Սակարկություն Միլլերի հետ․ գազի գինը կբարձրանա


Ռուսական «Գազպրոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թվականի համար գազի մատակարարման պայմանները: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով գազային ընկերության հաղորդագրությունը: «Կողմերը քննարկել են 2020 թվականին Հայաստան գազի մատակարարմանն ուղղված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև գազամատակարարման պայմանները 2021 թվականի համար»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնի է, «Գազպրոմը» Հայաստանի գազի միակ մատակարարն է։
2019 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի գինը ռուսական կողմը Հայաստանի համար սահմանագլխին սահմանեց 150 դոլար՝ նախկին 165 դոլարի փոխարեն՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ են պայմանավորվել Ալեքսեյ Միլլերը և Մհեր Գրիգորյանը, հայտնի չէ։ Հաղորդագրության մեջ այդ մասին մանրամասներ չեն ներայացվել։

Ներքին շուկայում գազի մատակարարման գինն առաջիկայում կարող է բարձրանալ՝ պայմանավորված դոլարի փոխարժեքի բարձրացմամբ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում դոլարը արժեզրկվել է ավելի քան 10 տոկոսով։ Եթե փոխարժեքի անկման միտումը պահպանվի, ինչի հավանականությունը շատ մեծ է, գազի ներքին գնի բարձրացումը կդառնա անխուսափելի, քանի որ ներքին շուկայումն ՀՀ սպառողը սպառած գազի դիմաց վճարում է դրամով։ Մինչդեռ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սահմանագլխին գազի դիմաց վճարում է դոլարով։ Հետևաբար, դոլարի թանկացումը լիարժեք հիմք է, որպեսզի ընկերությունն առաջիկայում դիմի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժովին՝ սակագնի բարձրացման առաջարկով։ Հանձնաժողովն այս դեպքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտը չբավարարելու որևէ հիմք չի ունենա։ Այս պարզ իրողությունը հրաշալի հասկանում են նաև ՀՀ իշխանությունները՝ բնականաբար, գիտակցելով, որ գազի թանկացումն առաջ կբերի սոցիալական և տնտեսական պայթյուն, որն իշախանության համար քաղաքական անցանկալի հետևանք կունենա։
Հնարավո՞ր է արդյոք, որ հայկական կողմը փորձում է լեզու գտնել Մոսկվայի հետ գազի գինը չբարձրացնելու շուրջ։ Խնդիրն այն է, որ ներկա պահին, որպեսզի Հայաստանի ներիքն շուկայում գազի սպառողական գինը չբարձրանա, Հայաստանը պետք է սահմանագլխին ավելի էժան գազ ստանա։ Տեսականորեն, օրինակ՝ եթե Հայաստանը 1000 խմ գազը ստանա 150 դոլարով, ինչպես որ ստանում էր մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։ Այդ դեպքում հնարավոր կլինի ներքին շուկայում խուսափել գազի գնի վերահաս թանկացումից։
Կանի՞ արդյոք նման նվեր Գազպրոմն Հայաստանին և ի՞նչ կպահանջի դրա դիմաց՝ ցույց կտա ժամանակը։ Հետհաշվարկը սկսված է՝ ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի։


Հայկ Դավթյան

դիտվել է 4754 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am