Սյունիքը հանձնելու պլանը և խաղաղապահների դերը․ Նիկոլը սպառված է

Դեկտեմբերի 18-ից Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնելու Սյունիքի մարզի Կապան քաղաքի և հարակից 13 գյուղերի անվտանգությունն ապահովող դիրքերը։

Ադրբեջանցիներն արդեն դրել են իրենց դրոշն ու պահանջում են, որ հայկական ուժերը հեռանան։ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը և Կապան քաղաքը, որոնք մտնում են Կապան խոշորացված համայնքի մեջ, հայտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Կապան քաղաքի ոչ բնակելի հատվածը սահմանից հեռու կլինի ընդամենը100 մետր, իսկ բնակելի հատվածից՝ 1 կմ։ Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հավատացրել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:

Ըստ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության՝ Վաղարշակ Հարությունյանը նշել է նաև, որ այս գոտիների անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվում է միջոցառումների ամբողջ համալիր, մասնավորապես՝ ձևավորվում են զինվորական նոր ստորաբաժանումներ, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, և այդ գործընթացը շարունակական է լինելու: Փաստացի մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կառավարությունը վերից վար՝ վարչապետից մինչև Պաշտպանության նախարար, ստում են։ Սյունիքի մարզի Արավուս գյուղից մեկ շաբաթ առաջ մոտ 50 հա տարածք զիջեցինք․ գյուղապետը շատ հստակ հայտարարեց, որ 800 մետր սահմանից հետ են գնացել։ Նախարարը չգիտի՞, որ այդ գյուղը Սյունիքի մարզում է։

Մի քանի օր առաջ դեռևս վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը, հայտնի լայվում խոսելով Սյունիքի մարզում սահմանների ճշգրտման մասին, նշեց, թե մեզ համար ցավալի իրողություններ են լինելու։ Հիմա մենք բախվում ենք այդ իրողություններին։ Արցախը թշնամուն հանձնելոց հետո Նիկոլ Փաշինյանը սահմանագծման և սահմանազատման աշխատանքների անվան տակ հիմա էլ Հայաստանն է հանձնում թշնամուն։ Ընդ որում, այս գործընթացն ընթանում է Հայաստանի Հանրապետության բացարձակ ամենաթողության և պետական պաշտպանության չգոյության պայմաններում։ Փաշինյանն ու իր թիմը, բոլոր հարցերին ի պատասխան, միայն մի բան են ասում՝ իրավիճակի պատասխանատուն ռուս խաղաղապահներն են։ Վաղարշակ Հարությունյանը շատ պարզ ու հստակ ասել է, որ Հայասստանի և Ադրբեջանի սահմանի հսկողությունը ևս հանձնված է ռուս խաղաղապահներին։ Սրանով Փաշինյանն ու իր ապաշնորհ թիմը փորձում են հետագա ողջ պատասխանատվությունը բարդել ռուսական կողմի վրա։ Ի վերջո, եթե ամեն հարցի լուծումն ու պատասխանը ՀՀ քաղաքացին պետք է ստանա խաղաղապահներից, ինչի՞ համար է իշխանությունը, ո՞րն է նրանց պատասխանատվության տիրույթը։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության տակ իր դրած ստորոգրությանը տեր կանգնելու պարտավորություն ունի՞, թե՞ չունի։

Ամենամյա ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի՝ կողմերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ եղել են նոյեմբերի 9-ին։ Նոյեմբերի 9-ին հայկական ուժերը կանգնած են եղել Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերում, որոնք մի քանի օր առաջ անցան Ադրբեջանին։ Պուտինը հույս է հայտնել, որ այդ միջադեպը կլինի եզակի, նաև չի բացառել Արցախում ռուս խաղաղապահների ավելացման հնարավարությունը։ Չարաբաստիկ համաձայնագրում ՀՀ տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին որևէ բան գրված չէ։ Բայց հիմա ունենք այն, ինչ որ ունենք։ Վստահաբար կարելի է պնդել, որ հատուկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ Սյունիքի սահմաններից նահանջելու նպատակով։ Սյունեցիներն այսօր միայնակ են մնացել ադրբեջանցիների դեմ, սահմանին բանակ չկա կանգնած։ Պուտինը, փաստորեն ընդունում է, որ Արցախում նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պահպանվել, այժմ արդեն չի պահպանվում նաև Հայաստանում, և այդ ամենը արվում է Խորհրդային սահմանների վերականգնման անվան տակ։ Այդ դեպքում ինչու Հայաստանը չի դնում Արծվաշենի հարցը։ Որտե՞ղ են բանակցության արդյունքները, ո՞ւր է դիվանագիտական միտքն ու ՀՀ սուվերեն պետության սահմանները չխախտելու մեր միջազգային պահանջը։ Դրանք պարզապես չկան, գոյություն չունեն։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 11400 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am