Նիկոլ Փաշինյանը կարող է զանգել ԱԱԾ․ նա տեղեկացրել է գերի ընկնելու մասին

Հայաստանի ողնաշարը՝ Սյունիքը, արժանապատվորեն մերժեց դավաճան վարչապետին, որը երկուշաբթի օրը որոշել էր այցելել Սյունիք ու հանդիպել տեղի համայնքային ներկայացուցիչների և բնակչության հետ։

Նիկոլ Փաշինյանը Գորիս, Կապան, Մեղրի չհասավ։ Նրան բախտ վիճակվեց ոտք դնել միայն Սիսիանում, որտեղ քաղաքապետը հրաժարվել էր դիմավորել երկրի հողատու ղեկավարին։ Սյունյաց երկրում Փաշինյանի ֆիասկոն գագաթնակետին հասավ Սիսիանի եկեղեցում, որտեղ քահանան հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը՝ այն թողնելով օդում պարզած։ Փաշինյանը ստիպված էր դադարեցնել այցը և առանց Գորիս, Կապան և Մեղրի մտնելու, բառիս իսկական իմաստով, փախչել Երևան։ Դրանից մեկ օր առաջ, ոստիկանական ջոկատների բրիտ ուժի գործադրմամբ՝ ճեղքել էր սգավոր մայրերի պատը, և նրանց վրա ձեռք բարձրացնելով, ներխուժել Եռաբլուր։ Փաշինյանին թերևս թվացել էր, թե նույն օպերացիան հաջողությամբ կկարողանա իրագործել նաև Սյունիքում։ Բայց սխալվեց ու այլ կերպ լինել լինել չէր էլ կարող, որովհետև Լեռնահայաստանը տեսակ է, որտեղ թավշիստական նիկոլապաշտները տեղ չունեն, քանզի տարբեր են արժեքներն ու չափանիշները։

Անկախ քաղաքական կողմնորոշումներից ու կուսակցական պատկանելիությունից՝ սյունեցու համար Նիկոլը դավաճան է, որովհետև սահմանները հետ է քաշում՝ թշնամուն հանձնելով Գորիսի ու Կապանի ռազմավարական դիրքերը, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի միջպետական ճանապարհները՝ դրանով բացելով Սյունիքի դարպասը թուրքի առաջ։ Բացում է, որ հաջորդ ադրբեջանակա-թուրքական ագրեսիայի ժամանակ թուրքի բռի մեջ հայտնված Սյունիքն արդեն մատչելի է լիելու թշնամուն, որն էլ պարարտ հող է՝ Սյունիքին հանձնելու համար։ Մի բան, որի մասին երազում Թուրքիան և Ադրբեջանը, ավելին՝ անթաքույց հայտարարում են, որ Արցախից հետո իրենց նպատակն է Զանգեզուրը, Սևանը, հետա նաև Երևան։

Նիկոլը դավաճան է, որովհետև մինչև Սիսիան հասնելը ստորաբար հրահանգել էր ձերբակալել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, այն բանի համար, որ նա համարձակվել էր արգելել Փաշինյանի մուտքը Գորիս։ Գորիսի ոստիկանապետն, ի դեպ, հրաժարվել էր կատարել այդ ապօրինի հրահանգը, ի վերջո Առուշանյանին ձերբակալել են Երևանից գործուղված ոստիկանական ջոկատը։ Անկախ Գորիսի քաղաքապետի ներկա լինելուց, սակայն, սյունեցիները փակել են ճանապարհը և թույլ չեն տվել ազգադավի մուտքը Գորիս։ Փաշինյանը դավաճան է, որովհետև հրահանգել է իր քայլիստներին հարձակում գործել Սիսիանի եկեղեցու վրա և պահանջել քահանա Պարգև սրբազանի հեռացումը։ <<Քսի տալը>> նրա իմացած միակ մեթոդն է, և այս դեպքում մարդն անում է այն, ինչ կարողանում է։

Վերջապես Փաշինյանը ոչ միայն դավաճան է, այլ նաև ստախոս, որովհետև նա բառացի հայտարարեց, որ ՀՀ տարածքից 1 սմ տարածք չի զիջվելու, և Սյունիքը միանգամայն անվտանգ է, մինչդեռ նրա ղեկավարած կառավարության երկու կարևորագույն ուժային կենտրոնները՝ ՀՀ ՊՆ-ն ու ՀՀ ԱԱԾ-ն, ՀՀ քաղաքացուն ուղղորդում են զանգահարել Թեժ գիծ, եթե անվտանգության հետ կապված խնդիրներ լինեն։ ԱԱԾ նախօրեին տարածած հայտարարության մեջ բառացիորեն ասվում է հետևյալը․ <<ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ:
Հիշյալ գործընթացն ավարտվելու է առաջիկա օրերին, և տվյալ ճանապարհահատվածում լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկության կազմակերպումը:
Համապատասխան աշխատանքների ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել անհրաժեշտ զգոնություն, իսկ հնարավոր խնդիրների ու հարցերի դեպքում կապ հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թեժ գծի՝ 015 361893 հեռախոսահամարով>>:

Պաշտպանության նախարար Հարությունյանը, հեռուստատեսությամբ պարզաբանելով իրավիճակը, հորդորում է Սյունիքի նշված հատվածներում և անհասկանալի իրավիճակում հայտնվելու դեպքում, հետևելով ԱԱԾ խորհրդին, զանգել Թեժ գիծ։
Սա ուղղակի ցինիզմ է, ծաղր․ այլ կերպ ասած՝ մեզ խորհուրդ են տալիս՝ գերի ընկնելիս խուճապի չմատնվել, զանգել Թեժ գիծ։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազանգերի մեծ սիրահար է, առաջարկում ենք, որ այդ ճանապարհների անվտանգությունն անձամբ փորձի, և գերի ընկնելու ռիսկը չեզոքացնելու համար շտապ զանգի ԱԱԾ առաջարկած Թեժ գծով և օգնություն խնդրի։ Նիկոլ Փաշինյանի դեպքում այդ ճանապարհով անցնելիս Թեժ գիծ զանգելը պարտադիր է, որովհետև եթե ադրբեջանցիները նրան գերի չվերցնեն, սյունեցիները հաստատ վերցնելու են։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 11331 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am