Ժեխապետության ապստամբությունը

Երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցները վերջին ժամանաներում վաստակեցին ժեխ բնորոշումն, առաջին հայացքից կոպիտ ու վիրավորական էր հնչում հայրենակցիդ, ազգակցիդ նման հավաքական եզրույթի տակ տեղավորելը: Բայց գնալով հասկանալի է դառնում, որ ամեն բան մեղմ է ասված, ժեխը հոգեվիճակ է, մտածողություն, որից ազատվել հնարավոր չէ անգամ, երբ զբաղեցնում ես իշխանական էլիտայի շարքերը: Ահավասիկ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հերթական անգամ մտքի փայլատակում է ունեցել, դա նրա մոտ սովորական երեւույթ է, բայց տարին տարվա վրա տիկնոջ մտթի անհեթեթությունն ավելի բարձր ճախրանքներ է գրանցում: Լենան հարցազրույց է տվել ու ասել, թե ինքը բացառում է, ուղղակի անհնար է համարում վարչապետի հրաժարականը, այսինքն՝ ուրիշ վարչապետի ընտրությունը։
Քանզի նա բազում պատճառներ ունի, որոնցից մեկն էլ ընդդիմության հավաքական թեկնածու Վազգեն Մանուկյանի ով լինելն է.<<Առհասարակ դրսից բերված մարդու մասով հարցերն այնքան շատ են՝ ո՞վ է նա, ո՞ւմ է ներկայացնում, ո՞ւմ է հաշվետու, ո՞րն է նրա լեգիտիմության աղբյուրը։ Հետևաբար հրաժարականի պահանջի իրականացումը անհնար եմ համարում։Ես հետևել եմ Վազգեն Մանուկյանի մի քանի հարցազրույցների, արդեն տարօրինակ հայտարարություններ է անում, ասում է՝ ես կգամ որպես վարչապետ, փոփոխություններ չեմ անի, հետո կգա ժողովրդի ընտրած վարչապետը, և թող ինքն էլ անի փոփոխությունները։Նա մտածո՞ւմ է՝ ինչ է ասում․ կա ժողովրդի ընտրած վարչապետ և կա օդից ընկած վարչապետ։ Կամ՝ ասում է՝ գայթակղություններ կլինեն, թե չեն լինի, թող ժողովուրդը որոշի>>։

Դուք հասկանում եք՝ Վազգեն Մանուկյանին <<օդից ընկած>> թեկնածու է համարում մեկը, ով իր թիմով օդից էլ չընկավ, այլ ժեխավարի ասֆալտներին փռվելով, դագաղների օպերացիա իրականացնելով քաջնազարյան բախտով հայտնվեցին իշխանության: Իսկ եթե խելքից տհասն ակնարկում է Մանուկյանի՝ խորհրդարանական որեւէ ուժի ներկայացուցիչ չլինելը եւ ժողովրդի քվե չստացած լինելու հանգամանքը, ապա ժեխապետության իբր քիչ թե շատ ուսյալ ներկայացուցիչը պետք է իմանար, որ Սահմանադրությունը թույլ է տալիս խորհրդարան անցած ուժերին վարչապետի թեկնածու ներկայացնել ցանկացածի, անգամ եթե նրան կբերեն այլ մոլորակից: Իսկ Վազգեն Մանուկյանի առաջադրումը խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է հայտարարել: Այնպես որ որեւէ բան ճամարտակելուց առաջ գոնե խորհրդակցեք մարդկանց հետ, ովքեր մի քիչ շատ գիտեն ձեզանից: Հետո էլ, թե Հայաստանում էլիտար բունտ է իրականացվում, ժողովրդի հետ դա ոչ մի կապ չունի: Իհարկե, ձեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այնքան տգետ է, որ էլիտան էլիտարից չի տարբերում ու թերեւս պետք է ասեր էլիտան է բունտ անում,ոչ թե էլիտար բունտ է: Բայց, այո, սա այն դեպքն է, երբ ձեր հետ չհամաձայնել չենք կարող, շարունակելով՝ բա, հո ժեխը բունտ չէր անելու: Ժեխի ուղեղին անգամ տարրական բաները հասու չեն, ուր մնաց հասկանա, որ հայրենիք է կորցնում:Այո՛, ժեխապետի հրաժարականը պահանջում է երկրի քաղաքական, մտավորական էլիտան, մեր հասարակության էլիտան, հրաժարականը պահանջում է մտածող և հայրենասեր մարդը, այն մարդը, ով տեսնում և հասկանում է, թե դուք ինչ աղետ եք մեր պետականությանը: Իս ձեզ աջակցում է ժեխը, ագրեսիվ օխլոսը:

Անի Սահակյան

դիտվել է 3314 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am