«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իշխանությունը դե ֆակտո Վիտալի Բալասանյանին փոխանցելուց առաջ նման առաջարկ է ստացել Սամվել Բաբայանից։ Մասնավորապես, նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ստորագրումից հետո, ԱԱԽ խորհրդի դեռ այն ժամանակվա քարտուղար Սամվել Բաբայանը Հարությունյանին առաջարկել է իշխանությունը փոխանցել իրեն՝ «քեզ չեմ կպնի» երաշխիքով, սակայն ԱՀ նախագահը մերժել է՝ պատասխանելով, որ իրեն մի անգամ «քցողը» երկրորդ անգամ էլ կանի։
Նկատի է ունեցել այն, որ հայտնի հայտարարությունից հետո Սամվել Բաբայանը դավաճանական է որակել փաստաթուղթը եւ ասել, որ ինքը տեղյակ չի եղել այդ մասին։
Ավելին․ Արայիկ Հարությունյանն այնքան վրդովված է Բաբայանի պահվածքից, որ մտերիմների մոտ անկեղծացել է, թե գլուխը մի քիչ թեթեւանա, Սյամոյով դեռ կզբաղվի, անկախ նրանից՝ պաշտոնի կլինի, թե ոչ։ Ինչ վերաբերում է նախօրեի ուղերձին, ապա Արցախում սպասում էին, որ դա ավելի հստակ է լինելու։ Մոտ մեկ ամիս է՝ քննարկում են նրա հրաժարականի հարցը եւ անգամ ստիպում են զանգել Փաշինյանին եւ առաջարկել՝ «երկուսով հրաժարական տանք, հեռանանք»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը