Փաշինյանի ողբերգական կրկեսը Սյունիքում. Ճղճիմ շոուի զոհը

Վաղ առավոտից լարված իրավիճակ է Սյունիքի մարզում։ Սյունեցիները հավաքվել էին Սյունիքի դարպասների մոտ` արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ։ Հիշեցնենք, որ Փաշինյանն այցելեց Սյունիք՝ ծանոթանալու անվտանգային հարցերին։
Մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել, նրանց մի մասը փակել էր մարզի ճանապարհները՝ թույլ չտալու սյունեցիների բողոքի ակցիան։

Նշենք, որ նախօրեին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտարարեց, այսօր վաղ առավոտից Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։

Նիկոլ Փաշինյանը Սյունիք մեկնելու ճանապարհին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ տեղյակ է բողոքի ակցիայից՝ նշելով նաև, թե պատրաստ է նայել յուրաքանչյուրի աչքերին ու պատասխանել նրանց հուզող հարցերին։ Նա դիմեց սյունեցիներին, նշելով, որ պատրաստվում է Սյունիքում հարգանքի տուրք մատուցել և պատասխանել Սյունեցիների հարցերին համոզմունք ունենալով, որ կկարողանա պատասխանել այդ հարցերին կրքերը չբորբոքելով, լարված իրավիճակում հավելյալ կրքեր չբորբոքելով։

Քիչ անց հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը նշեց, որ իրենց բողոքի ակցիան, այնուամենայնիվ, շարունակվելու է: Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը տեղեկացրել էր է, որ առավոտյան ժամը 06։00-ին Գ․Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։

Արդեն վեց ժամից ավելի Առուշանյանը անազատության մեջ է:

Իսկ ինչ էր անում Փաշինյանը...

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի առաջին կանգառը Սառնակունք գյուղն էր, որտեղ բնակիչներից մեկը անվտանգության հարցեր էր բարձրաձայնում: Նիկոլ Փաշինյանը խոսում էր Գորիս-Կապան ավտոճանապարհի վերաբերյալ քաղաքացու հայտնած մտահոգության առիթով: Նա նշեց. «Այնպես է ստացվել, որ ճանապարհը սահմանի պռնկով է անցնում: Հիմա մեր սահմանապահներն են տեղակայվում: Ճանապարհը պարեկելու են նաև ռուս սահմանապահները և ապահովելու են, որ անցանելի լինի և անվտանգ: Այս ամենն արվում է նրա համար, որպեսզի անվտանգությունն ապահովվի, որպեսզի այս ամենի շուրջ նոր կոնֆլիկտ չբորբոքվի: Մինչև իրավիճակի կայունանալը կլինեն առանձին դեպքեր, միջադեպեր, որոնք հետագա աշխատանքի ընթացքում կկարգավորվեն: Մենք ամեն դեպքից խուճապի չպետք է մատնվենք»:

Քաղաքացին մտահոգվեց, որ GPS-ով հնարավոր չէ Ադրբեջանի հետ սահմանների ճշգրիտ զատում իրականացնել: Փաշինյանը նշեց. «Դա մի քանի անգամ է արվում և տարբեր ձևերով: Հավաստիացնում եմ, որ այս առումով որևէ խնդիր չկա, իսկապես»:
Ու հանկարծ մի տղամարդ ասաց. «Եթե հրաժարական տաք, ուրեմն դուք մեզ կդավաճանեք»: Փաշինյանին շրջապատած բնակիչներն ասացին, որ իրենք էլ են այդպես մտածում:

Մի տղամարդ էլ ասաց, որ պատերազմից վերադառնալուց հետո այցելել են Եռաբլուր՝ զոհված ընկերոջ շիրիմին, ապա վերադարձել Սյունիք, նա էլ բարձրացրեց ճանապարհին՝ տեսախցիկներով նկարվելու խնդիր, «ակտերի» թեմա, Փաշինյանն էլ արձագանքեց. «Իմ այցը նաև նպատակ ունի, որ ձեզանից լսեմ առկա հարցերը: Կլուծենք»:
Մեկ ուրիշ տղամարդ էլ բարձրաձայնեց. «Մենք անասնակերը սահմանային հատվածից էինք հայթայթում, որը հիմա թշնամու կրակի տակ է. «Հնարավո՞ր է սուբսիդավորել, որ մարդիկ մշակովի բազմամյա բույսեր ցանեն: Առաջին տարում գոնե պետք է օգնել գյուղացուն»: Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը պատասխանեց, որ նման ծրագրեր գործում են, և հիմա փորձում են դրանք ավելի արդյունավետ դարձնել. «Գյուղացիներին խնդրելու ենք, որպեսզի անասուններին ոչ թե արոտ տանեն, այլ պահեն գոմում, որպեսզի նման վտանգ չլինի: Իսկ բազմամյա մշակաբույսերի առումով մոտս կնշեմ»:

Ահա, այսպիսի «օրախնդիր» հարցեր՝ օրվա գլխավոր շոուն ապահովելու համար:
Սառնակունք գյուղից հետո Սյունիքի մարզ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը եղավ Սիսիան քաղաքում, այցելեց Սիսիանի քաղաքային պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին։ Փաշինյանին ուղեկցում էին զինվորական համազգեստով անվտանգության մեծաթիվ աշխատակիցներ, որոնք իրենց հետ բերել են զրահապատ ճամպրուկներ, որոնց հասարակությունն առաջին անգամ ականատես եղավ դեպի «Եռաբլուր» երթի ժամանակ։

Սիսիանի քաղաքային պանթեոն այցելությունից հետո Փաշինյանը մտավ Սիսիանի եկեղեցի՝ մոմ վառելու՝ թիկնապահներն էլ նրա հետևից։ Մոմ վառելուց հետո Փաշինյանը մոտեցավ եկեղեցու հոգևորականին, փորձեց ձեռքը սեղմել, սակայն հոգևորականը հրաժարվեց՝ ձեռքը ցուցադրաբար վերև բարձրացնելով։

Քիչ անց պարզվեց, որ Փաշինյանը հետ է վերադառնում Երևան: «Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավելևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան։ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին», գրեց նա ֆեյսբուքում։

Ահա, մի կեղծ, PR-առոտ օր Փաշինյանի օրագրից: Ինչպես նրա իշխանությունն է երկուսուկես տարի ստի ու կեղծիքի մեջ եղել, այդպես էլ հիմա՝ պատերազմից հետո, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո Փաշինյանը լրացնում է իր կեղծ օրագիրը, որը իրականության հետ կապ չունի ու փախչում հետ՝ Երևան, որպեսզի չհանդիպի ինքնասիրություն ունեցող, ճանապարհներ փակած սյունեցիների հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9974 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am