Անկայունության նոր օջախ. ռուս խաղաղապահներին տարածաշրջանից հանելու պլան է աշխատում

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նման հայտարարությամբ է նախօրեին հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը ճեպազրույցում:

«Նման դեպքերում Ռուսաստանի ներկայությունը սպառնում է ապակայունացմամբ»,- ասել է նա՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Վաշինգտոնը տարածաշրջանում դիմակայի ռուսական ազդեցությանը: «Ակնհայտորեն դա մարտահրավեր է բոլոր ներգրավված կողմերի և պետությունների համար,- ասել է Քուփերը:

Նա նաև հավելել է. «Այդ պատճառով ԱՄՆ-ը հատուկ ուշադրություն է դարձնում մարդասիրական իրավիճակի վրա, ինչի մասին նոյեմբերին մասամբ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն»: Քուփերը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը անհրաժեշտ է համարում խաղաղության բանակցությունների անցկացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Այսպես, այն բանից հետո, երբ Ռուսաստանը պահում է Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը և որոշակի կայունություն Արցախի սահմաններում, հանկարծ, Վաշինգտոնից բարձրաձայնում են ռուսական սպառնալիքի մասին:

Սա առավել, քան ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներին տարածաշրջանից դուրս հանելու հստակ ծրագիր է, ընդ որում, այստեղ արևմուտքի ծրագրի շահառուն է նաև Թուրքիան, որն այսօր Ռուսաստանի հետ ցույց է տալիս, իբր թե լիակատար փոխհամաձայնության է եկել Արցախում հաստատված իրավիճակով:

Առավել քան անհայտ է՝ խնդիր է դրված ռուս խաղաղապահներին հեռացնել տարածաշրջանից, որպեսզի հնարավոր դառնա արևմուտքի ծրագիրը:

Ինչպես երևում է, այդ հանցավոր ծրագրի, կամ քարոզչության մաս են կազմում ադրբեջանական և հայկական ինչ-որ շրջանակներ, գուցե՝ ոչ գիտակցաբար: Մյուս կողմից Հայաստանում դա, ըստ էության, իրականացվում է իշխանությունների կողմից սեփական անգործությունը ռուս խաղաղապահների ուսերին դնելու արդյունքում:

Ռուս խաղաղապահները չեն կարող քաղաքական որոշումներ կայացնել, չեն կարող խառնվել ռազմաքաղաքական որոշումների մեջ: Նրանք մեր տարածաշրջանում են կոնկրետ իրենց գործառույթներով, ամեն ինչ դնել նրանց ուսերին՝ ուղղակի աբսուրդ է:
Արցախ եկած ռուս խաղաղապահը չի Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու, սա պետք է հասկանալ: Իսկ ռուս խաղաղապահներին ռեգիոնից դուրս հանելու կողմնակիցներն են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն՝ իր անդամակից Թուրքիայով հանդերձ:

Եթե մենք այսքանը չեն գիտակցում, ուրեմն, շատ շուտով մեր տարածաշրջանը կդառնա անկայունության նոր օջախ: Հետևաբար, Հայաստանում պետք է ձևավորվի այնպիսի իշխանություն, որը շատ արագ Ռուսաստանի հետ պետք է ապահովի Հայաստանի անվտանգությունը՝ ռուսական ռազմական ներկայության մեծացման միջոցով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 13147 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am