Թուղթ ունեն՝ Սորոսը վկա

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սյունիքի շրջակա տարածքներում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա:

Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ
փակ քննարկումից հետո նա անդրադարձել է Սյունիքի կարևոր նշանակության դիրքերն Ադրբեջանին հանձնելու լուրին, նշել՝ պետք է ճիշտ ընկալել սահմանազատման գործընթացը, որը տեղի է ունենում Խորհրդային Միության քարտեզների հիման վրա:
«Բնականաբար, այս նոր միջավայրը մեզ նաև խնդիրներ է ստեղծել, բայց մենք պետք է հասկանանք, որ սահմանազատում է կատարվում, և այդ սահմանազատումը կատարվում է որոշակի, այսպես ասած, փաստաթղթային հիմքերի վրա, և այդ փաստաթղթային հիմքերի վրա էլ կատարվում է դեմարկացիա, այսինքն՝ այստեղ զուտ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք և ըստ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում»,- ասել է Արմեն Գրիգորյանը և հիշեցրել պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Հայաստանի տարածքից որևէ մետր չի զիջվելու։

Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլացիայի հայտարարության իրագործման շրջանակում, ինչպես հայտնի է, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ, որի ընթացքում հայկական կողմն անընդհատ և անընդմեջ տարածքային կորուստներ է ունենում։ Հայաստանի սահմանը խախտելու կամ զիջումներ անելու մասին հայտնի հայտարարության մեջ որևէ բառ գրված չէ։ Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսում Արմեն Գրիգորյանը, այդ նույն թղթի՞, թե՞ դրա գաղտնի պահվող հավելվածների հիման վրա։ Կամ էլ գուցե Փաշինյանը ստորագրել է մեկ այլ թուղթ ևս, որի մասին Արմեն Գրիգորյանը գիտի։ Հետաքրքիր է, թե մինչև ուր ենք <<առաջ շարժվելու>> դեռ ինչքան հող ու հայրենիք ենք տալու Փաշինյանի ու ապիկար թիմի դավաճանական ծրագիրն ավարտին հասցնելու համար։
Խորհրդային միության ո՞ր թվականի սահմաններն են հիմք ընդունվում, և այդ ինչպես է ստացվում, որ բոլոր ճշգրտումների ժամանակ տարածքային կորուստ ունենում է միայն հայկական կողմը։ Արմեն Գրիգորյանը՝ որպես ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, անմիջական պատասխանատվություն է կրում ՀՀ սահմանների անխախտության համար։ Ըստ էության, նա հենց այն պաշտոնյան է, որն անձնապես պետք է պատասխանի և բացատրի, թե ինչու են մեր պետության սահմանները խախտվում։ 2020թ. ապրիլին, կառավարության որոշմամբ, լուծարվեց «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, որի առաջնային խնդիրներից մեկը սահմանների ճշգրտումն ու քարտեզագրումն էր։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այդ կարևորոգույն պետական ինստիտուտի ոչնչացման ժամանակ ազգային անվտանգության խնդիր չի տեսել, և արդյունքում հիմա ադրբեջանցիներն ու ռուսները գծում են ՀՀ սահմանները՝ ամեն օր մի նոր գյուղ կամ դիրք տալով թշնամուն։

Մինչդեռ Արմեն Գրիգորյանի ներկայությունը պետական համակարգում արդեն իսկ անվտանգության սպառնալիք է։ Արմատներով արցախցի, գեներալ Մովսես Հակոբյանի քրոջ որդի Արմեն Գրիգորյանը հայտնի է որպես ընդգծված սորոսական։ Հեղափոխությունից հետո, երբ նրան բաժին հասավ ԱԽ խորհրդի քարտուղարի պաշտոնը, ռուսական մամուլում հրապարակումներ եղան Կրեմլի համար նա անցանկալի կադր է։ Պատերազմի ընթացքում ևս, ըստ մամուլի հրապարակումների, ռուսական կողմը խնդիր է դրել ազատել պետական համակարգը, հատկապես անվտանգության ոլորտը սորոսական կադրերից, և Արմեն Գրիգորյանի անունն այս համատեքստում ամենաշատն էր շոշափվում։
Պատերազմի 44 օրերի ընթացքում ևս Արմեն Գրիգորյանն ամբողջությամբ չեզոքացված էր՝ ողջ ընթացքում նա որևէ նախաձեռնությամբ, անգամ հանրային կոչով ու խոսքով հանդես չեկավ։ Այնպիսի տպավորություն էր, թե նա որևէ առնչություն չունի երկրում ահագնացող մահաբեր պատերազմի հետ։ Իսկ կապիտուլացիայից հետո նա փաստորեն արդարացնում է սահմանների նվազման խայտառակությունը, որովհետև դրա համար ինքն ու իր շեֆը թղթեր ունեն։


Հայկ Դավթյան

դիտվել է 10330 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am