Թուրքական զավթողականությունը մտավ հայկական տարածք. Թո՞ւյլ ենք տալու մեզնից հայրենիք պոկեն

«Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ հայկական զինված ուժերը պետք է հեռանան Արցախի ամբողջ տարածքից. «Հայտարարության օրիգինալը ռուսերեն լեզվով է և այնտեղ ամեն ինչ հստակ գրված է: Այն, ինչ ձեզ ասում են հայերը, դա միայն մեկնաբանություն է, իսկ մենք ուղիղ հղում ենք անում հայտարարության տեքստին»,- ասել է Աբդուլաևան:

Վերջինս նման հայտարարություն է արել` հակադարձելով հայկական կողմի այն դիրքորոշմանը, որ հայկական զորքերի` Արցախից հետ քաշումը վերաբերվում է միայն Լաչինի, Քարվաճառի և Աղդամի շրջաններին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ` այս մասին հայկական կողմից խուսափում են հրապարակային որևէ մեկնաբանություն հնչեցնել:

Արցախում ռուս-թուրքական համատեղ դիտարկման կետը կլինի այն վայրում, որտեղ կնշի Ադրբեջանը, այդպես է նշված կենտրոնի ստեղծման մասին ռուս-թուրքական համաձայնագրում։ Մշտադիտարկման կենտրոնը Աղդամում (Ակնա), այդ շրջաններում կլինի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Թուրք նախարարը հայտարարել է նաև, թե «Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը օգտակար կլինի նաև հայ ժողովրդի համար, կնպաստի առևտրի սկսվելուն․․․։ Հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանները Հայաստանի տնտեսությանն էլ են շատ վնասել»։

Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարում էր, որ ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնը լինելու է «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում», իսկ Ռուսաստանը, հերքելով թուրքական կողմի հայտարարությունը, պնդում էր, թե այն «լինելու է Ադրբեջանի տարածքում»։ Հիշեցնենք, որ Աղդամը, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հետ միասին, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվեց Ադրբեջանին։ Այսինքն, արձանագրենք, որ անցավ Անկարայի տարբերակը, Աղդամը հանձնված տարածքների մեջ է:

Իսկ իրականում մենք ականատես ենք դառնում թուրքական բավական արագ քայլերի իրագործմանը: Պատերազմի ավարտից հետո ոգևորված արդյունքներից Անկարան ու Բաքուն՝ ինչքան պոկենք, այնքան լավ սկզբունքով են առաջնորդվում: Եվ քանի որ Հայաստանի իշխանությունը ստորացված է, ծպտուն չի հանում, հակադարձ քայլեր չի իրականացնում թուրք-ադրբեջանական զավթողական քաղաքականությանն ի պատասխան:

Երեկ ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը ուղիղ եթերով դիմեց հայրենակիցներին. «Եղեք Շուռնուխում, որպեսզի կարողանանք մեր տեղը պաշտպանել, հայրենիքը պաշտպանել։ 90-ականներին Շուռնուխից է սկսվել, հիմա էլի Շուռնուխի հարցն է։ Բոլորին, ով զենք ստացել է, խնդրում եմ լինել Շուռնուխում` մեր պոստերը պահելու համար, քանի որ մեր ՊՆ-ն այսօր ողջ զորքերը հանեց Շուռնուխի տարածքից։ Հրետանուց սկսած` ողջ զորքը…մնաց մեր ինքնապաշտպանական ջոկատը ու կողքից եկած մի քանի հոգի։ Եկեք մեր հողերը պաշտպանելու, հետո ուշ կլինի»:
Երեկվանից անհանգիստ է Սյունիքի մարզում, սյունեցիները փակում են ավտոճանապարհները: Իրականում թուրքական սպառնալիքն արդեն Հայաստանի սահմաններից ներս է գտնվում: Եվ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ծրագիր, որը Հայաստանի իշխանությունների անգործությամբ, կամ լուռ համաձայնությամբ իրականություն է դառնում:

Իսկ Թուրքիան գործում է շատ արագ: Օրերս Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարները պայմանագիր ստորագրեցին Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Ըստ նախագծի, Թուրքիայի տարածքով պետք է գազ հասցվի Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այժմ

Նախիջևանին գազ է մատակարարվում հարևան Իրանի տարածքով հետևյալ սխեմայով, Ադրբեջանը գազը մատակարարում է Աստարա՝ Իրան, իսկ վերջինս էլ՝ Նախիջևանին, իրեն պահելով 15 տոկոսը որպես տարանցիկության վարձավճար։ Այսօր ստեղծված նոր իրավիճակում Ադրբեջանը գտնում է, որ համաձայնագրում առկա կետով Նախիջևանի հետ տարանցիկության հնարավորություն է ստեղծվելու։

Այսինքն, Թուրքիան ու Ադրբեջանը իրենց ծրագրերն իրականացման փուլում են և գործում են շատ արագ:

Թրամփի վարչակազմը երկուշաբթի օրը պատժամիջոցներ սահմանեց ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հանդեպ ռուսական արտադրության «Ս-400» համակարգերը գնելու համար: Տվյալ որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Կոնգրեսը ճնշող մեծամասնությամբ ընդունեց պաշտպանության ֆինանսավորման տարեկան օրինագիծը, որը ներառում է դրույթ, որը և կարգադրում էր պատժամիջոցները կիրառել երեսուն օրվա ընթացքում: ԱՄՆ-ի 2 կուսակցությունների օրենսդիրները քննադատել էին Թրամփի վարչակազմին 2019 թվականին Թուրքիայի կողմից Ս-400 համակարգը 2.5 մլրդ դոլարով

ՌԴ-ից գնելուց հետո պшտժամիջnցները հետաձգելու նպատակով:
Իսկ ՌԴ նախագահը գովաբանել է Թուրքիայի նախագահ Էրդողանին, որը, ըստ նրա՝ «պահում է իր խոսքը», գիտի ու առաջ է տանում իր երկրի շահը:
Էրդողանը Ռուսաստանի համաձայնությամբ դեռ փորձելու է պոկել Հայաստանից՝ ինչքան կարող է: Հայաստանը չի կարող ամեն ինչ թողնել Պուտինի ուսերին: Հարցը հետևյալն է՝ մենք թո՞ւյլ ենք տալու, որպեսզի մեզնից հայրենիք պոկեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4827 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am