Նիկոլ Փաշինյանի գնալու ժամանակն է

Հայաստանյան վերջին օրերի իրադարձությունները հուշում են, որ Նիկոլ Փաշինյանի գնալու ժամանակներն են:

Ժողովրդի վարչապետն այլեւս կորցրել է իր հենարանը եւ եթե այսպես շարունակվի, նա չի կարող կառավարական դաչայից դուրս գալ, նրան կամ թույլ չեն տալու ազատ տեղաշարժվել, կամ էլ իրեր են նետելու, թքելու են նրա երեսին, ինչպես որ եղավ շաբաթ օրվա սգո երթի վերջին հանգրվանում՝ Եռաբլուրում: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը, Հայաստանի՝ իբրեւ պետության վաճխանի հերթական քայլն էր: Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատերազմի զոհերի եւ կատարված ողբերգության հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել ու կազմակերպել իբր սգո երթ, որի իրական նպատակը մարդկանց ստիպողաբար, կամ գումաի դիմաց երթին բերելն ու ցույց տալն է իբրեւ սեփական վստահության ապացույց:

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի աջակիցների գները տատանվում են 30-50 հազար դրամի միջակայքում, Փաշինյանի կողմնակիցներին հաջողվել է սակայն մոտ 3700 մարդ բերել հանրահավաքին, մնացած մոտ ութ հազարի մի մասը ոստիկանության, ԱԱԾ,ՊՆ, ուժային այլ կառույցների աշխատողներն էին քաղաքացիական հագուստներով: Այս հաստատության անգամ պահակներն են պարտադրաբար բերվել հանրահավաքին: Հանրահավաք, քանզի եթե լիներ սգո երթ, ապա հոգեհանգստի պատարագ կմատուցվեր, կամ գոնե իշխանականները ծաղիկներ կխոնարհեին զոհվածների շիրիմներին: Հարյուրավոր թիկնապահների ու ոստիկանների միջոցով Եռաբլուրը թեեւ հաջողվեց գրավել Նիկոլ Փաշինյանին, ու այդ ճանապարհից սրբել սեւազգեստ մայրերին, զոհվածների հարազատներին, ազատամարտիկներին, սակայն <<հաղթանակը>> ծանր նստեց Փաշինյանի վրա: Եռաբլուրում բառի բուն իմաստով թքեցին նրա երեսին, մարդիկ տարբեր առարկաներ նետեցին նրա ուղղությամբ, ու թեեւ Նիկոլ Փաշինյանի սցենարով բեմադրվել էր այլ իրականություն եւ սրբապիղծը կազմակերպել էր այնպես, որ Եռաբլուրոմ Նիոլ վարչապետ վանկարկեին, սակայն իրական Հայաստանում ամեն բան ավելի պատկերավոր եւ խոսուն էր…

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձ է անում լռեցնել բոլոր բորբոքված օջախները եւ թերեւս այդ նպատակով էր ծրագրել Սյունիք այցը: Այն, ինչ տեղի ունեցավ Սյունիքում, հույս է տալիս մեզ, որ դեռեւս ամենը կորած համարել չի կարելի:
Նիկոլ Փաշինյանը նախապես տեղեկանալով, որ սյունեցիները խոչընդոտելու են իր մուտքը հայրենի լեռնահայաստան, գիշերով ոստիկանական մեծաթիվ զորք էր ուղարկել Սյունիք, բայց անգամ 2 հազար ոստիկանական ներկայության պարագայում, ի վերջո, խափանվեց իշխանության ծրագիրը: Փաշինյանը ստիպված եղավ Սիսիան հասնել ուղղաթիռով, ապա մի քանի բեմադրված հանդիպումներ տեղի ունեցան ու Փաշինյանը ցույց տվեց, որ ոչ միայն չի տարբերվում Սերժ Սարգսյանից, այլ գերազանցում է նրան, քանի որ կարող է օգտվել մարդկանց անապահով, անգիտակից կարգավիճակից, նրանց ծառայեցնել իր քաղաքական նպատակներին: Սակայն այդպես էլ Սիսիանից Գորիս, Կապան, Մեղրի չուղևորվեց, սյունեցիներն ամուր փակել էին ճանապարհը եւ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր ընկրկել: Նրա մանիպուլացիաներն ու բեմադրություններն այստեղ չանցան եւ գիտեք, թե ինչու: Որովհետեւ ի տարբերություն Հայաստանի այլ համայնքների, Սյունիքում ժողովուրդն առերեսվում է այդ դաժան իրականության հետ, որն իրենց պարգեւել է Նիկոլ Փաշինյանը: Իսկ իրականությունն այն է, որ թուրքն այլեւս Սյունիքում է, նրանցից մի քանի մետր հեռավորության վրա:

Անի Սահակյան

դիտվել է 4916 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am