ չմո՛․ ես ինձ հազիվ եմ զսպում»․ ՊՆ նախկին նախարարը՝ Փաշինյանին (video) Երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»․ քաղաքագետ 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը․ տղան տեղափոխվել է ԲԿ Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ Պարզվեց՝ անհայտ կորածների հարազատները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ տվյալները հանձնվել են Բաքվին (video) Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Մեր երեխեքը հավի ճուտ չեն, իրենք հայրենիքի զինվոր են եղել․ հոր խոսքը (video) Թրամփը հայտարարել է, որ Ուիթքոֆն աշխատում է Իրանի հարցով կարգավորման վրա Գլխավոր շտաբի պետին 1 տարին քի՞չ էր, որ այդ կամերաների տեսանյութերով գտնեն մեր երեխեքին․ մայր (video) Պահանջում եմ՝ Քննչականի հետ վարվեք այնպես, ինչպես իրենք են մեզ հետ վարվել․ անհետ կորածի հայր (video) Մերցը ներգրավված է Ուկրաինայում կոռուպցիոն սխեմաներում. Զախարովա Շուշիի հիվանդանոցից տղան զանգել է իր նշանածին ու զանգն ընդհատվել է․․․ ապացույցներ ունենք (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am