Ալիեւը գժվում է Փաշինյանի համար

Երեկ տեղի ունեցած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցում: Պատճառաբանությունն այն էր, որ հայրը մահացել է:
Իրականությունն այն է, որ Փաշինյանը պարզապես խուսափել է Ալիևի հետ նույն միջավայրում հայտնվելուց:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը: Փաշինյանը գագաթնաժողովում չկար, բայց նրա ներքաղաքական շահերը պաշտպանող, իր եղբայր Ալիեւը լրացրեց դատարկ տեղը:
Գագաթնաժողովում Ալիևը Հայաստանի նախկին իշխանությունների դեմ կռիվ էր տալիս,
Ալիևը կրկնում էր այն թեզերը, որոնք որպես արդարացում ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը: Ալիևն ասում է, որ Փաշինյանը մեղավոր չէ Հայաստանի պարտության համար: Ըստ նրա՝ մեղավորը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, քանզի ինքը նրանց ստեղծած բանակին է հաղթել : Ալիևն այդպիսով ուզում է նաև հակադարձել Քոչարյանի այն թեզին, որ հայկական կողմը պարտվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի պատճառով, այլ ոչ թե պարտվել են մեր ժողովուրդն ու բանակը:
Ալիևը նաև մտահոգություն է հայտնում, որ Հայաստանում կարող են իշխանության գալ նախկին ուժերը:
Մի խոսքով, Էրդողանն ու Ալիևը Նիկոլի արտաքին ու ներքին քաղաքականությունից օգտվելով գրավեցին Արցախի 9 շրջան, հարվածեցին Արցախի պետականությանը և տարածքներ են խլում Հայաստանից: Իրենք շատ լավ գիտեն, որ կարող են զարգացնել իրենց հաջողությունը բացառապես այն դեպքում, երբ Հայաստանի իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է: Դրա համար էլ Ալիևը բացահայտորեն պաշտպանում է Նիկոլին ու ուշադրություն, նա սկսեց պաշտպանել իր հոգեւոր եղբորն այն ժամանակ, երբ հայաստանյան ներքաղաքական գործընթացներն ակնհայտորեն տեղ չեն թողնում նրա՝ վարչապետի պաշտոնում մնալուն: Ընդդիմության երթերն ու հանրահավաքները բազմահազարանոց են դարձել, մարդիկ շոկից դուրս են գալիս եւ հասկանում կատարված աղետը ու այսօր այլ բան չի մնում, քան Փաշինյանին վարչապետի աթոռից հեռցնելը, կանխելը հեռահաս վտանգները: Իսկ մինչ այդ նկատենք, որ Փաշինյանի «կիրթ» գործընկերը հրապարակային ստորացնում էր նրան, ծաղրում: Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Ալիեւի պահվածքին եւ հարցին, թե ընդդիմությունը նկատում է, ինչպես է պարտված ղեկավարն այսքանից հետո նստելու բանակցային սեղանի շուրջ, բառացիորեն հետեւյալն էր ասել. «Իսկ գուցե Ադրբեջանի նախագան ասի ո՞վ է վարչապետի իրենց թեկնածուն , ինչ վատ գաղափար է որ: Իսկ կարո՞ղ է վարչապետի միասնական թեկնածուն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի նախագահի հետ: Ես ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել մի հանգամանքի վրա, որ արդեն բավականի երկար ժամանակ, ընդ որում երկար ամիսներ, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի որոշ ընդդիմադիր շրջանակների ասելիքը ճշգրիտ նույնն է, երբեմն ակնհայտ է, որ փոխանցումներով են խաղում, կամ աշխատում իրար հետ

Դրա համար եմ ասում, որ այս պրոցեսի մեջ կա ուղղակի սպառնալիք պետականությանը»: Հիմա պարզ է չէ, թե ով է ում հետ փոխանցումներով խաղում ու սպառնալիք ներկայացնում պետությանը: Դրա համար էլ Ալիեւը գժվում է Նիկոլ Փաշինյանի համար:

Անի Սահակյան

դիտվել է 4808 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am