Չելյաբինսկում մգեցված ապակիներով լքված մեքենայում հայտնաբերվել են 48-ամյա տղամարդու և նրա երկամյա որդու մարմինները, նրանք կորել էին մեկ ամիս առաջ: Վարկածներից մեկի համաձայն, հայրը սպանել է որդուն, ապա ինքնասպան եղել: Մեքենայի մեջ հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոց հիշեցնող նյութ, որը ուղարկվել է փորձաքննության: Ըստ chelyabinsk.74.ru-ի, այս մասին հաղորդել է Քննչական կոմիտեի Կուրչատովյան շրջանի քննչական բաժնի ղեկավար Իգոր Միտրոխինը:
Տուժողները Հայաստանի քաղաքացիներ են, ովքեր կորել էին դեռևս մայիսի 1-ին: Այն ժամանակ նրա կենակցուհին՝ երեխայի մայրը, հայտարարություն էր ներկայացրել ոստիկանություն: Սկսվել էին որոնումները, որոնք արդյունք չէին տվել: Մայիսի 17-ին քրեական գործ էր հարուցվել սպանության հատկանիշներով:
Երեկ, մայիսի 28-ին, մեքենան գտել էին սակավամարդ վայրում, Շահումյանի փողոցում: Անցորդներից մեկի ուշադրությունը գրավել է մեքենայից եկող դիակային հոտը: Մեքենայի սրահ նայել չի հաջողվել՝ մգեցված ապակիների պատճառով, ուստի քաղաքացիները դիմել են ոստիկանություն:
«Մենք տիրապետում ենք տեղեկատվության այն մասին, որ նախապատրաստություն էր իրականացնում»,- բացատրել է երեխայի դիտավորյալ սպանության և ինքնասպանության մասին վարկածը Իգոր Միտրոխինը: Վերջին ժամանակներս թմրանյութերի չարաշահման ֆոնի վրա նրա մոտ զարգացել է պարանոյա, հետապնդման մոլուցք:
Ենթադրում ենք, որ հենց դա կարող էր դառնալ հանցագործություն կատարելու պատճառը, ասել է Միտրոխինը:
Հայտնի է, որ դատված տղամարդը նախկինում լավ հայտնի էր քրեական շրջանակներում, սակայն հետագայում սկսել էր թմրանյութեր օգտագործել և վերջին ժամանակներս որևէ որոշակի վաստակ չուներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն տղամարդու ու երեխայի մահվան պատճառները պարզելու հարցում կարող են խնդիրներ առաջանալ ուժգին փտածության մարմինների ձևափոխությունների հետ կապված: Արյուն ու մազեր կվերցվեն օրգանիզմում թմրանյութերի առկայությունը որոշելու համար:
Միտրոխինը չի բացառում, որ հայրը սկզբից թմրանյութեր է տվել որդուն, ապա ինքն ընդունել մահացու չափաբաժին:
Երկու կամ ավելի, այդ թվում փոքրահասակ մարդու սպանության գործով նախաքննությունը շարունակվում է:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը