Արևմտամետ ՀԿ-ները տարեկան մոտ 30 մլն դոլար են ստանում․ ինչի վրա են ծախսվում այդ գումարները. armeniasputnik.am

«ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետները ՀՀ իշխանություններին կոչ են անում ստուգել և զտել Հայաստանում գործող արևմտամետ կազմակերպությունները։

Հայաստանում արևմտամետ հասարակական կազմակերպությունների ստացած դրամաշնորհների չափը շատ ավելի մեծ է, քան նշված է բաց աղբյուրներում։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը։

Ակումբը համակարգել է շուրջ 40 հասարակական կազմակերպությունների բաց տվյալները, որոնց գործունեությունն ապահովվում է առավելապես ԱՄՆ-ից և Եվրամիությունից ստացվող միջոցների հաշվին:

Դրանք ՀԿ-ներ են, որոնք փորձում են ակտիվորեն ազդել երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա, ինչպես նաև հասարակական տրամադրություններ ձևավորել Հայաստանում։

Ֆինանսական տեղեկատվություն ստանալու համար «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետներ Արման Ղուկասյանն ու Ծովինար Կոստանյանն անդրադարձել են ամերիկյան հեղինակավոր Dun&Bradstreet(www.dnb.com) խորհրդատվական ընկերության տվյալների բազային, որը հրապարակում է ամբողջ աշխարհի կազմակերպությունների մասին հիմնական տեղեկությունները, այդ թվում՝ այդ կազմակերպությունների տարեկան եկամուտների կոնկրետ թվերը:


«Համաձայն Dun&Bradstreet-ի տվյալների՝ Հայաստանում գործող 40 ՀԿ-ներից 15-ի տարեկան եկամուտը կազմում է 1-2 միլիոն դոլար։ Իսկ մնացած կազմակերպությունների տարեկան եկամուտը տատանվում է 200 հազարից մինչև մեկ միլիոն դոլարի միջակայքում։ Բոլոր 40 կառույցների տարեկան ընդհանուր բյուջեն ավելի քան 33 մլն դոլար է»,-նշեց Ղուկասյանը։

Նա հավելեց, որ դրամաշնորհների վերաբերյալ տվյալներ են հրապարակում միայն Սորոսի հիմնադրամի գրասենյակը, ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամը (Ned) և բրիտանական Sigrid Rausing Trust հիմնադրամը:

Ընդ որում, ֆինանսավորման առյուծի բաժինն այդ կազմակերպությունները ստանում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID), միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամից, Հայաստանում արևմտյան երկրների դեսպանատներից:

Ակումբի տրամադրած աղյուսակում հստակ արտացոլված է գումարների տարբերությունը։ Այսպիսով հարց է ծագում․ ումի՞ց են ստացվում այդ գումարները և ինչի՞ վրա են դրանք ծախսվում։

«Չի բացառվում, որ մեծ գումարներ են հատկացվում Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից որոշակի նախագծեր իրականացնելու համար, կամ էլ նույն ALTAY ծրագրի համար(Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի նկատմամբ մշակված ծրագիր – խմբ.),-ասաց Ղուկասյանը։

Այդ բոլոր կազմակերպությունները հայտարարում են, որ զբաղվում են ժողովրդավարության առաջխաղացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով, մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմամբ և այլն: Մինչդեռ իրականում ԱՄՆ-ն և Եվրամիության երկրները ՀԿ-ների միջոցով Հայաստանում ձևավորում են իրենց հավատարիմ սոցիալական խմբերը՝ սեփական արտաքին քաղաքական շահերն առաջ մղելու համար:

Բացի այդ, Արևմուտքը հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև սեփական լրատվամիջոցների միջոցով փորձում է ընդլայնել վերահսկողությունը պետական մարմինների նկատմամբ։

Ծովինար Կոստանյանը նշեց, որ արևմտամետ ՀԿ-ների գործունեությունն ուղղված է հայ հասարակությանը պառակտելու գործին։

«Նրանք ակտիվորեն արևմտամետ զարգացման վեկտոր են քարոզում և ամեն կերպ վարկաբեկում Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կրկին առաջարկվում է հույս դնել արևմտյան աշխարհի վրա և երես թեքել դարավոր դաշնակցից ու անվտանգության երաշխավորից։ Սակայն այս տարվա աշնանը մենք արդեն տեսանք, թե ինչի կարող է հանգեցնել նման հռետորաբանությունը»,-ասաց նա։
Կոստանյանը հավելեց նաև, որ մարդիկ գործնականում տեսան «արևմտյան աշխարհ» հասկացության աբստրակտությունն ու անարդյունավետությունը Հայաստանի կենսական խնդիրների լուծման հարցում:

Նրա խոսքով՝ այս ամենը Հայաստանի ազգային շահերից չի բխում։ Իսկ այդ ՀԿ-ների գործունեությունն ավելի շատ բիզնես է։

«ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետները ՀՀ իշխանություններին կոչ են անում ստուգել և զտել Հայաստանում գործող արևմտամետ կազմակերպությունները։

Ուշագրավ է, որ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս տարվա նոյեմբերի 24-ի «Արևմտամետ ՀԿ-ների գործունեությունը Հայաստանում. առանձնահատկություն, սպառնալիքներ և հետևանքներ» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ Արմեն Ղուկասյանի ելույթից հետո որոշ հասարակական ակտիվիստներ սկսեցին նրան անանուն հաղորդագրություններ ուղարկել՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել:

Հայաստանում արևմտյան ՀԿ-ները գործում են արդեն շուրջ 25 տարի։ Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ստեղծվել է 1997 թ․-ին: Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ(շուրջ 60) կազմակերպություններ 2003 թվականին միավորվել են «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության շուրջ: Այն կազմակերպությունների լայն շրջանակ է, որոնք աշխատում են իրավունքի, առողջապահության, ԶԼՄ-ների, քաղաքական հետազոտությունների և վերլուծության, երիտասարդության խնդիրների, կրթության և այլ ոլորտներում։ Սակայն սկանդալային ֆինանսիստի հիմնադրամները բազմիցս մեղադրվել են որոշ երկրների ներքին գործերին միջամտելու համար։

 

դիտվել է 582 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am