Օղակը սեղմվում է. գեներալների նախազգուշացումը

Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ծավալվող իրադարձությունները վկայում են, որ իրավիճակը կայունանալու, կարգավորվելու փոխարեն ավելի է սրվում, Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված արտաքին և ներքին անվտանգության սպառնալիքներն ուժգին և ակներև են դառնում: Եւ մինչ այս պայմաններում ՀՀ ԱԱԾ-ն շարունակում է ծառայել Արցախը հանձնած եւ թուրքին Սյունիք մտցրած ղեկավարին, կատարում են նրա քաղաքական հրահանգները, զբաղված են ընդդիմադիրներ բռելով, համայնքապետերի վրա գործ կարելով, մինչդեռ պետք է քրեական գործ հարուցեին՝ պատերազմի պարտության մեղավորներին ու քննեին իշխանությանը հասցեագրած անթիվ մեղադրանքները, ԱԱԾ-ի մեկ տասնյակից ավել պահեստազորի գեներալ գնդապետները հանդես են եկել կոչով, որով զգուշացնում են նաեւ, որ հանցավոր անգործության շարունակության պարագայում իրենք գործի կանցնեն:

<<Զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վիճակը, մարտունակությունը, հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման գործընթացն ու պաշտպանությունը, Արցախի Հանրապետությունում հակառակորդի հետ դեռևս տեղ-տեղ բռնկվող բախումները, երկրի կառավարման համակարգի կարևորագույն ոլորտներում դրսևորվող անգործությունն ու անկազմակերպվածությունը, ոչ մասնագիտական մոտեցումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ բռնաճնշման փորձերը, նրանց կողմից բարձրաձայնված իրական մտահոգություններն անտեսելու, լռեցնելու քաղաքականությունը, ազգային անվտանգության համակարգը ներքաղաքական պարզաբանումների մեջ ներքաշելու փաստը, արտաքին դիվանագիտության ոլորտում պասիվ, անարդյունավետ գործողությունները, նախաձեռնողականության իսպառ բացակայությունը, իրադարձությունների վրա ազդելու փոխարեն սոսկ արձագանքողի դերի ստանձնումը, պատերազմի հետևանքների վերացումը զուտ Ռուսաստանի ղեկավարության վրա թողնելու անհասկանալի մոտեցումը վկայում են այն մասին, որ ստեղծված իրավիճակի արդյունքում պետության անվտանգային ողջ համակարգը խոցելի է դարձել և վտանգված է>>. մասնավորապես նշվում է հայտարարության մեջ:

Նույնիսկ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավար անձանց ագրեսիվ հայտարարությունները կարող են իրականություն դառնալ, ինչի արդյունքում պատերազմական գործողությունները կծավալվեն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հանգեցնելով աղետալի հետևանքների ողջ տարածաշրջանում:

Անդրադառնալով Արցախի դիմաց Ալիեւի կողմից հինգ միլիարդ դոլար առաջարկի մասին վերջին օրերի քննարկումներին, գեներալները հույժ անհրաժեշտություն են համարում այդ հանգամանքի քննությունը.<<Մասնավորապես, մտահոգիչ է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման շուրջ սակարկությունների վերաբերյալ սպրդած տեղեկատվությունը>>: Ուստի հորդորում են՝ սեղմ ժամկետներում թափանցիկ, հանրությանը մատչելի եղանակներով մանրակրկիտ ուսումնասիրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կապի, նրանց միջև հնարավոր գործարքի վերաբերյալ եղած տեղեկությունները:

<<Եթե ՀՀ իշխանությունները սույն կոչը թողնեն անհետևանք, ապա մեր կողմից կձևավորվի փաստահավաք խումբ՝ փորձառու քննիչների, դատախազների, օպերատիվ աշխատակիցների, փաստաբանների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ, և առկա բոլոր միջոցներով կստուգվեն Հայաստանի և Արցախի դեմ հնարավոր դավադիր գործարքի ու դրա հետևանքով պատերազմում դիտավորությամբ պարտվելու վերաբերյալ տեղեկությունները: Բացի այդ, կոչով կդիմենք ՀՀ ԱԱԾ և իրավապահ համակարգի մեր մյուս գործընկերներին՝ որոշելու ստեղծված իրավիճակում իրենց ծառայողական պարտականությունների հետագա իրականացումը շարունակելու նպատակահարմարությունը>>:

Փաստորեն, ԱԱԾ պահեստազորի գեներալները մտադիր են այլընտրանքային ԱԱԾ ստեղծել ու վեր հանել իրականությունը: Նրանք նաեւ իշխանությունների հրաժարականն են պահանջում: Նշենք, որ հայտարարության տակ ստորագրել են ԱԱԾ տնօրենի նախկին ՊԺԿ, պահեստազորի գնդապետ Միքայել Համբարձումյանը, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, պահեստազորի գեներալ-մայոր Գարեգին Մխիթարյանը, պահեստազորի գեներալ-մայոր Զավեն Նանյանը, պահեստազորի գնդապետներ Գրիգոր Անտոնյանը, Էդուարդ Ղումաշյանը, Արտյոմ Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը եւ այլք:

Անի Սահակյան

դիտվել է 8160 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am