Հրապարակից հնչող ընդդիմադիրների ճառերը ծաղրուծանակի առարկա են դարձնելու հայ ժողովրդին․ Անդրանիկ Միհրանյան

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը կարծում է, որ ներկայումս Հայաստանում  ստեղծված քաղաքական, պետական և ռազմական ճգնաժամը կարող է լուծվել ապստամբության և դիկտատուրայի հաստատման միջոցով։

<<Եթե ճիշտ են այն բոլոր մեղադրանքները, որոնց մասին ասվում է, ինչ բացթողումներ և ոչ կոմպետենտ կառավարում է իրականացվել պատերազմի ժամանակ, ինչեր են վաճառել և ինչ կոռուպցիոն գործարքի ու դավաճանական քայլերի են գնացել, իբր թե կոռուպցիայի դեմ պայքարի համար իշխանության եկած այս տգետները, ապա սրանց հանդեպ գործադրվող ցանկացած քայլ կլինի արդարացված և օրինական, որովհետև իրենք իրենց սահմանադրությունից դուրս են դրել>>,- hayeli.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանաբանակ քաղաքագետը՝ մեկնաբանելով իշխանափոխության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու՝ ընդդիմության որդեգրած քայլերի արդյունավետության հարցը։

Նրա կարծիքով՝ երբ իշխանությունը դառնում է բռնատիրական, ոչ պետական, դավաճանական, ապա և՛ ամերիկյան, և՛ եվրոպական, և՛ ընդհանրապես բոլոր դեմոկրատական սահմանադրություններով նախատեսվում է, որ ժողովուրդն իրավունք ունի դիմելու ապստամբության։ <<Բոլոր դեմոկրատական սահմանադրությունները նախատեսում են ապստամբության իրավունք։ Եթե իշխանությունը ոչ կոմպետենտ է, դավաճանական է ու պարտված, ապա ապստամբությունը միակ ճանապարհն է․
պետք է գնալ և վերցնել կառավարությունը, Ազգային Ժողովը, ձևավորել միապետություն և ստեղծել նորմալ պետականություն։ Ցավոք, մենք չունեք մի այնպիսի գեներալ, որն այդ ռիսկին կգնա և դավաճանին կհեռացնի։ Մենք չունենք ոչ Նապոլեոն Բոնապարտ, ոչ Ֆրանցիսկո Ֆրանկո, ինչպես ֆրանսիացիները․․․․ Մեր ազգն այնքան է ընկել, որ ցավոք չունի անգամ մի գնդապետ Սուրետ Հուսեյնով, որը գնաց և իր զինվորներով սատկացրեց պարտված Էլչիբեյին և վերջ տվեց նրա իշխանությանը։ Նրանք չներեցին Էլչիբեյին՝ պարտության համար։ Դրանից հետո եկավ Ալիևը, սկսեց իր ծրագիրը։ Փաշինյանը ավելի ստոր և զազրելի կերպար է, քան Էլչիբեյը, խայտառակ ձևով պարտություն է կրել, բայց մենք չունենք հայկական Էլչիբեյին հեռացնող մեր գնդապետ Հուսեյնովին։ Սա իրապես խայտառակ երևույթ է, որը բացատրություն չունի>>,- նշում է Միհրանյանը։

Քաղաքագետը կարծում է, որ այժմ Հայաստանում պետք է ուժեղ միապետություն հաստատվի, և անկախ նրանից, թե ով կլինի միապետը, նա պետք է հստակ նպատակ դնի՝ փրկել պետությունը․ << Այո՛, հիմա Հայաստանում պիտի դիկտատուրա հաստատվի։
Հազար կողմից արհավիրք ու մարտահրավեր է գալիս․ թշնամին, որ կարծում է, թե ծնկի է բերել հայ ժողովրդին, պիտի փորձի հնարավորինս շատ բան պոկել Հայաստանից։ Պետք է հաստատել դիկտատուրա և պահել պետությունը, թե չէ հրապարակներում կանգնած ճառեր ասելով, առանց ուժեղ միապետության, ոչ մի հարց չի լուծվելու։ Մենք կորցնելու ենք պետականությունը։ Այսօր հրապարակից հնչող ընդդիմադիրների ճառերը ծաղրուծանակի առարկա են դարձնելու հայ ժողովրդին և կործանելու են պետությունը։ Հիմա ճառ ասելու ժամանակը չէ, պետք է պետականությունը փրկել կործանումից>>,- իր միտքն ամփոփեց Անդրանիկ Միհրանյանը՝ կոչ անելով անիմաստ ճառերից անցնել կտրուկ գործողությունների։

 Hayeli.am

 

դիտվել է 17341 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am