Ղարաբաղյան համակարտության գոտում Մոսկվան զբաղվում է քրեական բիզնեսով

«168 ժամ» թերթը գրում է. «Ես չէի գերագնահատի ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունն Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, քանի որ դրանից ամիսներ առաջ նույնանման բավականին հասցեական հայտարարություն հնչել էր՝ ուղղված Հայաստանին, երբ կոչ էին անում լուծել զոհված ադրբեջանցիների դիերի վերադարձման հարցը։ Այդ հասցեականությունը հերթափոխով լինում է, այնքան էլ ինտենսիվ չէ, եւ ես դրանից մեծ ակնկալիքներ չէի ունենա։ Կարծում եմ՝ 2-3 շաբաթ անց դրա մասին կմոռանան թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում։ Հրադադարի պահպանման առումով, կարծում եմ, պետք է անցկացվեն տեխնիկական բանակցություններ կողմերի դիրքերի հեռացման, անվտանգության ինչ-որ միջոցառումների մասին, որոնք, ցավոք, չեն կարող մնալ այն մակարդակին, որ, եթե կողմերը մոտեցել են 30 մետր, եկեք նրանց հեռացնենք 90 մետր։ Այդտեղ կարծես ոչ մի քաղաքական հարց չկա, բայց խնդիրն այն է, որ Բաքվի համար, որը հիմա սկսել է բավականին ակտիվ ճնշման քայլեր իրականացնել եւ պատասխան քայլերի դրդել հայկական կողմին, դա դառնում է քաղաքական հարց։ Բաքուն այսօր այնքան էլ հետաքրքրված չէ հակամարտության թուլացմամբ։ Եվ ես լիովին վստահ չեմ, որ դրանում իսկապես հետաքրքրված է Երեւանը»,- «168 ժամ»-ին ասել է Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ մեկնաբանելով այն հանգամանքը, որ Ադրբեջանին ուղղված ԵԱՀԿ ՄԽ հասցեական հայտարարությունը որեւէ զսպող դեր չունեցավ Բաքվի համար, եւ շփման գծում ամեն օր շարունակում են կրակոցներ հնչել եւ զինվորներ զոհվել։ Ըստ նրա՝ ստատուս-քվոն բավականին բարդ, կայուն, բայց եւ պայթյունավտանգ բան է, որովհետեւ, եթե կողմերից մեկին այն չի գոհացնում, ապա մշտապես ճնշումների ու ռիսկերի կենթարկվի, ինչը որ մենք տեսնում ենք. «Ես կարծում եմ, որ այս ստատուս-քվոն կասկածի տակ կդրվի բավականին հաճախ, տարբեր ուժգնությամբ, երբեմն մենք ականատես կլինենք զանգվածային ճգնաժամի, ինչպես 2016-ի ապրիլին, բայց իրադրության խոշոր փոփոխության որեւէ հեռանկար ես դեռեւս չեմ տեսնում»,- ասել է նա: Իսկ անդրադառնալով  Հայաստանին եւ Ադրբեջանին Ռուաստանի կողմից սպառազինության մատակարարմանը՝ Վադիմ Դուբնովը նշել է. «Հայաստանին ցանկացած տեսակի սպառազինության մատակարարումը համաձայնեցվում եւ կոորդինացվում է Ադրբեջանին զենքի մատակարարումների հետ։ Մոսկվան կշարունակի զինել երկու կողմին էլ։ Ես դրանում չեմ տեսնում քաղաքականություն, այլ կարծում եմ, որ դա զուտ բիզնես է, բայց այդ բիզնեսն ինքնին քրեական է, քանի որ հակամարտության գոտում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, այն էլ այնտեղ, որտեղ Մոսկվան միջնորդ է, դա շատ երկիմաստ է եւ դրամատիկ։ Բայց դա կշարունակվի, որովհետեւ բոլոր կողմերը դրանում, այսպես թե այնպես, հետաքրքրված են։ Մոսկվայի դրդապատճառները հասկանալի են, Ադրբեջանն իր փողերի դիմաց ստանում է բավականին ժամանակակից սպառազինություն, իսկ Երեւանը՝ ոչ այնքան մեծ, ռուսական փողերի դիմաց ստանում է գուցե ոչ այնքան ժամանակակից, բայց բավարար քանակով զենք»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 53 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am