Պուտինը սպասում է Փաշինյանի պատասխանին. Նոր ռուսական ռազմաբազա է պետք ՀՀ-ում և Արցախում

Նոյեմբերի 9-ին փաստաթղթի համաձայն, հայկական և ադրբեջանական ուժերը մնում են այն դիրքերում, որտեղ կանգնած էին համաձայնագրի ստորագրման գիշերը։ Երեկ ամենամյա մեծ ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի նախագահը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե արդյոք հայկական զինված ուժերը պետք դուրս գան Ղարաբաղի՝ հայկական մնացած հատվածից, և նրանց փոխարինեն ռուս խաղաղապահները, ինչպես կարծում են Ադրբեջանում։

Վլադիմիր Պուտինը նաև անդրադարձել է Արցախի կարգավիճակին՝ շեշտելով հերթական անգամ, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և միջազգային նորմերի համաձայն, Արցախը Ադրբեջանի տարածքն է։

«Հայաստանն ինքը չի ճանաչել Ղարաբաղը, և այս առումով, հաշվի առնելով այս հանգամանքը, Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի տարածքն է», - ասել է Պուտինը։ Այդուամենայնիվ Ռուսաստանի նախագահը պարբերաբար շեշտում է, այսօր էլ շեշտել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվի ապագայում։ Այն դեպքում, երբ պատերազմից հետո թե՛ Բաքուն, թե՛ Անկարան հայտարարում են, որ օրակարգում ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում չկա ու չի լինելու Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Ռուսաստանի նախագահը հերթական անգամ խոսեց մինչև պատերազմը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման մասին, որը հայտնի է որպես «Լավրովի պլան»․ - «Մեր դիրքորոշումը տարիներ շարունակ անփոփոխ էր․ յոթ շրջանները պետք վերադարձնել Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնել ապագայի համար՝ ֆիքսելով ստատուս քվոն։ Իհարկե՝ ապահովելով Ղարաբաղի կապը Հայաստանի հետ Լաչինի միջանցքի միջոցով»։

ՏԱՍՍ-ի լրագրողը Պուտինին նաև հարցրեց Հադրութում արձանագրված հրադադարի խախտումների, Հադրութի շրջանի հայկական կողմում մնացած գյուղերի հետ կապված միջադեպերի մասին։ Ի պատասխան Ռուսաստանի նախագահը ասաց․ - «Ղարաբաղում հրադադարի խախտումը եզակի է եղել։ Հուսով ենք, որ այդպել էլ կմնա»։

Պուտինը կրկին հայտարարեց, որ Ռուսաստանը հնարավոր է ավելացնի իր խաղաղապահ զորակազմը, բայց միայն կողմերի հետ համաձայնեցնելուց հետո։ Ադրբեջանը, Պուտինի խոսքով, պետք է համաձայն լինի, որ Ռուսաստանն ավելացնի խաղաղապահների թիվը։
Այսպես, Պուտինը առանձնապես չի ծավալվել ղարաբաղյան թեմայի շուրջ, ընդգծել է, թե ամենակարևորն այն է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով հնարավոր է եղել հաստատել հրադադար և փրկել մարդկանց կյանքեր։

Նա, փրկօղակ է նետել Փաշինյանի համար: Եթե Փաշինյանը ի վիճակի չէ ապահովել Արցախի ու Հայաստանի անվտանգությունը՝ ռուսական ռազմական ներկայությունը պետք է ավելանա, ընդ որում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում:

Ոչ թե նրա համար, որ այդպես ռուսական շահն է պահանջում, այլ որովհետև Փաշինյանը նոյեմբերի 9-ի իր ստորագրությամբ կապիտուլյացիա ստորագրած կողմ է դարձրել Հայաստանին: Ու այսքանից հետո չի կարողանում լուծել Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցերը:

Չունենալով համապատասխան հանձնաժողովներ ու դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի հետ՝ Ադրբեջանը GPS-ով Հայաստանի սահմաններից է արդեն կտորներ պոկում: Հետևաբար՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում պետք է մեծացվի:

Պուտինը կսպասի Փաշինյանի պատասխանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 21265 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am