Տավուշի ծնողազուրկ երեխաներին՝ Վաշինգտոնի հայերից (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Վաշինգտոնում տեղի հայ համայնքը երեկո էր կազմակերպել, որի ամբողջ հասույթն ուղղվելու է Տավուշի մարզի որբ երեխաներին:
Հայկական երգ, պար եւ կերակուրներ՝ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: «Վարդանանց Դստրեր» միությունը հատուկ երեկո էր կազմակերպել Սբ. Մարիամ հայկական եկեղեցու սրահում՝ Տավուշի որբերին օգնություն հանգանակելու նպատակով: Միության ներկայացուցիչ Մարջի Սաթյանի խոսքով, «Վարդանանց Դստրեր»-ը միշտ այնտեղ է, որտեղ օգնություն է պահանջվում. «Ուր որ մեկը մեր կարիքն ունի, մենք օգնում ենք, ինչպես այսօր՝ դրամ պիտի հավաքենք, որ Տավուշի որբերին օգնենք»: Ի դեպ, երգիչը հատուկ ժամանել էր Թուրքիայից: Ժողովուրդը, որը հարգում է իր եկեղեցին, իր միությունը, իր երեխաներին, եզակի ժողովուրդ է, ասում է Պարթեւ Գարյանը. «Այս անգամ Տավուշի որբերին օգնելու համար ենք հավաքվել, երանի ինձ, որ այսպիսի առիթով եմ այստեղ»: Չնայած շքեղությանը, սա ավանդական երեկո չէ: Բոլոր ուտեստներն ու ամբողջ հարդարանքը պատրաստել են իրենց ձեռքերով «Վարդանանց Դստրեր» միության անդամները, պատմում է միության ներկայացուցիչ Արաքսի Վանը: Նրա խոսքով, դա թույլ է տալիս հանգանակված ամբողջ գումարն ուղղել մեկ նպատակի. «Բոլորս հավաքվում ենք, ճաշերն ենք պատրաստում, սրահն ենք պատրաստում, որպեսզի ինչ որ գոյանա այս համերգից, ուղղվի որպես օգնություն Տավուշի որբերին»: 101 տարի առաջ ստեղծված «Վարդանանց Ասպետներ» եւ «Վարդանանց Դստրեր» միությունները, որոնք նախկինում գործում էին որպես գաղտնի կազմակերպություններ, Հայաստանի անկախացումից հետո կենտրոնացրել են ուժերը նորանկախ հանրապետությանն օգնություն հատկացնելու վրա, նշում է միության Անի կառույցի ղեկավար Կեւորկ Մարաչելյանը: Նրա խոսքով, անցած 25 տարիների ընթացքում իրենց միություններն ավելի քան 10 միլիոն դոլարի օգնություն են հանգանակել Հայաստանի դպրոցների եւ մանկատների համար. «Մեր մաղթանքն է, որ Հայաստանում խաղաղություն տիրի՝ թե՛ Ղարաբաղում եւ թե՛ Տավուշի շրջանում, որտեղ Ադրբեջանի զենքից խեղճ ժողովուրդը տառապում է»:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am