Պուտինը՝ 2 «քարի» արանքում. Բարեկամն ու հակառակորդը նույն նավից կարող են սադրել

Ռուսաստանցի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքն են դարձել, նրանք վտանգում են իրենց կյանքը` այս տարածաշրջանը խաղաղ կյանք վերադարձնելու համար, երեկ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նոյեմբերի 10-ից ռուս խաղաղապահները սկսել են բարդագույն առաքելություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Նրանց ներկայությունը ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարման երաշխիք է դարձել»,- երկուշաբթի ասել է Պուտինը ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստին:
Նա պարզաբանել է, որ ռուս խաղաղապահները շատ բան են անում մարդասիրական իրավիճակը բարելավելու և փախստականներին օգնելու, տարածքների ականազերծման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման, մշակութային, պատմական և կրոնական հուշարձանների պահպանման համար: «Ցավոք, վտանգում են իրենց` ոչ առանց կորուստների, վտանգում են իրենց կյանքը, որպեսզի խաղաղ կյանքը վերականգնվի այդ հողի վրա»,- շեշտել է ՌԴ նախագահը:

Երեկ Արցախում խաղաղապահների թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Նոյեմբերի 10-ից, համաձայն եռակողմ պայմանավորվածությունների, ռուս զինվորական զորախումբը հաջողությամբ իրականացնում է… գործողություններ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ամենակարճ ժամկետներում ռուսական զորքերի խմբավորումները տեղակայվել են նախանշված վայրերում և անցել առաջադրանքների կատարմանը 23 հսկիչ կետերում: Այսօրվա դրությամբ որևէ լուրջ միջադեպ չի թույլատրվել»,- ասել է Շոյգուն: Նրա խոսքով՝ բաց է քաղաքացիական տրանսպորտների տեղաշարժը Լաչինի միջանցքով, անվտանգությունը պահպանվում է: Բացի այդ, ռուս խաղաղապահների ղեկավարությամբ իրականացվել է ռազմագերիների փոխանակություն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Կազմակերպվել է զոհերի աճյունների փոխանակություն: «Խաղաղ բնակչությունը լիարժեք անվտանգության պայմաններում վերադառնում է բնակության վայրեր, վերականգնում են իրենց տները… Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 42 հազար փախստականների վերադարձ: Իրականացվում է Լեռնային Ղարաբաղի տարածքների ականազերծում: Ընդհանուր առմամբ ականազերծվել է ավելի քան 6000 պայթյունավտանգ առարկա»,- ասել է նախարարը:

Նա նաև հայտնել է, որ Ստեփանակերտում ռուս խաղաղապահների տեղակայման համար կառուցվել է ժամանակակից 2 մոդուլային հավաքովի ավան՝ նախատեսված 330 մարդու համար: «Մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը կկառուցվի 32 ավան: Արդյունքում խաղաղապահ զորախմբի համար կստեղծվեն ծառայության և կենցաղի հարմարավետ պայմաններ»,- ասել է Շոյգուն:

Երեկ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը, հայտնեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսով քննարկել են նոյեմբերի 9-ի ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարության կատարման ընթացքը: «Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Բայրամովի և Լավրովի հեռախոսազրույցը, նախարարները մտքեր են փոխանակել եռակողմ հայտարարության կատարմանը և երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում: Նախարարներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին:

Ռուսաստանը ստանձնել է Արցախում խաղաղություն և կայունություն հաստատելու գործին: Եվ այնպես է ստացվել, որ Մոսկվան պարտադրված է պարբերաբար հիշեցնել, թե ինչ կլինի, եթե ռուսական ներկայությունը չլինի Արցախում:

Իրականում եվրոպական պետությունները, Միացյալ Նահանգները խստորեն դեմ են ռուս խաղաղապահների ներկայությանը Արցախում: Այդ մասին պաշտոնական Վաշինգտոնից հստակ արձանագրում եղավ:

Բայց ստեղծվել է մի վիճակ, որ ոչ միայն արևմուտքն է դեմ ռուս խաղաղապահներին, այլև Պուտինի հետ բարեկամության հպարտացող Էրդողանը:

Որ պահից Ռուսաստանի նկատմամբ սաստկանա արևմուտքի դժգոհությունը, չի բացառվում Թուրքիայի միջոցով Արցախում սադրանքները, որը արևմուտքի համար լիովին ընդունելի տարբերակ կլինի:

Հետևաբար, Պուտինն, իրականում ծանր դրության մեջ է. նա Արցախում ռուս խաղաղապահներով կայունություն է փորձում հաստատել, սակայն հայտնվել է արևմուտքի և Թուրքիայի արանքում: Ցանկացած պահի չի բացառվում դավաճանությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10239 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am