«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող գործարարների ու պաշտոնյաների նկատմամբ արշավ է սկսվել․ ՊԵԿ-ը, ՊՎԾ-ն լայնամասշտաբ ստուգումներ են իրականացնում նրանց հիմնարկներում եւ օբյեկտներում։ Նախ՝ Արկադի Համբարձումյանի «Դերժավայում», ապա՝ Գրիգորյանների «Ավշարում» եւ այլն։
Նախօրեին, կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հրատապ հարցով քննարկվել է նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքը, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի անսպասելի մտնել ցանկացած ձեռնարկատիրոջ կազմակերպություն, խուզարկել, առգրավել անհրաժեշտ նյութեր, գաղտնալսել տնտեսվարողների հեռախոսները։
Փաշինյանը հույս ունի ճնշումներով վախեցնել գործարարներին, որոնք պատրաստվում են միանալ երեքշաբթի օրը հայտարարված գործադուլին։ Իսկ Փաշինյանի սրտի օլիգարխները, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, իր աշխատողներին հրահանգել է մասնակցել այսօրվա սգո երթին»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը